Անկախության շուրջ շոտլանդացիների կարծիքները գրեթե կիսվել են. հարցում
Մեծ Բրիտանիայի կազմից Շոտլանդիայի դուրս գալուն կողմ և դեմ արտահայտվողների թիվը գրեթե հավասարվել է։ Մի փոքր ավել է այն մարդկանց թիվը, ովքեր ցանկանում են, որ Շոտլանդիան մնա Միացյալ թագավորության կազմում, գրում է «ՌԻԱ.ռու»-ն։
Շոտլանդիայի՝ Միացյալ թագավորության կազմում մնալու օգտին արտահայտվել է հարցվածների 51 տոկոսը, այն դեպքում, երբ դեմ արտահայտվողները կազմում են 49 տոկոս։
Վստահության բավական բարձր ցուցանիշ ունի Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը։ Հարցվածների 52 տոկոսը հայտարարել է, որ Շոտլանդայի շահերի ներկայացման հարցում նա լավ է աշխատել։ Այն բանին, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հաջողությամբ կներկայացնի Շոտլանդիայի շահերը, հավատում է ընդամենը 24 տոկոսը։
Հիշեցնենք, որ 2014-ին կայացած հանրաքվեի ժամանակ Շոտլանդիան քվերակել էր Մեծ Բրիտանիայի կազմում մնալու օգտին։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները