Մոլդովայի իշխանությունները չինովնիկներին հորդորել են չմեկնել Ռուսաստան
Մոլդովիայի կառավարությունը պետական ծառայողներին և մյուս չինովնիկներին խորհուրդ է տվել խոիսափել Ռուսաստան այցերից, քանի որ սահմանին պաշտոնատար անձանց ստուգում են, գրում է «Գազետա.ռու»-ն։
«Վերջին ամիսներին մոլդովացի բազմաթիվ չինովնիկներ ձերբակալվել են Ռուսաստանում, այդ թվում՝ ռուսական օդանավակայաններում։ Նման միջադեպերից խուսափելու համար պետծառայողներին խորհուրդ չի տրվում տեղաշարժվել ՌԴ տարածքով»,- ասված է Մոլդովայի կառավարության տարածած հաղորդագրության մեջ։
Պաշտոնական Քիշինևը նաև բողոքի նոտա է հղել Մոսկվային՝ միջոցներ ձեռնարկել ռուս սահմանապահների լիազորությունները չգերազանցելու ուղղությամբ։