Բրիտանացի գիտնականները մոդելավորել են կանացի իդեալական պարը
Նորթումբրիական համալսարանի գիտնականների խումբը ներկայացրել է կանացի պարի 3D մոդելը, որը, նրանց պնդմամբ, կօգնի գրավել տղամարդկանց ուշադրությունը:
Ռիա նովոստին, հղում անելով Nature-ին, գրում է, որ հետազոտությանը մասնակցել է 39 աղջիկ, որոնց շարժումներն արձանագրվել են հատուկ սարքավորումների օգնությամբ: Գիտափորձի առաջին փուլի ավարտից հետո մասնակիցների եռաչափ մոդելները ցուցադրվել են տղամարդկանց խմբի, որոնք պետք է գնահատեին յուրաքանչյուրի պարը: Վերլուծելով տվյալները, գիտնականները ստեղծել են կանացի իդեալական պարի մոդելը: Պարզվել է, որ ամենաբարձր միավորները ստացել են այն աղջիկները, որոնք պարի մեջ օգտագործել են մարմնի գերազանցապես ներքևի հատվածը: Ընդ որում ձեռքերի չափից դուրս ակտիվությունը նվազեցրել է գիտափորձի մասնակիցների գրավչության աստիճանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում