Մեդվեդևը պետք է հասկանա, որ ինքն էլ ինչ-որ բանի համար պետք է վճարի. Լուկաշենկո
Հաշվապահությունը չպետք է ընկած լինի ռուս-բելառուսական հարաբերությունների հիմքում, այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է «Գոմել թըդեյ»-ը։
«Ինձ ամենաշատը զարմացրել է իմ գործընկեր Մեդվեդևի հյատարարությունները։ Մեզ, ի դեպ, սկսում են վախեցնել, որ բնական գազը կարող ենք գնել եվրոպական գներով, ոչ թե 150, այլ 200 դոլարով։ Սական Մեդվեդևը պետք է հասկանա, որ եթե մենք սկսենք վճարել Եվրոպայի նման, ապա նա էլ ինչ-որ բանի համար ստիպված կլինի վճարել։ Եվ գինն էլ ավելի բարձր կլինի, քան բնական գազի գինը»,- ասել է նա։
Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսի և Ռոսւաստանի հարաբերությունների հիմքում ընկած է ոչ թե հաշվապահությունը, այլ ավելին։
«Եթե ինչ-որ մեկը ցանկանում է սրել իրավիճակը և հերթական անգամ իրար դեմ հանել, չի ստացվի»,- հայտարարել է Բելառուսի նախագահը։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ