Ազատության հրապարակում մեկնարկել է Կոնգրես-ՀԺԿ դաշինքի հանրահավաքը
«Անցել է ուղիղ 9-ը տարի։ Մենք հավաքվելու ենք այնքան, քանի դեռ չի բացահայտվել մարտի 1-ը»,- ի հիշատակ մարտի 1-ի զոհերին՝ Ազատության հրապարակում մեկնարկած Կոնգրես-ՀԺԿ դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։
Նրա խոսքով՝ բացահայտումը ոչ միայն կուսակցությունների, այլ հայ ժողովրդի պատվի ու արժանապատվության խնդիրն է. «Սա մեր գոյության, մեր արժանապատվության ու ապագայի խնդիրն է։ Շարունակելու ենք պայքարը՝մինչև բացահայտում։ Մինչև հիմա չկա հարցի պատասխանը, թե ինչպիսի միջոցներ են կիրառվել՝ երաշխավորելու 2008 թվականի մարտի 1-ի տուժողների համարժեք փոխհատուցում ստանալու համար»,- ասաց Մանուկյանը։
Նա նշեց, որ այսօր շատ ելույթներ չեն լինելու, իրենք երթ են կազմակերպելու և այս հանրահավաքը նախընտրական չէ։
Նշենք, որ Ազատության հրապարակում հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը։
Հարակից հրապարակումներ`
- «Երևանում պետք է լինի մարտի 1-ի զոհերի հիշատակի հուշարձան». քննարկում
- Քաղաքական ուժերը հարգեցին մարտի 1-ի զոհերի հիշատակը
- Ազգային ժողովում հարգեցին Մարտի 1-ի զոհերի հիշատակը
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում