Քաղաքական 14:19 11/03/2017 Հայաստան

«Նոր սկիզբ, արդար Հայաստան». Որքանով է ՀՅԴ-ի նախընտրական ծրագիրը իրատեսական

Մարտի 5-ից խորհրդարանական ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերը հանրապետության ողջ տարածքում հանրությանը ներկայացնում են իրենց նախընտրական ծրագրերն ու ապագայի տեսլականը:

Ինչ նախընտրական ծրագրով է հանդես գալիս ՀՅԴ-ն, որքանով է դրա իրականացումը հավանական կամ իրատեսական: Panorama.am-ն զրուցել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանի հետ, որը ՀՅԴ նախընտրական ծրագրի մշակման հանձնախմբի անդամ է: 

Ներկայացնելով ՀՅԴ ծրագիրը՝ Արթուր Խաչատրյանը նշեց, որ այն հիմնված է չորս ուղղությունների վրա՝ մարդ և պետություն, բիզնես և պետություն հարաբերություններ, հանրային կառավարման համակարգի  բարեփոխումներ, Արցախի հարց, անվտանգություն ու արտաքին քաղաքականություն:

«Նախընտրական ծրագրում արտացոլել ենք Դաշնակցության էությունը՝ որպես ազգային, ժողովրդավար, սոցիալիստական և հեղափոխական կուսակցություն, որը մշտապես պայքարել է հայ մարդու և հայության քաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային շահերի համար»,- ասաց Արթուր Խաչատրյանը:

Նրա խոսքերով՝  ախտորոշել են բոլոր խնդիրները, որոնք հիմնականում գալիս են նրանից, որ Հայաստանի տնտեսական քաղաքականությունը, անկախության վերականգնումից ի վեր, զարգացել է ոչ ճիշտ ճանապարհով:

Արթուր Խաչատրյանը նշեց, որ Հայաստանի տնտեսական քաղաքականությունը  հիմնված է եղել ինքնակարգավորվող շուկայի լիբերալ գաղափարախոսության և «անցումային տնտեսության» մոտեցման վրա:

«Պետությունն ուսերից թոթափեց պատասխանատվությունն իր քաղաքացիների նկատմամբ: Եւ չզգալով պետության պատասխանատվությունը քաղաքացու հանդեպ, քաղաքացին դադարեց պատասխանատվություն զգալ պետության ու երկրի հանդեպ:  Արդյունքը վիթխարի ծավալների հասնող արտագաղթն է, երբ մարդը, չզգալով սեփական հայրենիքի հոգածությունը, իր ապագան փորձում է կապել այլ երկրների հետ»,- ասաց Արթուր Խաչատրյանը:

Ըստ նրա՝ ՀՅԴ-ն առաջարկում է տնտեսական աճի արդյունքները արդարացի բաշխել հասարակության բոլոր անդամների միջև և, ամենակարևորը, պետք է  աշխատավարձերը բարձրացվեն: «Աշխատանքի նվազագույն վարձատրությունը չի կարող ցածր լինել կենսապահովման զամբյուղից: Հիմա կասեն, թե այս դեպքում կնվազի բիզնեսի եկամտաբերությունը, բայց տնտեսական արտադրանք, արդյունք  ստեղծվելու է, պարզապես այն կբաշխվի բիզնեսի սեփականատիրոջ և աշխատողների միջև»,- նշեց նա:

Մյուս խնդիրը վերաբերում է սոցիալական համակարգին: Արթուր Խաչատրյանի խոսքերով՝  տրամաբանական չէ, որ մարդը տարիներ շարունակ ստանա նպաստ: Ըստ նրա՝ եթե մարդը տարիներ շարունակ նպաստով է ապրում, ուրեմն համակարգում ունենք լուրջ խնդիրներ «Նպաստը նրա համար է, որ դժվարին պայմաններում հայտնված մարդուն օգնի, մինչդեռ կան մարդիկ, որ կամովին հրաժարվում են աշխատանքից, որպեսզի նպաստ ստանան: Պետությունը պետք է ակտիվ քաղաքականություն  վարի, որպեսզի մարդկանց  վերադարձնի աշխատաշուկա»,- նշեց Արթուր Խաչատրյանը:

Հաջորդ խնդիրը վերաբերում է առողջապահական համակարգին: ՀՅԴ նախնտրական ծրագիրն առաջարկում է ստեղծել այնպիսի առողջապահական համակարգ, որի դեպքում ոչ մի քաղաքացի չհայտնվի մի իրավիճակում, երբ գումար չունենալու պատճառով զրկվի բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից: Այսինքն, ըստ նախընտրական ծրագրի մշակման հանձնախմբի անդամի,  առողջապահության ֆինանսավորման համակարգը պետք է հնարավորինս վերանայվի:

Ծրագրով  հատուկ ուշադրություն է հատկացված ժողովրդագրական խնդիրներին:

«Մենք կանգնած ենք ժողովրդագրական աղետի առաջ: Մարդիկ աշխատանք, բնակարան չունենալու պատճառով ուշ են ամուսնանում, քիչ երեխա են ունենում, կամ էլ հեռանում են երկրից:  Դրա համար արտագաղթը կանխելու նպատակով պետք է ստեղծել հնարավորություններ, որ յուրաքանչյուր երիտասարդ կարողանա հոգալ իր բնակարանային ապահովվածության ու աշխատանքի կարիքները»,- ասաց Արթուր Խաչատրյանը:

Ծրագրով առաջարկվում է նաև օգնել մտավոր ու ֆիզիկական թերություններով մարդկանց ինտեգրվել հասարակությանը, ստեղծել մեխանիզմ, որը խոչընդոտում է բնական ռեսուրսների շահագործմանը, հաշվի առնելով, որ հողը, ընդերքը, ջուրը, կենդանի ու բուսական աշխարհը ժողովրդի համընդհանուր սեփականությունն են, ներդնել ջրային ռեսուրսների ավտոմատ կառավարում, քաղաքացիների հայրենադարձությանն ուղղված ակտիվ քաղաքականություն վարել։

Ինչ վերաբերում է բիզնես և պետություն համագործակցությանը, ապա ՀՅԴ-ն  առաջարկում է ստեղծել արդարացի պայմաններ բիզնեսի համար: Արթուր Խաչատրյանը նշեց, որ պետությունը պետք է կանգնի գործարարի կողքին, աջակցի նրան, ապահովի մրցակցության արդար պայմաններ և գործարարությամբ զբաղվելու հստակ կանոններ: Բացի այդ, պետությունը պետք է պատրաստ լինի մասնավորի հետ համագործակցաբար կիսել բիզնես ռիսկը, առաջնորդել այն բնագավառներում, որտեղ այդ ռիսկն ավելի մեծ է կամ որտեղ շահութաբերությունը ավելի ցածր է, կամ մասնավոր ֆինանսավորումը բացակայում է:

«Հայրենական արտադրողը վստահաբար պետք է վայելի պետության օժանդակությունը: Նորմալ չէ, որ օրինակ, թուրքական լոլիկը լցվել է Հայաստան  և մեր գյուղացին չի կարողանում սեփական արտադրանքը վաճառել: Այստեղ ևս խնդիրները շատ են, ուստի հատուկ ուշադրություն պետք է դարձենլ այս խնդիրներին»,- ասաց Արթուր Խաչատրյանը:

Ըստ ՀՅԴ ծրագրի՝ կարևոր ուշադրություն պետք է դարձվի կրթական համակարգին: Ա.Խաչատրյանը նշեց, որ բազմաթիվ ընկերություններ այսօր ունեն թափուր աշխատատեղեր, բայց չեն կարողանում գտնել համապատասխան մասնագետների:

«Բայց դրա հետ մեկտեղ ունենք մեծ թվով գործազուրկ երիտասարդներ, որոնք ավարտել են բուհը, բայց աշխատանք չունեն: Դրա համար բիզնեսը, գիտական ու կրթական համակարգերը պետք է սերտորեն համագործակցեն»,- ասաց նա:

Անդրադառնալով պետական կառավարման համակարգին, Արթուր Խաչատրյանը նշեց, որ պետական կառավարման համակարգն ունի արմատական բարեփոխումների կարիք: Պետական ծառայության, ըստ նրա, պետք է անցնեն միայն բարձր մասնագիտական ու մարդկային որակների տեր անձիք. «Պետական աշխատողը պետք է ստանա այնքան աշխատավարձ, որ նրա աչքը դուրս չլինի: Որևէ պարագայում պետք է բացառվի շահերի բախումը: Միայն այս դեպքում հանրային ծառայությունը, որը պետք է արժանապատիվ վարձատրվի, հրապուրիչ կլինի նվիրված ու բանիմաց կադրերի համար»:

ՀՅԴ նախընտրական ծրագրում հատուկ կարևորվում է Հայաստանի ու Արցախի ռազմաքաղաքական համագործակցության ամրապնդումը, բանակցություններին որպես լիիրավ կողմ Արցախի մասնակցության համար ջանքեր գործադրելը:

«Մեզ համար չկա Արցախի խնդիր, մեզ համար Արցախը հայկական հարցի, Հայ Դատի անբաժան մաս է: Եթե ուզում ես խաղաղություն, ապա պետք է պատրաստ լինել դիմակայել թշնամուն: Իրականում պատրաստ լինելով պատերազմին  մենք դրանով ապահովում ենք խաղաղությունը: Միակողմանի զիջումները պատերազմի հրավերք ենք, միակողմանի զիջումների մասին հայտարարությունները միայն մոտեցնում և ավելի իրական են դարձնում պատերազմի սպառնալիքը: Արցախը մեզ համար Հայաստանի մաս է: Այս հարցում մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ Արցախը պետք է վերամիավորվի Մայր Հայաստանի հետ: Արցախի անկախությունը մեզ համար մարտավարական նշանակություն ունեցող ժամանակավոր լուծում է»,- ասաց Արթուր Խաչատրյանը:

ՀՅԴ ծրագրի մշակման հանձնախմբի անդամը նշեց, որ իրենք առաջակում են իրատեսական ծրագիր: «Մենք այսօր լինելով կառավարության մաս, ծրագրային որոշ դրույթներ արդեն իրականացնում ենք: Օրինակ՝ երբ ասում ենք պետությունը պետք է խրախուսի բիզնեսին, այսօր դա իրականացվում է: Մարզերից ստանում ենք բիզնես առաջարկություններ և պետությունն ուղղակի աջակցություն է տրամադրում այդ ձեռնարկություններին:  Մենք կոչ ենք անում, որ այդ  մոտեցումը ավելի խորանա»,- ընդգծեց  Արթուր Խաչատրյանը:

Նշենք, որ ՀՅԴ քարոզարշավն  անցնում է «Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախոսով։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:37
Առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում խուզարկություններ են իրականացվում
Առողջապահության նախարարությունում ու բուժհաստատություններից մեկում այս պահին խուզարկություններ են իրականացվում։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
12:22
Տնկիները ՀՈԱԿ-ին երկու անգամ թանկ բերում է իջևանյան նույն ընկերությունը, սա կոռուպցիա չէ՞. Պեդրո Զարոկյան
«Եթե սեփական բիզնեսն ունենայիք, արդյո՞ք  կգնայիք արտասահման, ապրանքը նայեիք, ուսումնասիրեիք, այնտեղ ժամանակ անցկացնիք, հետա...
Աղբյուր` Panorama.am
12:14
Արա Ղազարյան. «Freedom House»-ի գնահատականը շատ օբյեկտիվ է, ամեն ինչ սկսեց Կարեն Անդրեասյանի պսևդո գաղափարից
«Ես ինքս էլ՝ որպես փաստաբան զգում եմ դատավորների կաշկանդվածությունը, կարգապահական վարույթների առումով չարաշահում է...
Աղբյուր` Panorama.am
11:57
ԱԺ-ում շնորհավորեցին ՔՊ-ականների ծնունդները
Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկին ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն առաջարկեց շնորհավորել ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին, ՔՊ-ականներ...
Աղբյուր` Panorama.am
11:50
«Եկել եք այստեղ մեյմունություն եք անում». լեզվակռիվ սկսվեց ավագանու կին անդամների միջև
«Դուք ինձ ուղղում եք ինչ-որ մեղադրանքներ, ինձ կարող եք առհասարակ չվստահել, բայց միջազգային փորձագետներին պարտավոր եք վստահել,  ես իմ...
Աղբյուր` Panorama.am
11:46
Մանուկյան. Չէի պատկերացնում որ ՀՀ-ում կունենանք մի իշխանություն, որը կասկածելի, խիստ վտանգավոր թեզեր է հրապարակ նետում
«Իսլամական պետությունը, որը կազմակերպել էր եզիների ցեղասպանությունը 2014 թվականին, միայնակ չէր, «Իսլամական պետության»...
Աղբյուր` Panorama.am
11:45
Վահե Հովհաննիսյան. Սուտ է ասել, սուտ է ասում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Հեշտ լուծումներ չկան։ Բայց մեզ պարտադրում են անլուծում...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ռուսական արտադրության հալվաներում ՍԱՏՄ-ն հայտնաբերվել է «Կադմիում»
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Մեգա Ֆուդ» ՍՊԸ-ում իրականացրած վերահսկողության ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
11:13
Թուրքական իշխանությունն է մշտապես առաջ տարել Հայոց ցեղասպանության զոհերի թիվը կասկածի տակ դնելու գաղափարը. Թաթոյան
«Այս հասկացությունների միջև հավասարության նշան դնելն անթույլատրելի է ինչպես Հայաստանի շահերի, այնպես էլ ցեղասպանությունների միջազգային կանխարգելման գործընթացի տեսանկյունից»։
Աղբյուր` Panorama.am
11:02
«Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը 5105 քմ տարածք է նվիրաբերում Երևանին
«Նախագծով նախատեսվում է որպես նվիրաբերություն ընդունել «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի սեփականությունը հանդիսացող Անտառային...
Աղբյուր` Panorama.am
10:52
Ջրատար խողովակի վթար՝ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհին
Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհի 23-րդ կմ-ում տեղի է ունեցել ջրատար խողովակի վթար։ Ճանապարհը սպասարկող...
Աղբյուր` Panorama.am
10:41
Գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում
Այսօր՝ ապրիլի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 00:50-ի սահմաններում 24-ամյա Ազատ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Գազամատակարարման պլանային ընդհատումների մասին
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Օձուն գյուղի Փուշկի թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
10:29
Նախատեսվում է առաջին Եվրասիական կինոմրցանակաբաշխությունն անցկացնել 2025 թվականին
Նախարարը հույս է հայտնել, որ նախաձեռնությանը կաջակցեն ԲՐԻԿՍ-ի, ՇՀԿ-ի և ԱՊՀ երկրների գործընկերները։
Աղբյուր` Panorama.am
10:25
Գրիգոր Հարությունյանին և Ալբերտ Մովսիսյանին տրվել է Երևանի ավագանու անդամի մանդատ
Ավագանու հերթական նիստի մեկնարկին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ավագանու հաջորդ նիստը գումարել մայիսի 14-ին, ժամը 10։00-ին։...
Աղբյուր` Panorama.am
10:14
ՔԿ. Սամվել Վարդանյանն իրեն թույլ է տվել հակահասարակական վարքագիծ
ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում է քննություն՝ ապրիլի 15-ին Երևան քաղաքում, հասարակական տրանսպորտում կատարված...
Աղբյուր` Panorama.am
10:07
Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է, և նա իր առաքելությանը համարժեք վարձատրություն պետք է ստանա. Աբրահամյան
«Թշնամու դեմ մի քանի հարյուր մետրի վրա կանգնած զինծառայողի նկատմամբ իշխանության վերաբերմունքը լավագույն դեպքում ճառերով կամ խոստումներով է արտահայտվում»:
Աղբյուր` Panorama.am
10:04
Ապրիլի 16-ին փոխանակման կետերում դոլարն թանկացել է, ռուբլին և եվրոն՝ էժանացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 16-ին ժամը 09:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 393.80 դրամ՝ արժևորվելով 0.041դրամով։ Եվրոն և...
Աղբյուր` Panorama.am
09:50
Էդմոն Մարուքյան. Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա
«Սա ծուղակ է, դադարեցրեք  այս քննարկումը։ Թուրքիան ցանկանում է՝ այս հարցը քննարկման առարկա դառնա»,-հայտարարել է հատուկ...
Աղբյուր` Panorama.am
09:46
Ճիշտն ասած ես հիմա նույնիսկ վախով եմ սպասում ապրիլի 24-ի Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը. Սուրեն Մանուկյան
«Չգիտես ինչ նոր թեզ կարող է բերվի դաշտ, որ մենք հետո տասնամյակներով ստիպված կլինենք աշխատել, որ դրա տակից դուրս գանք»:
Աղբյուր` Panorama.am
09:42
Գրողներն իրավական ուժով կպայքարեն հասնելու արդարությանը
Կայացել է Գրողների միության արտահերթ համաժողովը
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել` խաղաղության պայմանագիր ստորագրելու համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայոց ցեղասպանությունը ժխտելու, կասկածի տակ դնելու, պահանջատիրությունից հրաժարվելու Օվերտոնի...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը ոչ թե իր մտքով ու ցանկությամբ է գործել, այլ իր թիմակիցների ուղղորդմամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն իր թիմակիցների հորդորով է իրավապահներին դիմել՝ իր...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Փաստ». «Փող չունեն» թոշակ բարձրացնելու համար, բայց ոստիկանական զորքերի համար ամսական հավելումը 20 000-ից դարձավ 70 000 դրամ
«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանի և յուր իշխանության միակ հենարանը մնացել են իրավապահ մարմինները, հատկապես...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». ԵՄ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը, որը ստորագրվել է երկու երկրների կողմից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացում մեզ համար հիմք է...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Երեք փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերին անդրադարձել է «Freedom House»-ը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Freedom House» իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը հրապարակել է տարեկան...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». ՔՊ-ականին վիրավորած երիտասարդին պատժելը նաև ինքնապաշտպանություն է
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի հետ կատարվածից հետո ՔՊ ֆրակցիայի ղեկավարությունը նրան հորդորել է դիմել...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Փաստ». Ստացվում է, որ հերքելով՝ հաստատեցին
«Փաստ» թերթը գրում է. «Բրիտանական The Times պարբերականին խայտառակագույն մանրամասներ են հայտնի դարձել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Այսօր կորոշվի, թե որ երեք դատավորները կգնան ՄԻԵԴ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր որոշվում է, թե ովքեր են այն երեք դատավորները, որոնք կգնան Մարդու իրավունքների եվրոպական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

STOP NIKOL գրառման համար ոստիկանները բաժին են տարել Վահագն Չախալյանին
09:54 15/04/2024

STOP NIKOL գրառման համար ոստիկանները բաժին են տարել Վահագն Չախալյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}