Ապրիլյան պատերազմի մասին լուսանկարները միջազգային մրցույթում մրցանակ են շահել
Ապրիլյան պատերազմի օրերին Ղարաբաղում արված լուսանկարները LensCulture Exposure Guide – 2017 լուսանկարների միջազգային մրցույթում մրցանակային տեղ են զբաղեցրել, գրում է «Արցախպրեսսը»։
Լուսանկարների հեղինակն, ըստ աղբյուրի, արցախցի լուսանկարիչ Արեգ Բալայանն է, որը ապրիլյան պատերազմի ժամանակ օրեր շարունակ որպես կամավոր եղել է առաջին գծում: Նշենք, որ մրցույթին մասնակցել են 5 մայրցամաքի 22 երկրների 44 լուսանկարիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին