Քաղաքական 18:05 09/03/2017 Տարածաշրջան

Գևորգ Կոստանյան. ԵԽ-ում ներկայացրեցինք, թե որ դեպքում կստանձնենք ՄԻԵԴ վճռի կատարման պարտավորությունը

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում նախօրեին տեղի ունեցավ «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների  կատարման վերաբերյալ քննարկումը։

Քննարկմանը մասնակցել են ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ՀՀ նախագահի խորհրդական Գևորգ Կոստանյանը, Լեռնային Ղարաբաղի նախագահի իրավական հարցերով խորհրդական Էմիլ Բաբայանը, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը։ Քննարկումից հետո Գևորգ Կոստանյանը Եվրոպայի խորհրդում հարցազրույց է տվել Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակցին:

Հարցին, թե ինչով կարևորվեց ԵԽ նախարարների կոմիտեում առաջին անգամ «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» ՄԻԵԴ վճիռների  կատարման վերաբերյալ քննարկումը, Գևորգ Կոստանյանը կարևորեց 2 փաստ․ առաջինն այն էր, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչն առաջին անգամ պաշտոնապես ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումն այս հարցի կապակցությամբ, որը ոչ միայն բովանդակային առումով էր շատ կարևոր, այլ նաև ձևի տեսակետից, որ ԼՂՀ ներկայացուցիչը ԵԽ 47 անդամ երկրների ներկայությամբ նախարարների կոմիտեի պաշտոնական նիստում դիրքորոշում հայտնեց, թե ինչպես է ԼՂՀ-ն վերաբերում այս վճիռների կատարման ընթացքին և բովանդակային տեսակետից ներկայացրեց իրենց մոտեցումները։

«Երկրորդ մասը շատ կարևոր էր հենց այդ մոտեցումների դրսևորման տեսակետից․ Արցախի Հանրապետության ներկայացուցիչը հայտնեց, որ վճռի կատարումը կարող է քննարկման առարկա դառնալ բացառապես այն դեպքում, երբ առնվազն կապահովվեն 3 պայմանների միաժամանակյա առկայություն․ առաջինն անվտանգության երաշխիքներն են Լեռնային Ղարաբաղի տարածքում, երկրորդը վստահության մթնոլորտի ձևավորումն է, որն ինքնին կարող է նպաստել անվտանգության երաշխիքների ստեղծման գաղափարին ընդհանրապես և երրորդ, որ ամենակարևորն էր՝ հետաքննության մեխանիզմների ստեղծումն է սահմանագծին։ Այս 3 պայմանների առկայության պայմաններում է միայն հնարավոր ապահովել կամ գործնականում խոսել որևէ վճռի փաստացի կատարման մասին»,-ասաց Գևորգ Կոստանյանը։

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այս վճիռների կատարման հնարավորությունը, Գևորգ Կոստանյանն ասաց, որ այս պահին այն բավական աղոտ է և հենց խնդիրն էլ եղել է այն, որ Եվրոպայի խորհրդին ներկայացվի մեր դիրքորոշումը, որ մենք հարգում ենք թե՛ ՄԻԵԴ-ի, թե միջազգային իրավական որևէ այլ կառույցի ակտերը՝ անկախ հանգամանքից համաձայն ենք դրանց հետ, թե ոչ։

«Սակայն չկան գործնական, ռեալ հնարավորություններ, որոնք կարող են ապահովել այդ վճիռների կատարումը։ Այս պահի դրությամբ մենք չենք կարող խոսել վճիռների կատարման մասին, այլ կարող ենք խոսել այն պայմանների մասին, որոնց առկայության դեպքում մենք պատրաստ ենք քննարկել վճիռների կատարման հնարավորության հարցը»,-ասաց Գևորգ Կոստանյանը։

«Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» վճռի իրականացման հետ կապված Ադրբեջանի դիրքորոշումը, ինչպես ասաց Գևորգ Կոստանյանը, բավական զարմանալի ու տարօրինակ է եղել ոչ միայն իր, այլ նաև մյուս պատվիրակությունների համար։

«Եթե Ադրբեջանը տևական ժամանակ դիրքորոշում է հայտնում, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղակայված զորքերը խոչընդոտում են իր երկրի տարածքում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը, ապա այսօր ԵԽ-ում Ադրբեջանը հայտարարեց, որ անգամ այն տարածքներում, որտեղ և՛ դե ֆակտո, և՛ դե յուրե տարածվում է Ադրբեջանի իշխանությունը, օրինակ Գյուլիստան գյուղի ու հարակից շրջաններում, Ադրբեջանը, ի զարմանս ինձ, հայտարարեց, որ ինքն անգամ այդ տարածքներում ի վիճակի չի ապահովել իր իշխանությունը»,-ասաց Գևորգ Կոստանյանը։

Ճշտող հարցին, թե Ադրբեջանն այսպիսով հրաժարվո՞ւմ է ՄԻԵԴ վճռի կատարումից, Գևորգ Կոստանյանն ասաց, որ Ադրբեջանը հայտարարում է, որ չունի մեխանիզմներ՝ այդ տարածքում իր իրավազորությունն իրականացնելու համար, սակայն արդեն իսկ ներկայացրել  է գործողությունների ծրագիր, թե ինչպես է պատրաստվում կատարել վճիռը՝ ստեղծելով հանձնաժողով, որոնք պետք է գնահատեն հայ փախստականներին հասցված վնասի չափը, փոխհատուցման եղանակները։

«Այսպես Ադրբեջանը միանշանակ ուզում էր հասնել նրան, որ նախարարների կոմիտեում ևս քննարկվի ու այնպիսի որոշում ընդունվի, որ Հայաստանն էլ պատրաստականություն հայտնի ներկայացնել գործողությունների ծրագիր, ինչն ինքնին կնշանակեր, որ մենք ստանձնել ենք այդ վճռի կատարման պարտավորությունը։ Բայց, բնականաբար, մենք չստանձնեցինք նման պարտավորություն և շատ համառոտ և պատկերավոր բոլորին ներկայացրեցինք, որ մենք կարող ենք կատարման մասին խոսել բացառապես վերը թվարկած պայմանների առկայության ու երաշխավորման պայմաններում»,-ասաց Գևորգ Կոստանյանը։

Հիշեցնենք, որ «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» ՄԻԵԴ վճիռները վերաբերում են, համապատասխանաբար, Լեռնային Ղարաբաղի Բերձորի (Լաչին) շրջանից ազգությամբ քուրդ Չիրագովների ընտանիքի և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից Սարգսյանների ընտանիքի՝ իրենց տները վերադառնալու և ունեցվածքի նկատմամբ իրավունքները վերականգնելու կամ արդարացի փոխհատուցում ստանալուն: Վերոնշյալ  գործերով ՄԻԵԴ վճիռները հրապարակվել են 2015թ․-ի հունիսին։

Նշենք, որ ՄԻԵԴ որոշումների իրականացման վերահսկողությունը կատարում է ԵԽ Նախարարների կոմիտեն և այս ձևաչափով քննարկումներն իրականացվում են տարին 4 անգամ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:48
Ջազմեն Գարի Քյոսայանը հանդես կգա յուրօրինակ համերգով
Համերգի հատուկ հյուրերն են ամերիկացի տաղանդավոր ջազմեններ, «Գարի Քյոսայան ջազ քառյակի» անդամները:
Աղբյուր` Panorama.am
19:30
ՏԻՄ ընտրությունները կդիտարկի 1 017 տեղական դիտորդ
Նոյեմբերի 5-ին հանրապետության 69 համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն...
Աղբյուր` Panorama.am
19:19
Հոկտեմբերի 22-ին Վենետիկում և Լոմբարդիայում հանրաքվե տեղի կունենա
Իտալիայի երկու քաղաքներ՝ Վենետիկը և Լոմբարդիան պատրաստվում են հոկտեմբերի 22-ին Հռոմից ավելի մեծ ինքնավարություն ձեռք բերելու վերաբերյալ հանրաքվե...
Աղբյուր` Panorama.am
19:08
ՃՈ-ն իրազեկում է վարորդական իրավունքի վկայական ստանալու կարգը
Ճանապարհային ոստիկանությունն իրազեկում է վարորդական իրավունքի վկայական ստանալու կարգը: «Եթե լրացել է Ձեր 18 տարին և զրկված չեք մեքենա...
Աղբյուր` Panorama.am
18:53
Թրամփը պատմել է, որ սոցցանցերն օգնել են իրեն հաղթել ընտրություններում
Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը կասկածում է, որ կարող էր հաղթել ընտրություններում առանց սոցիալական ցանցերի օգնության։ Life.ru-ի փոխանցմամբ՝ այս...
Աղբյուր` Panorama.am
18:45
Առաջիկա օրերին արևոտ եղանակ է սպասվում
Հանրապետության տարածքում՝ հոկտեմբերի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ԱԻՆ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ քամին՝ հարավ-արևմտյան՝...
Աղբյուր` Panorama.am
18:39
Գանձասարում ի հիշատակ Լևոն Հայրապետյանի հոգեհանգստյան կարգ է կատարվել
«Մեծ բարերարն օրինակ դարձավ շատերի համար, և շատերի համար էլ ճանապարհ բացեց դեպի հայրենիք»:
Աղբյուր` Panorama.am
18:38
Թբիլիսիում ծեծել են թեկնածուներից մեկի կողմնակիցներին
«Նոր Վրաստան» դաշինքից Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու առաջադրված Գեորգի Վաշաձեն հայտարարել է, որ մայրաքաղաքի այգիներից մեկում իր...
Աղբյուր` Panorama.am
18:29
Եվգենյա Մեդվեդևան դարձել է Գրան-պրիի հաղթող
Գեղասահքի Գրան-պրիի մոսկովյան փուլի կարճ ծրագրում հաղթանակ է տարել աշխարհի կրկնակի չեմպիոնուհի, օլիմպիական չեմպիոնուհի Եվգենյա Մեդվեդևան...
Աղբյուր` Panorama.am
18:17
Երկուշաբթի հոսանքազրկվողներն են
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ  հոկտեմբերի 23-ին պլանային և վերանորոգման...
Աղբյուր` Panorama.am
18:08
ՄԱԿ. Քաղաքապետերը կարող են սովի կրճատման գործում ակտիվ դեր ունենալ
«Քաղաքապետերը կարող են և  պետք է ավելի ակտիվ դեր ունենան սովի նվազեցման և սննդամթերքի կորուստների կանխման, ինչպես նաև քաղաքացիների...
Աղբյուր` Panorama.am
18:00
«Բարսելոնան» Մեսիին ցմահ պայմանագիր է առաջարկում
Իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսիին ցմահ պայմանագիր է առաջարկել։ «ՏԱՍՍ»-ի...
Աղբյուր` Panorama.am
17:53
Վրաստանում ընդդիմությունը չի բացառում, որ կարող է փողոց դուրս գալ
«Պատրաստ եղեք, որ իրադարձությունները կարող են զարգանալ ցանկացած սցենարով»:
Աղբյուր` Panorama.am
17:40
Նշվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու կազմավորման 25-րդ տարեդարձը
Այսօր հրետանային ուսումնական ստորաբաժանումներից մեկում հանդիսավորությամբ նշվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու վարչության...
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայ-տաջիկական հարաբերությունները հասել են համագործակցության բարձր մակարդակի. Ս. Ասլով
Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովը շնորհավորական ուղերձներ...
Աղբյուր` Panorama.am
17:20
Մյունխենում անցորդների վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է
Այսօր առավոտյան Մյունխենի Ռոզենհայմեր Պլաց թաղամասում անցորդների վրա դանակով հարձակում գործած տղամարդը ձերբակալվել է: Գերմանական Bild թերթին...
Աղբյուր` Panorama.am
17:11
Թուրք վարորդները խնդրում են իրենց համար չեղարկել վիզային ռեժիմը
Թուրքիայի ղեկավարությունն առաջարկել է շուկայական ապրանքներ տեխափոխող բեռնատարների վարորդների համար վիզաները չեղյալ համարել: ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Ծանրորդ Սամվել Գասպարյանը՝ երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն
Ալբանիայի Դուրես քաղաքում ընթանում է ծանրամարտի Մ 20 և Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ ՀԱՕԿ-ի հաղորդմամբ Հայաստանի հավաքականը...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ավետարանիչների հիշատակի տոնն է
Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սբ. Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես ավետարանիչների հիշատակի տոնը: Արարատյան Հայրապետական թեմի...
Աղբյուր` Panorama.am
16:47
Լոզանում բացվել է Եվրոպայի ամենախոշոր քաղցրահամ ջրով ակվարիումը
Լոզանում բացվել է Եվրոպայի ամենախոշոր քաղցրահամ ջրով ակվարիումը՝ «Ակվատիսը»: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին: 3500 քմ մակերեսով...
Աղբյուր` Panorama.am
16:38
Մադրիդը դադարեցրել է Կատալոնիայի ինքնավար մարզի ղեկավարության լիազորությունները
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյը հայտարարել է Սահմանադրության 155 հոդվածին դիմելու որոշման մասին: Սահմանդրական այդ նորմը թույլ է տալիս ...
Աղբյուր` Panorama.am
16:32
ՀՀ կառավարությունը դեռ փորձում է լուծել աղբավայրերի հարցը
Աղբավայրերի խնդիրը լուծելու նպատակով կառավարությունն այսօր փորձում է աղբավերամշակման գործարան կառուցել Երևանի մերձակայքում, որտեղ կարող է...
Աղբյուր` Panorama.am
16:24
Եգիպտոսում ոստիկանների վրա հարձակված ահաբեկիչները պատանդներ են պահում
Նախօրեին հարձակման հետևանքով զոհվել է Եգիպտոսի ոստիկանության 58 աշխատակից՝ 23 սպա, 35 շարքային:
Աղբյուր` Panorama.am
16:12
Կրուիզային հայտնի ընկերությունը դադարեցնում է դեպի Թուրքիա ուղևորությունները
Աշխարհի ամենախոշոր կրուիզային ընկերություններից «Royal Caribbean International»-ը հայտարարել է, որ թուրքական ուղղությունները հանել է...
Աղբյուր` Panorama.am
15:50
Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կայանալիք խոշոր միջոցառումների վերաբերյալ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն՝ 2018 թվականին Հայաստանում կայանալիք երեք խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի...
Աղբյուր` Panorama.am
15:41
Բիլ Գեյթսը ամերիկյան դպրոցներում 1.7 մլրդ դոլարի ներդրում կանի
Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը հայտարարել է, որ մտադիր է ամերիկյան դպրոցներում 1.7 մլրդ դոլարի ներդրում...
Աղբյուր` Panorama.am
15:41
Դավիթ Բաբայան. «Դա հեշտ չէ, երբ ունենք ահաբեկչական մտածելակերպ ունեցող հակառակորդ»
Բուն կարգավորումը մոտ ապագայում տեսանելի չէ, բայց ամենառեալ և գուցե ավելի կարևոր գործընթաց է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը։
Աղբյուր` Panorama.am
15:32
Մոսկվայում առաջին ձյունն է տեղացել
Հաջորդ շաբաթվա սկզբին նույնպես սպասվում է ձյուն:
Աղբյուր` Panorama.am
15:22
Զինծառայողի մահվան գործով ձերբակալված կա
Սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտը։
Աղբյուր` Panorama.am
15:06
Սահմանամերձ Ոսկեպարում ներդրումներ չեն անում, երիտասարդներն էլ խոպանի ճամփան են բռնում
Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղից արտագաղթը շարունակվում է: Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանն ասում է՝ մարդիկ աշխատանք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Շիրինյանը՝ Արցախի ԱԳՆ-ին. Տեր եղեք ձեր ճակատագրին
14:16 21/10/2017

Շիրինյանը՝ Արցախի ԱԳՆ-ին. Տեր եղեք ձեր ճակատագրին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}