Լապշինի գործով ՄԻՊ-ն աշխատում է հեղինակավոր կազմակերպությունների հետ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինի ազատության վերաբերյալ դժվարանում է երաշխիքներ տալ, սակայն այդ ուղղությամբ հստակ աշխատանքներ են տարվում:
«Շատ ակտիվ աշխատանքներ են տարվում հեղինակավոր կազմակերպությունների հետ: Արդյունքները չեմ կարող երաշխավորել, բայց հուսով եմ, որ դրանք որոշակի ազդեցություն կունենան: Ես համաձայն եմ ԼՂՀ ՄԻՊ-ի այն պնդման հետ, որ այսուհետ պետք է ավելի շատացնել այցերն Արցախ, այդ թվում՝ նաև միջազգային լրագրողների այցերը»,- ասաց Արման Թաթոյանը:
Նա նշեց նաև, որ ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչի՝ ՀՀ ՄԻՊ-ին ուղղված նամակում մի քանի շեշտադրում կա բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու հարցով:
«Նամակում մի քանի շեշետադրում կա։ Առաջինն այն է, որ արտահանձնումը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել մարդու իրավունքների, այդ թվում՝ լրագրողական աշխատանքի, և նրա ձևակերպմամբ՝ հակամարտության հետ կապված: Մյուս շեշտադրումն այն է, որ եթե Լապշինին արտահանձնեն Ադրբեջանին, ապա նրան սպասվում է ծանր պատիժ, իսկ դա կարող է դիտվել վրեժխնդրություն լրագրողական գործունեության համար»,-ասաց Արման Թաթոյանը:
Մանրամասները՝ տեսանյությում:
Հարակից հրապարակումներ`
- Դունիա Միյատովիչը արձագանքել է Լապշինի գործով Արման Թաթոյանի դիմումին
- Մինսկի դատարանն ուժի մեջ թողեց Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ դատախազության որոշումը
- Լապշինի բողոքը դատարանը կքննի վաղը
- Ա. Թաթոյանը Ստրասբուրգում Ֆիլիպ Բուայայի հետ քննարկել է Լապշինի արտահանձնման հարցը
- Լապշինի հարցը ՀԱՊԿ, ԵԱՏՄ համապատասխան կառույցների միջոցով թող տեղափոխեն Կրեմլ. քաղաքագետ