Աֆղանստանը ՌԴ-ին խնդրել է օգնություն ցուցաբերել տնտեսության վերականգնման հարցում
Ազգային տնտեսությանը սատարելու նպատակով Աֆղանստանը Ռուսաստանին առաջարկել է ներգրավվել 124 օբյեկտներում, գրում է «ՌԻԱ.ռու»-ն։
«Աֆղանստանում շատ օբյեկտներ կառուցվել են խորհրդային մասնագետների կողմից և կարող են վերականգնվել Ռուսաստանի կողմից։ Դրանց թիվն անցնում է 100-ից՝ հասնելով 124-ի։ Դրանցից են «Սալանգ» թունելը, հացակոմբինատը Քաբուլում, պոլիտեխնիկական համալսարանը, «Ջանգալակ» ավտովերանորոգիչ գործարանը, ինչպես նաև Պուլի Խումրի քաղաքում էլեկտրակայանը»,- ասել է Ռուսաստանում Աֆղանստանի դեսպանության առևտրատնտեսական հարցերով ատաշե Մոհամաֆդ Քասեմը։
Նա նշել է, որ Աֆղանստանի տնտեսության վերականգնման թեման արդեն բարձրացրել են ռուսական կողմի հետ բանակցություններում։ Նրա խոսքով, Ռուսաստանում Աֆղանստանի դեսպան Աբդուլ Քոչայըը մարտի 3-ին հանդիպել է ՌԴ էներգետիկայի փոխնախարար Յուրի Սենտյուրինի հետ։
Սենտյուրինը թվարկել է 30 ռուսական ֆիրմաներ, որոնք, որոնք արդեն հիմա պատրաստ են ներդրումներ կատարել աֆղանական տնտեության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին