Սպիտակի երկրաշարժի մասին ռուսական նոր ֆիլմը նկարահանվում է Ղրիմումում
Ղրիմում սկսվել են ռուս ռեժիսոր Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմի նկարահանումները, որը նվիրված է Հայաստանում 1988 թվականի երկրաշարժի 30-րդ տարելիցին: rusarminfo.ru կայքի հաղորդմամբ, ֆիլմում խաղում են հայ և ռուս, ինչպես նաև ֆրանսիացի դերասաններ: Ֆիլմը վարձույթում կլինի 2018 թվականին:
«Այս ֆիլմը ոչ թե բնական աղետի սարսափների մասին է, այլ մարդկանց հերոսության, այն մասին, որ այդ ողբերգությունը վերջին անգամ էր, երբ ամբողջ մեծ երկիրը (որը մի քանի տարի անց ինքն էր մասերի բաժանվելու) շտապեց տուժածներին օգնության»,- նշված է «Տելեստո» հեռուստաընկերության հաղորդագրության մեջ, որը զբաղվում է ֆիլմի ստեղծմամբ:
Ֆիլմի սյուժեն կառուցված է գլխավոր հերոս Գոռի՝ ընտանիքի հետ հարաբերությունների շուրջ: Բնակվելով Մոսկվայում՝ Գոռը Հայաստանում գտնվող ընտանիքի հետ չի շփվում, միայն գումար է փոխանցում: Սպիտակի երկրաշարժը քանդում է ոչ միայն Գոռի տունը, այլ նրա ամբողջ կյանքը: Ֆիլմում ներկայացված է լինելու նաև երկրաշարժն իր ողջ աղետալի հետևանքով՝ դիակներով լի մարզադաշտ, հիվանդանոցներ, տուժածներ, ավերակներ, հումանիտար օգնությունը բաժանելու կետեր:
Ռեժիսոր Ալեքստանր Կոտի աշխատաքներն արժանացել են տարբեր մրցանակների, այդ թվում նաև «Փորձություն» ֆիլմը 2014-ին արժանացել է «Կինոտավր» փառատոնի գլխավոր մրցանակին, առաջադրվել «Նիկա» մրցանակի: