Հրազդանի ցեմենտի գործարանը վաճառքի է հանվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «ՎՏՆ-Հայաստան» բանկը վաճառքի է հանել Հրազդանի ցեմենտի գործարանը։
Թերթը հիշեցնում է, որ այս գործարանը պատկանում էր գործարար Միխայիլ Բաղդասարովին, ով ժամանակին գործարանը գրավադրել էր բանկում։ Իսկ Բաղդասարովի սնանկանալուց հետո գործարանը դարձել էր բանկի սեփականությունը։ Հիմա փաստացի չգործող գործարանը ցանկանում է գնել «Հայբիզնեսբանկ»-ը մի քանի ներդրողների հետ։
Հիշեցնենք, որ «Հայբիզնեսբանկը» պատկանում է Սերժ Սարգսյանի վաղեմի ընկերոջը՝ ծագումով ղարաբաղցի, ռուսաստանաբնակ միլիարդատեր Վիտալի Գրիգորյանցին։ Ասել է, թե շատ շուտով Հրազդանի ցեմենտի գործարանը կդառնա Սերժ Սարգսյանի մեկ այլ ընկերոջ սեփականությունը։
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ փոխվել է նաև Հրազդանի ցեմենտի գործարանի տնօրենը, այժմ ղեկավարում է Հարություն Պողոսյանը, իսկ նախկին տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը որոշել է զբաղվել քաղաքականությամբ։ «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա Կոմկուսի ռեյտինգային՝ ցուցակով Կոտայքի մարզում առաջադրվել է պատգամավորի թեկնածու։
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան