Oտարերկրյա քաղաքացիների դիմում-հարցաթերթիկների լրացման պահանջը կվերացվի սահմանային անցակետերում
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի երկրորդ հանձնարարականը վերաբերում էր օտարերկրյա քաղաքացիների մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացին:
«Զբոսաշրջության խթանման և զբոսաշրջիկների համար անհարկի բարդությունները, մասնավորապես, ՀՀ պետական սահմանի անցման կետերում օտարերկրյա քաղաքացիների մուտքի արտոնագիրը տրամադրելիս դիմում հարցաթերթիկների լրացումը, ՀՀ մուտքի վիզայի պետական տուրքի գանձումը բացառապես կանխիկ եղանակով վերացնելու նպատակով՝ հանձնարարում եմ ՀՀ ոստիկանությանը մեկ շաբաթյա ժամկետում՝ քննարկելով շահագրգիռ մարմինների հետ, ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել որոշման նախագիծ, որով առաջակվում է վերացնել Հայաստան ժամանած օտարերկրյա քաղաքացիների դիմում-հարցաթերթիկների լրացման պահանջը սահմանային անցման կետերում»,- հայտարարեց Կարեն Կարապետյանը:
Վարչապետը ՀՀ ֆինանսների նախարարին էլ հանձնարարեց՝ քննարկել ու ներկայացնել համապատասխան առաջարկություն պետական սահմանի անցման կետերում ՀՀ մուտքի վիզայի պետական տուրքի գանձումը նաև անկանխիկ եղանակով իրականացնելու վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին