Լևոն Արոնյանը նույնպես միացավ զինհաշմանդամների աջակցության ծրագրին
Միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանը նույնպես միացել է Բժշկական համալսարանի նախաձեռնած ծրագրին, որի նպատակն է օգնել վիրավոր զինվորներին:
«Մեծ սիրով հարազատներիս կշնորհավորեմ մեր վիրավոր զինվորների պատրաստած բացիկներով: Միանում եմ Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ծրագրին :
Միացեք և Դուք! Ողջ հասույթը տրամադրվելու է վիրավոր Զինվորների վերականգնողական կենտրոնի վերանորոգմանը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Լևոն Արոնյանը:
Նշենք, որ ծրագրի շրջանակներում զինվորական ծառայության ժամանակ վիրավորված զինծառայողները կանանց տոնին նվիրված բացիկներ են պատրաստում, իսկ դրանց վաճառքից ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է վերականգնողական նոր կենտրոնի վերանորոգմանը, որտեղ զինհահաշմանդամները պետք է շարունակեն իրենց բուժումը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այս նախաձեռնությանը միացել է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ