Քաբուլում զինվորական հոսպիտալի վրա ահաբեկիչների հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել
Քաբուլում զինվորական հոսպիտալի վրա հարձակված ահաբեկիչները եղել են բժշկի սպիտակ խալաթով։ Զոհվել է նվազագույնը մեկ հիվանդ և հոսպիտալի մեկ աշխատակից, տեղեկացնում է «Ռիա.ռու»-ն։
Չորեքշաբթի զինվորական հոսպիտալի մերձակայքում՝ ԱՄՆ դեսպանատնից ոչ հեռու, պայթյուն էր տեղի ունեցել։ Տեղական ԶԼՄ-ների տվյալներով, չորս ահաբեկիչներ ներխուժել էին հոսպիտալ, հինգերորդն իրեն պայթեցրել էր դարպասների մոտ։
Ականատեսների տեղեկություններով, հարձակվողներից մեկը հանել էր AK-47 ինքնաձիգը և կրակ բացել։ Ականատեսը պատմել է, որ կրակոցներ լսվել են նաև այլ կետերից։
Առայժմ որևէ ահաբեկչական խմբավորում չի ստանձնել միջադեպի պատասխանատվությունը։