Քիկբոքսինգի աշխարհի չեմպիոնը մեղադրվում է իր աշակերտուհիներին բռնաբարելու մեջ
Քիկբոքսինգի աշխարհի եռակի չեմպիոն Կյորտիս Փեյջը մեղադրվում է իր անչափահաս աշակերտուհիների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ, գրում է life.ru-ն։
Քննության տվյալներով, 60-ամյա բրիտանացին 14 անգամ սեռական ոտնձգություն և 6 բռնաբարություն է կատարել։ Որոշ աղջիկների հետ նա սեռական կապերի մեջ է եղել տարիներ շարունակ։
Քննիչը միաժամանակ հայտնել է, որ Փեյջը հանրության համար վտանգ չի ներկայացնում, իսկ հարձակումները գործել է անձի երկակիության հետևանքով։
Դատական գործընթացը շարունակվում է։