Քաղաքական 19:50 14/03/2017 Հայաստան

Մենք ունենք շանս ֆանտաստիկ երկիր ունենալու. Կարեն Կարապետյան

«Մենք ունենք սերունդներ դաստիարակելու խնդիր, մենք ունենք մեր ավանդույթները, մեր պատմությունը պահպանելու, միևնույն ժամանակ՝ աշխարհի համար ընկալելի քաղաքացի լինելու խնդիր։ Մենք ունենք խնդիր, որ մեր երիտասարդ սերունդը լինի ժամանակակից: Դա չի նշանակում, որ մեր հայությունը, մեր ավանդապաշտությունը, մեր ընտանիքի մշակույթը պետք է կորցնենք»,-այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակում Նոր Նորք վարչական շրջանի բնակչության հետ   կայացած  հանդիպմանը ասաց ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Իմ պատեկարցմամբ՝ շատ դեպքերում մշակույթի ոլորտում ունենք արհեստական կոնֆլիկտներ։ Մենք կարող ենք մերժել ամեն ինչ, ասել՝ «չէ, մերն ուրիշ է», և մյուս կողմից էլ մերը մատուցելու համար որևէ քայլ չձեռնարկենք։ Այս առումով բավականին շատ անելիքներ ունենք։ Մենք հին և աշխարհի քաղաքակրթության մեջ դերակատարում ունեցող ազգ ենք, բայց դրա մասին մենակ մենք գիտենք և միայն նրանք, ովքեր մասնագիտորեն առնչվում են դրա հետ։ Աշխարհին մերը ճանաչելի դարձնելու առումով շատ անելիքներ ունենք»,- ասաց Կարեն Կարապետյանը։

Հանդիպմանը ներկա քաղաքացիներից մեկը հարց, ապա խնդրանք ուղղեց վարչապետին. «Հայ ազգի կանանց և աղջիկների 80 տոկոսից ավելին ձեզ համակրում են, ոնց է լինելու վերջը։ Եվ, լինելով մանկավարժական համայնքի ներկայացուցիչ, ունեմ մեկ խնդրանք՝ այնպես անել, որ մանկավարժի դերը նորից բարձրանա հայ ազգի մեջ»։

Կարեն Կարապետյանը հարցին պատասխանեց. «Վերջը լավ է լինելու, ես էլ գնալու եմ մեր տուն»։

Ինչ վերաբերում է խնդրանքին՝  նա նշեց, որ դա չափազանց կարևոր խնդիր է և մի քանի թեզերի շուրջ պետք է կառուցվի պատասխանը. «Մենք ռեալ շանս ունենք ժամանակակից, զարգացած, բարվոք, բարեկեցիկ երկրի, այս երկիրը ստանալու համար մենք շանս չունենք խելոք չլինելու։ Խելոք լինելու համար պետք է կրթվել, կրթվելու համար պետք է ուսուցիչ ունենալ, իսկ ուսուցչի դարդ ու ցավը քիչ պետք է լինի, որ կարողանա իր ունեցածը փոխանցի։

Շատ լավ գիտակցում ենք, որ այսօր ոչ միայն ուսուցիչների, այլև մեր բոլոր հայրենակիցներին սոցիալական առումով, աշխատավարձերի առումով, թոշակի առումով, կողքը լինելու առումով չենք անում այն, ինչ պետք է անենք։ Չենք անում ոչ թե նրա համար, որ չենք ուզում կամ չենք հասկանում, այլ զուտ՝ անում ենք այնքան, ինչքան մեր երկրի կարողությունը թույլ է տալիս։

Իսկ տնտեսությունը կամաց-կամաց պետք է թափ հավաքի: Դրա համար բավականին ժամանակ ու ջանք է պահանջվում։ Մենք պետք է գիտակցենք, որ մեկ օրում բոլոր խնդիրները չեն լուծվում։ Բայց մենք գիտենք ոնց փոխել, մենք գիտենք ոնց կյանքը լավացնել և հստակ այդ ուղղությամբ գնալու ենք»։

Մեկ այլ քաղաքացի հարց ուղղեց, թե՝ կառավարությունն ինչ քայլեր է ձեռնարկում ներդրումների հոսքն ավելացնու համար։

Կարեն Կարապետյանը պատասխանեց՝ շարժիչ ուժերից մեկը գործարար աշխարհն է։ 

«Աշխարհի կայացած երկրներում, որոնց օրինակը կարող է մեզ համար հետաքրքիր լինել, բիզնեսին չեն խանգարում։ Որպեսզի ներդրումային ծրագրերը գան, օրենքներ պետք է լինեն, պետական խոչընդոտները պետք է մինիմալի բերվեն, դատարանը պետք է աշխատի, լիցենզիաների քանակը պետք մինիմում լինի, պետական ծառայողի հետ շփումը պետք է մինիմում լինի»,- բացատրեց վարչապետը։

Նրա խոսքով՝ ներդրումներ ներգրավելուն խանգարում է այն կարծրատիպը, որ Հայաստանում ներդրում կատարելը, լրացուցիչ եկամուտ ստանալը խնդրահարույց է։

«Մենք հստակ ձևակերպել ու  ներկայացրել ենք, որ այս տարի մեկնարկելու է 3,2 մլրդ դոլարի ներդրումային ծրագիր։ Ամեն ինչ պետք է անենք, որ բիզնես-միջավայրը ներդրողի համար լինի հասկանալի, ռիսկայնությունը մեր երկրում պակասի»,-հավելեց ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը։

Կարեն Կարապետյանն անդրադարձավ նաև Ջրառատի դեպքերին. «Անթույլատրելի բան է, զենքով մարդը կենցաղում վտանգ է ներկայացնում քաղաքացուն։ Շատ հետևողական պետք է բոլոր այդ դեպքերը քննենք, մինչև վերջ բերենք, հասցնենք և մեղավորներին պատժենք»։

Իր խոսքի ավարտին վարչապետը ասաց. «Ժպտացեք, տրամադրություններդ փոխեք, մենք ունենք շանս ֆանտաստիկ երկիր ունենալու»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմն ավելի քան մեկ տարի երկու ամիս անազատության մեջ է. Ծնողների բողոքը
ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին՝ 2020թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը ծեծելու գործով արդեն մեկ տարի երկու ամիս է՝ կալանավորված է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրովը
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով։ Այնտեղ հասկանում են Մոսկվայի կարևորությունը Երևանի անվտանգության և...
Աղբյուր` Panorama.am
14:20
Վերին Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
13:57
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում կցուցադրվի 6 ամիս։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}