Թայվանը հայտարարել է Չինաստանի կողմից ռազմական սպառնալիքի աճի մասին
Չինաստանի արագացված ռազմական զարգացումը, ինչպես նաև կղզու մերձակայքում ռազմական ինքնաթիռների ու նավերի ակտիվությունը Թայվանում լուրջ սպառնալիք են համարում, գրում է rt.com-ը՝ վկայակոչելով թայվանական կառավարության պաշտպանական զեկույցի սևագիրը։
«Թայվանի շուրջ չինական ինքնաթիռների և նավերի գործունեությունը ի ցույց է դնում ռազմական սպառնալիքների հնարավորությունների աճը»,- ասված է փաստաթղթում։
Նշվում է նաև, որ Չինաստանը բացասական ազդեցություն է թողնում տարածաշրջանային կայունության վրա։ Փաստաթուղթը խորհրդարանին կներկայացվի մարտի 16-ին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չինաստանը Թայվանի նկատմամբ մի շարք պատժամիջոցներ է նախատեսում։