Մշակույթ 18:34 13/03/2017 Հայաստան

Եղիշե Չարենցի ծննդյան օրն է

Եղիշե Չարենցի 120-ամյակին նվիրված «Ամբոխները խելագարված» հուշակոթողի մոտ տեղի ունեցավ միջոցառում, որը կազմակերպել էին  Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանը և Հայաստանի գրողների միությունը:

Լրագրողների հետ հանդիպմանը գրականագետ Դավիթ Գասպարյանն ասաց, որ Եղիշե Չարենցը բարդ կերպար էր:

«Նա սկսեց որպես խորհրադապաշտ, հաջորդեց ապագայապաշտը, հետո եկավ մոնումենտալիստ Չարենցը, սիրո, քնարերգության վաղ տարիները մնացին մի կողմի վրա, 1935, 36, 37 թվականներին՝ մահից առաջ, եկան դիվային, դաժան, ծանր տարիները, գրականությունը ձեռք բերեց նոր բովանդակություն, ձև, ուղղվածություն: Անսահման խորն էր նրա ստեղծագործութունը և բազմազան»,- նշեց նա:

Չարենցի 120-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Գրականության և արվեստի թանգարանը, ինչպես նաև մասնաճյուղ թանգարաններն անցկացնելու են ամբողջ տարվա ընթացքում։

Կարսում 1897 թվականի մարտի 13-ին ծնվել է Եղիշե Սողոմոնյանը ՝ նույն ինքը Եղիշե Չարենցը:

Չարենցն իր սկզբնական կրթությունը ստանում է Ջամբազյանի դպրոցում: 1908-12թթ. պատանի Եղիշեն սովորում է Կարսի ռեալական դպրոցում: 1912թ. Թիֆլիս լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը: Մի օր քաղաքի տպարաններից մեկի մոտ Չարենցը հանդիպում է գրախանութներից մեկի տնօրեն Ալեքսանդր Տեր-Եսայանին և ասում, որ «բերել եմ ոտանավորներս տպել տամ»: Տղայի համարձակ քայլը հետաքրքրում է գրավաճառին, և նա վերցնում է ձեռագիրը, կարդում և զարմանում: Նրա միջնորդությամբ էլ 1914թ. լույս է տեսնում պատանի Չարենցի` Աստղիկ Ղոնդախչյանին նվիրված «Երեք երգ տխրադալուկ աղջկան» բանաստեղծությունների ժողովածուն (Աստղիկը Կարսի իգական գիմնազիայի 5-րդ դասարանի աշակերտուհի էր, որին սիրահարված էր պատանի Եղիշեն):

Գրական անունը
Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի հետևանքով։
1913-15թթ. Կարսում Չարենցը գրում է «Հրո երկիր» շարքից մի քանի բանաստեղծություններ, «Տեսիլաժամերը», «Կապուտաչյա հայրենիք» պոեմը: 1915թ. ստեղծվում են հայկական կամավորական առաջին ջոկատները, որոնց շարքերում էլ Չարենցը մասնակցում է մի շարք մարտական գործողությունների: 1915թ. ամռանը Քանաքեռում կազմավորվում էին հայկական 6-րդ և 7-րդ կամավորական գումարտակները: Պատերազմի արհավիրքներն ու հայ ժողովրդի ողբերգությունը Չարենցը նկարագրել է իր «Դանթեական առասպել» պոեմում:

1928-35թթ. Չարենցն աշխատում է Հայաստանի պետական հրատարակչությունում`  Հայպետհրատում, սկզբում որպես գեղարվեստական բաժնի աշխատակից, հետո` գեղարվեստական բաժնի վարիչ, իսկ 1934-ից` հայ, ռուս և օտար դասականների հրատարակչության պատասխանատու խմբագիր: Այս տարիներին է, որ Չարենցի գեղարվեստական բարձր ճաշակի, գրագիտության և անսպառ եռանդի շնորհիվ հայ գրատպությունը մեծ զարգացում է ապրում: Նա կարողանում է իր շուրջը համախմբել ժամանակի տաղանդավոր նկարիչներ Մարտիրոս Սարյանին, Հակոբ Կոջոյանին և ուրիշների և նրանց հետ միասին հրատարակել նոր, թարմ մտքերով և լուծումներով հարուստ բազմաթիվ գրքեր:

Ստանալով Կոմկուսի կենտկոնի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի համաձայնությունը` Չարենցը մեծ դժվարությամբ համոզում է լեզվաբան Մանուկ Աբեղյանին գլխավորել հայկական ժողովրդական էպոսի հրատարակության գործը: Չնայած բազմաթիվ դժվարություններին` 1935թ.-ին լույս է տեսնում «Սասնա ծռերի» Ա հատորը` Եղիշե Չարենցի պատասխանատու խմբագրությամբ:

Պետհրատում աշխատելու տարիներին Չարենցի նախաձեռնությամբ լույս են տեսնում հայ անվանի երաժշտահաններ Կոմիտասի, Սպենդիարյանի, Տիգրանյանի, Ռոմանոս Մելիքյանի, Վ. Տիգրանյանի, Ա. Սաթյանի և ուրիշների ստեղծագործությունները: Քանի որ այդ ժամանակ Հայաստանում նոտաներ տպագրելու հնարավորություն չկար, Կոմիտասի երկու ժողովածուները հրատարակվում են Մոսկվայում: Չարենցի նախաձեռնությամբ Պետհրատի տպարանում ստեղծվում են նոտաների տպագրության տեխնիկական հնարավորություններ:

Անձի պաշտամունքի դաժան տարիներին` 1930-ական թթ. սկսվում են հալածանքները գրողների, մշակութային և հասարակական գործիչների նկատմամբ: Չարենցին Հայաստանի գրողները խորհուրդ են տալիս մեկնել Հայաստանից դեպի, քանի որ կանխազգում էին, որ հնարավոր է բանաստեղծը ստալինյան ռեպրեսիաների զոհը դառնա։ Խաչիկ Դաշտենցին Չարենցն ասել է, որ չի կարող մեկնել Հայաստանից, քանի որ իրեն Հայաստանից դուրս չի պատկերացնում։ 1936թ. Սեպտեմբերին Չարենցին տնային կալանքի տակ են վերցնում, իսկ շուտով նաև` ձերբակալում են: Մեղադրանքները նույն էին, ինչ որ բոլորինը` նացիոնալիզմ, հակահեղափոխականություն, ահաբեկչություն, պետական դավաճանույթուն: Գրադարաններից և գրախանութներից հավաքում են Չարենցի գրքերը: 1937թ. աշնանը ձերբակալում են նաև կնոջը` Իզաբելլային:

1937թ. Եղիշե Չարենցն իր մահկանացուն է կնքում երևանյան բանտերից մեկի հիվանդանոցում: Ըստ պաշտոնական վարկածի՝ դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը չափազանց տկարացած առողջական վիճակն է եղել, ինչի համար հիմք են ծառայել բազմաթիվ հիվանդությունները:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:29
Էլեկտրոնային առևտրի հարկմանն առնչվող խնդիրները կառավարության օրակարգում են. ՊԵԿ փոխնախագահ
Պետական եկամուտների կոմիտեն էլեկտրոնային առևտրի հարկման մարտահրավերները քննարկելու նպատակով այսօր նախաձեռնել է միջազգային կոնֆերանս: ՊԵԿ...
Աղբյուր` Panorama.am
17:11
Հովվապետը նորաօծ քահանաներին հորդորել է չընկճվել
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ընդունել են հուլիսի 7-ին քահանայական կոչմանն արժանացած և Մայր...
Աղբյուր` Panorama.am
16:50
22-ամյա երիտասարդը խոստովանել է՝ ինտերնետային կայքերի միջոցով թմրանյութ է իրացրել
Հանրապետությունում շարունակվում է «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի շրջանակներում Արաբկիրի քրեական...
Աղբյուր` Panorama.am
16:39
Վահագն Վարագյան. Դատարանը պարտավորեցրել է ԵՊՀ ղեկավարությանը մեզ չազատել աշխատանքից
ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն  Վահագն Վարագյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի գործընկերներ,...
Աղբյուր` Panorama.am
16:26
Շնորհավորում եմ բոլորիս այս դարակազմիկ իրադարձության տարեդարձի առթիվ. Արարատ Միրզոյան
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել  ՀՀ անկախության հռչակագրի 29-ամյակի կապակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արտակ Դավթյանը մասնակցել է ԶՈՒ ԳՇ պետերի կոմիտեի նիստին
Այսօր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Դուշանբեում անցկացված ԱՊՀ...
Աղբյուր` Panorama.am
15:54
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների ընթացքում արձանագրվել է 70 դեպք
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել...
Աղբյուր` Panorama.am
15:30
Կարո Փայլանը՝ Մարգար Եսայանին․ «1915թ․ Թալեաթ փաշային աջակցող հայեր կային։ Ցավոք, այսօր ևս կան»
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր,  իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներակայացուցիչ Մարգար Եսայանը...
Աղբյուր` Panorama.am
15:17
ՎՏԲ-Հայաստան Բանկն արագացրել է ապառիկ վարկեր ձևակերպելու գործընթացքը
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների և գործընկերների հարմարավետության համար մի քանի անգամ արագացրել է ապառիկ վարկ ձևակերպելու գործընթացը:...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ամուլսարի հանքի շահագործումը նշանակում է օրական 10-25 պայթեցում և մոտ 25 տոննա փոշի. Վայոց ձորի նախկին մարզպետ
Նիկոլ Փաշինյանի շրջայցի ժամանակ Ջերմուկում նրան մոտեցավ Վայոց ձորի նախկին մարզպետ (2012-2014 թթ.), Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար...
Աղբյուր` Panorama.am
14:51
Տիգրան Խաչատրյանին է ներկայացվել խոշոր համալիրի կառուցման հայեցակարգը
ՀՀ էկոնոմիկայի նախարարն այսօր հանդիպել է «Լաուրա ինվեսթմենթ» ընկերության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Երևանում կառուցվելիք...
Աղբյուր` Panorama.am
14:34
Հացավան-Գառնի ավտոճանապարհին վթարի հետևանքով «Mercedes»-ը գլորվել է ձորը
Օգոստոսի 23-ին, ժամը 04:09-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հացավան-Գառնի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է...
Աղբյուր` Panorama.am
14:20
Հայաստանի Մ-19 կանանց հավաքականը հնգօրյա հավաք կանցկացնի
Օգոստոսի 25-ից 29-ը Հայաստանի Մ-19 կանանց հավաքականը հերթական մարզահավաքը կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Օգոստոսի 29-ին...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ապօրինի ծառահատումների դեպքեր են բացահայտվել
Ոստիկանության Մարտունու բաժնի և ճանապարհային ոստիկանության ծառայողները Սևանի անշարժ հենակետում օգոստոսի 22-ին, ժամը 20.30-ին, ստուգման նպատակով...
Աղբյուր` Panorama.am
13:46
Գնդապետը պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափի կաշառք
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ ՌՈ բաժանմունքի պետին: ՔԿ-ից...
Աղբյուր` Panorama.am
13:35
Քաղբանտարկյա՞լ, թե պատանդ. Մարինե Սուքիասյան
Իրավական համայնքը 2-րդ նախագահին համարում է քաղբանտարկյալ։ Գուցե զուտ իրավունքի տեսակետից և ՄԻԵԴ-ում սպասվող զարգացումների շրջանակներում դա ճիշտ...
Աղբյուր` Panorama.am
13:20
Որ նախարարությունն է պատասխանատու հայու «ծխացող օջախի» համար
Սառնարանների պահեստում բռնկված հրդեհի պատճառով օրեր շարունակ ծխապատված է Արշակունյաց պողոտան ու հարակից տարածքը։ Հրդեհը պահեստում բռնկվել էր...
Աղբյուր` Panorama.am
13:13
Ամուլսարի մասին ճիշտ զուգահեռները
«... էդ քառակուսի մտածելակերպով շատերը կողմ են Ամուլսարի շահագործմանը որովհետև, վիձիծե լի, իրանց ֆանտազիան չի հերիքում որ դեմ էղնին ու...
Աղբյուր` Panorama.am
12:49
Տպավորություն է՝ եկել եք ջերմուկցիներին համոզեք, որ հանքն աշխատի. ջերմուկցիները՝ վարչապետին
12:49 Նիկոլ Փաշինյանը բնակելի շենքերից մեկում մի քանի բնակիչների հետ հանդիպելուց հետո դուրս եկավ բակ, որտեղ նրան էին սպասում բողոքող...
Աղբյուր` Panorama.am
12:45
Նավալնին ազատ է արձակվել 30-օրյա կալանքից հետո
«Կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնդի» հիմնադիր Ալեքսեյ Նավալնին դուրս է եկել Մոսկվայի թիվ 1 կալանավայրից, որտեղ նա կրում էր իր 30-օրյա...
Աղբյուր` Panorama.am
12:31
ԱՄՆ-ն ետ է կանչել Patriot համակարգերը Թուրքիային վաճառելու որոշումը
ԱՄՆ պաշտոնապես ետ է կանչել  ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերը Թուրքիային վաճառելու առաջարկը։ 2018-ի նոյեմբերին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:16
«Մեր տունն այրվում է»․ Մակրոնն անդրադարձել է Ամազոնի հրդեհին
Ամազոնիան ապահովում է մոլորակի թթվածնի 20 տոկոսը։
Աղբյուր` Panorama.am
12:00
ԱԱ. Հայ թիավարողները կիսաեզրափակչում են
Հունգարական Ցեգետ քաղաքում մեկնարկել է թիավարության աշխարհի առաջնությունը: ՀԱՕԿ-ից հայտնում են, որ Արա Վիրաբյանը 1 տեղանոց կանոէ մրցաձևի 500...
Աղբյուր` Panorama.am
11:51
Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է
Հոսոս, ինչպես ասում են նրա որդիները
Աղբյուր` Panorama.am
11:44
Սնդիկի հավելիչներով արտադրանքը փուլերով դուրս կբերվի շրջանառությունից
Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի(լամպեր, ջերմաչափեր և այլն) շրջանառությունից փուլային դուրս բերման և հետագայում դրանց օգտագործումն...
Աղբյուր` Panorama.am
11:31
Սպիտակ տունը խստացնում է ապօրինի ներգաղթյալների վիճակը
ԱՄՆ-ի Ներքին անվտանգության նախարարի պաշտոնակատար Քևին ՄքԱլենանի հայտարարությունը՝ ապօրինի ներգաղթյալներին անսահմանափակ ժամկետով ազատազրկման մեջ...
Աղբյուր` Panorama.am
11:21
ՄԻՊ-ն աշխատանքային խումբ է գործուղել Ջերմուկ
Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված իրադարձություններին տեղում ծանոթանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ...
Աղբյուր` Panorama.am
11:16
Բորիս Ջոնսոնը Ելիսեյան պալատում Մակրոնի հետ հանդիպմանը ոտքը դրել է սեղանին
Համացանցում երեկվանից լայնորեն տարածվում է Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնի նկարը,...
Աղբյուր` Panorama.am
11:07
Առաջարկվում է լուծարել չորս գիշերօթիկ հաստատություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է լուծարել «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ...
Աղբյուր` Panorama.am
11:05
Անահիտի «Անահիտը». 6 ամսական եփած հայ երեխեք եմ տեսել
«Մարաղան առաջին գյուղն էր, որտեղ կռվեցի: Մարաղայից հետո նորմալ մնալն անհնար էր: Սարսափ ֆիլմերից ավելի ահավորը ես իրականում եմ տեսել. ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ի հետ մենք ունենք բավականին ակտիվ հարաբերություններ. ԱԳ նախարար
14:42 22/08/2019

ԱՄՆ-ի հետ մենք ունենք բավականին ակտիվ հարաբերություններ. ԱԳ նախարար

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}