Շինդլերի իրական ցուցակն աճուրդում կարող է վաճառվել 2.4 միլիոն դոլարով
ԱՄՆ-ում աճուրդի է հանվել «Շինդլերի ցուցակներից» մեկը՝ կազմված գերմանացի ձեռնարկատեր Օսկար Շինդլերի կողմից, ով Երկրորդ համաշարհային պատերազմի ժամանակ ավելի քան հազար հրեաների է փրկել, գրում է «ՌՏ.քոմ»-ը։
Պարբերականի տվյալներով, ցուցակի վերջնական արժեքը կկազմի 2.4 միլիոն դոլար։
1945 թվականի ապրիլի 18-ով թվագրված ցուցակը կազմված է նացիստական ճամբարում գտնվող 801 հրեաների անուններից։ Նրանք աշխատանքի են ընդունված եղել Շինդլերի ձեռնարկությունում։
Աճուրդի տան գործադիր տնօրեն Հերի Ցիմետը հայտնել է, որ ցուցակն ստացել է Շինդլերի օգնական Իցհակ Շտերնից։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում