Շարապովան 3-րդ սպիտակ քարտն է ստացել
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան կմասնակցի Հռոմի մրցաշարին, որի եռակի չեմպիոնն է հանդիսանում: Թենիսիստուհին շարունակում է կրել որակազրկման ժամկետը, սակայն վերոնշյալ մրցաշարին նա կմասնակցի սպիտակ քարտով:
Ինչպես տեղեկացնում է sports.ru-ն, սա Շարապովայի արդեն 3-րդ սպիտակ քարտն է: Ավելի վաղ նա հրավիրվել էր մասնակցելու Շտուտգարտի և Մադրիդի մրցաշարերին: Թենիսիստուհու որակազրկման ժամկետը կավարտվի ապրիլին և, ինչպես երևում է, մրցաշրջանի մեկնարկը հենց այս նոտայով էլ կսկսվի Շարապովայի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին