Բելառուսում «ձրիակերները» համալրել են երկրի բյուջեն
Բելառուսում 54 հազար բնակիչ վճարել է «ձրիակերության հարկ», ինչի մասին հայտնել է հանրապետության հարկերի և գանձումների նախարարությունը։
«Բելտա» գործակալությանը հղում անելով, ca-news-ը գրում է, որ այս մուծումից հետո բյուջե է մտել 16,3 միլիոն բելառուսական ռուբլի, ինչն ավելին է, քան 7,2 մլն դոլարը։
Նախարարությունից գործակալությանը հայտնել են, որ բելառուսների զգալի մասը խնդրել են ազատել իրենց այդ հարկից՝ արտասահմանում գտնվելու պատճառով։ Այսպիսի դիմումներ տեղական օրգանները ստացել են ինտերնետի միջոցով։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է «Սոցիալական կախվածության նախագուշացման մասին» հրամանագիրը դեռևս 2015 թվականին։ Ըստ այս հրամանագրի՝ չաշխատող քաղաքացիները և երկրում մշտական ապրող արտասահմանցիները պետք է ամեն տարի վճարեն հարկ՝ 20 բազային մեծության կարգի, ինչը կազմում է ավելի քան $240։ Չվճարելու կամ վճարման ժամկետը խախտելու դեպքում նախատեսված է տուգանք կամ կալանք՝ 15 օրով։
Անցյալ շաբաթ Մինսկում ավելի քան 2 հազար հոգի դուրս են եկել բողոքելու օրենքի դեմ։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները