Ջոան Ռոուլինգը ներկայացրել է իր նոր գիրքը
51-ամյա անգլիացի գրող, պրոդյուսեր, սցենարիստ և միլիոնատեր Ջոան Ռոուլինգը հրապարակել է իր նոր գրքի անվանումը։ Իր Twitter-ում նա խաղ է կազմակերպել՝ էջի հետևորդներին առաջարկելով գուշակել վեպի անունը՝ օգտվելով այն հուշումից, որ դրանում 2 H տառ կա, գրում է rg.ru-ն։
Երկար փորձերից հետո ընթերցողներից մեկը գուշակել է ճիշտ անվանումը՝ Lethal White (Մահացու սպիտակ)։ Գիրքը դետեկտիվ Կորմորան Սթրայքի՝ «Կկվի կանչը», «Չարի ծառայությանը» գրքերի գլխավոր հերոսի, արկածների շարունակությունն է։
Իդեպ,Ռոուլինգը, «Կկվի» ձեռագիր տարբերակը անանուն կերպով մի քանի անգամ ուղարկել է տարբեր տպագրատներ՝ բոլոր տեղերից, սակայն, մերժում ստացել։ Արդյունքում գիրքը լույս է ընծայվել Little տպագրատան Sphere Books իմպրինտի կողմից։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում