Ֆլորենտինո Պերեսը կարող է հեռանալ «Ռեալի» նախագահի պաշտոնից
«Արքայական ակումբի» ղեկավար Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է հեռանալ զբաղեցրած պաշտոնից։ Football.ua-ի տեղեկությունների համաձայն՝ նա զբաղված է փոխարինողի փնտրտուքով, ով պարտավոր է ենթարկվել ակումբի կանոններին ու շարունակի աշխատանքներ կատարել «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտի վերակառուցման ուղղությամբ։
Ֆլորենտինո Պերեսը «Ռեալի» նախագահն է 2000 թ.-ից՝ նախագահական ընտրություններում հաղթելով Լորենսո Սանսին։ 2006 թ. փետրվարին նա պաշտոնանկ եղավ, սակայն 3,5 տարի հետո վերադարձավ ակումբ։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ