Վիգեն Սարգսյանը մեկնաբանում է ռազմական տեխնիկայի վառելիքի որակի մասին վարչապետի հայտարարությունը
«Վարչապետի ասածը շատ ակտուալ է և արդիական». Լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությանը, ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Հայտարարությունը վերաբերում էր մեր պետական վերահսկողությանը՝ մասնավոր մատակարարումների նկատմամբ, և որպես պաշտպանության նախարար ես շատ կարևորում եմ այդ մոտեցումը»,-ասաց նախարարը:
Վիգեն Սարգսյանի խոսքով. «ՊԲ-ն իր վառելիքի նկատմամբ իրականացնելով պատշաճ վերահսկողություն, միշտ մեծ հույս է դնում այն մասնավոր պաշարների վրա, որոն որպես պահուստ ի պահ տրված են մասնավոր մատակարարներին, թե ծայրահեղ իրավիճակներում կարող է պետք լինել օգտագործման համար բանակում: Եվ եթե մենք վստահ չլինենք այդ մատակարարվող վառելքի որակի վրա, ապա այն կարող է խնդիր առաջացնել: Հետևաբար ես կարևորում եմ վարչապետի այդ մոտեցումն ու հանձնարարությունը»:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ պատասխանելով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, վարչապետ Կարեն Կարապետյանը մասնավորապես ասել էր. «Ապրիլյան պատերազմի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում այդ պատճառով»:
Հարակից հրապարակումներ`
- «Կերոսինի վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությունը հաղորդում է հանցագործության մասին»
- ՊՆ պաշտոնյա. ԶՈՒ-ում չկա ապրանքատեսակ, որի մատակարարումն իրականացվում է հովանավորչության միջոցով
- ՊԲ առաջապահ ուժերը ճնշել են թշնամու նախահարձակ ակտիվությունը
- Տեր եմ. Վարչապետը՝ Փաշինյանին
- ՊԲ պաշտոնյաներ են կալանավորվել