Թերեզա Մեյը ռուսական սպառնալիքի դեմ պայքարի նախարար է նշանակել
The Times թերթը հոդված է հրապարակել, որում ասված է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը վնասարարության դեմ պայքարի նախարար է նշանակել Բեն Համմերին։ Այս մասին գրում էթ «mk.ru»-ն։
Պետական նոր պաշտոնյայի պարտականությունների մեջ պետք է մտնի թագավորությունում կայանալիք հաջորդ ընտրությունների ժամանակ պաշտպանվածությունը հնարավոր կիբերհարձակումներից։
Բրիտանացի քաղաքական գործիչները մտահոգություն ունեն, որ Ռուսաստանը կփորձի ազդել իր քաղաքացիների կամարտահայտության վրա, այդ թվում՝ «սարքված» նորությունների միջոցով։