Տուվայում չորսամյա աղջիկը անցել է 8 կմ մահացող տատիկին օգնելու համար
Տուվայում չորսամյա աղջիկը՝ Սագլանա Սալչակը տայգայում անցել է 8 կմ, որպեսզի կարողանա օգնություն ցուցաբերել մահացող տատիկին:
FlashSiberia-ի հաղորդմամբ, աղջիկն ապրել է տատիկի ու կույր պապիկի հետ: Փետրվարի վերջին նա տեսնում է, որ տատիկը չի շարժվում:
«Աղջիկը պապիկին ասել է, որ տատիկը վատ է: Կույր պապիկը որոշել է երեխային ուղարկել հարևանի մոտ՝ օգնություն խնդրելու»,-աղբյուրին պատմել են ԱԻՆ-ի աշխատակիցները:
Սառնամանիքի պայմաններում նա չորս ժամում նա անցել է 8 կմ, հասել հովիվների կայանատեղի: Այստեղ նրան հաջողվել է օգնություն կանչել:
Մի քանի ժամ անց հարևաններն ու բժիշկները հասել են ընտանիքի կացարան, սակայն տարեց կնոջ կյանքը փրկել չի հաջողվել, նախնական տվյալներով մահը վրա է հասել ինֆարկտի հետևանքով:
ԱԻՆ-ի աշխաակիցները նշել են, որ ցանկանում են երեխային ներկայացնել մրցանակի: Աղջնակն այս պահին գտնվում է հիվանդանոցում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին