Ամերիկացիները հիասթափվել են Ռուսաստանի նկատմամբ Թրամփի վարած քաղաքականությունից
Ամերիկացիների կեսից ավելին դժգոհ են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի նկատմամբ վարած քաղաքականությունից։ Այս տվյալներն ստացվել են Քուիննիփեքյան համալսարանի կողմից անցկացված հարցման արդյունքում, տեղեկացնում է «Լենտա.ռու»-ն։
Մոսկվայի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքական կուրսից, սոցիոլոգների տեղեկացմամբ, դժգոհ է եղել հարցվածների 54 տոկոսը։ Ընտրողները Թրամփի շրջապատին մեղադրում են ՌԴ կառավարության հետ համագործակցության մեջ և առաջարկում այդ գործի հետաքննության համար հատուկ հանձնաժողով ստեղծել։
Հարցման արդյունքում նաև պարզ է դարձել, որ ամերիկացիները քննադատաբար են տրամադրված ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի նկատմամբ։ Հարցմանը մասնակցածների 52 տոկոսը նշել է, որ վերջինս երդման ժամանակ խաբել է ռուս դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ իր կապերի մասին։ ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները գլխավոր դատախազությանը մեղադրել են ապատեղեկատվության մեջ և պահանջել նրա հրաժարականը։
Հարցումն անցկացվել է առցանց ռեժիմով՝ 2017 թվականի մարտի 2-ից 6-ը։