ԿԳՆ-ում տեղի է ունեցել պատգամավորի թեկնածուի հայերենի իմացությունը ստուգող քննություն
Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի և ՀՀ կրթության և գիտության նախարարի «Որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու՝ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման կարգը հաստատելու մասին» հրամանի՝ կրթության և գիտության նախարարությունում կազմակերպվել է ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու հայերենի իմացությունը ստուգող քննություն:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ միակ թեկնածուի դիմում հայտը ՀՀ կրթության և գիտության նախարարություն մուտքագրվել է փետրվարի 10-ին: Սահմանված ընթացակարգի համաձայն աշխատանքային հաջորդ օրը՝ փետրվարի 13-ին, ՀՀ ԿԳ նախարարի համապատասխան հրամանով ձևավորվել է հանձնաժողով:
Փետրվարի 14-ին կազմակերպվել է հայերենի իմացությունն ստուգող քննություն, որի արդյուքնում ԱԺ պատգամաորի թեկնածուն ստացել է հայերենի իմացությունը հավաստելու համար բավարար միավորներ / 28 միավոր՝ 30 առավելագույնից/:
Հայերենի իմացությունն հավաստող տեղականքը ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացուն կտրամադրվի սահմանված ժամկետում:
Հարակից հրապարակումներ`
- Սերգո Երիցյանը պարզաբանում է, ո՞ր թեկնածուները հայերենի քննություն պետք է հանձնեն
- Կստուգվի ԱԺ պատգամավորի թեկնածուների հայերենի իմացությունը
- Պատգամավորների համար, հնարավոր է, հայերենի իմացությունը սահմանադրորեն պարտադիր լինի
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին