Խաղողի մթերումից գյուղացիներին դեռ չի վճարվել մոտ 2 մլրդ դրամ. նախարար
2016 թվականին խաղողի մթերումներից գյուղացիներին դեռ չի վճարվել մոտ 2 մլրդ դրամ: Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
«Մենք մտածում ենք մշակել ֆինանսական այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան խաղողի մթերումից հետո գյուղացիներին վճարել իր վաճառած ապրանքի դիմաց: Դա լուրջ խնդիր է և համարում ենք նախարարության կարևորագույն խնդիրներից մեկը»,- ասաց նախարարը:
Իգնատի Առաքելյանի խոսքերով՝ գյուղացիների և ֆերմերային տնտեսությունների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, իսկ նախարարությունը հետևելու է այդ վճարումներին. «Եթե ֆերմերը վճարում չկատարի, ապա մենք պատրաստ ենք լծակներ գործի դնել»:
Մանրամասները՝ տեսանյութում: