Քաղաքական 18:01 16/03/2017 Հայաստան

Օհանյան. Հայաստանն ունի պատմական հնարավորություն՝ դառնալու կամուրջ և տարբեր շահերի հատման կետ

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամներ Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը և Էլինար Վարդանյանն այսօր այցելել են «Էրեբունի» բժշկական կենտրոն,  տեսակցել Ջրառատում տեղի ունեցած դեպքի հետևանքով վիրավորվածներին:

«Նորմալ վիճակում են գտնվում հիվանդները: Վերահսկողության տակ են, նաև իրավապահ մարմինների կողմից են վերահսկողության տակ»,- լրագրողներին ասաց դաշինքի համապետական ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանը:

Ս. Օհանյանն այսօր  իր ֆեյսբուքյան էջում է գրառում արել. «Յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իր մարտահրավերները։ Եվ միջազգային ստրատեգիական հարաբերությունների խնդիրն է համարժեք պաշտպանություն կառուցել գոյություն ունեցող սպառնալիքները չեզոքացնելու, հաղթահարելու համար։ Աշխարհը եւ, մասնավորապես, Հարավային Կովկասը, 10-15 տարի առաջ միանգամայն այլ ռազմաքաղաքական իրավիճակում էին, քան այսօր, եւ տրամաբանական է, որ մենք պետք է դինամիկ կերպով արձագանքեինք նորօրյա իրադարձություններին։ Հայ-ռուսական միացյալ զորախմբի առկայությունը, գործունեությունն ու կատարելագործումը այդ քայլերից են, և ես քիչ ջանքեր չեմ ներդրել այդ ծրագրերի մշակման եւ իրականացման համար:

Գաղտնիք չէ, որ հայ-ռուսական հարաբերությունները ստրատեգիական նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության համար։ Այդպես եղել է ԽՍՀՄ փլուզումից ի վեր, և այսօր էլ դա է ճշմարիտ ճանապարհը։ Սակայն իմ խորին համոզմամբ՝ նման հարաբերությունները լինում են արդյունավետ և փոխշահավետ, եթե դրանք ունեն դինամիկ զարգացման միտում։

21-րդ դարում պետությունների հզորությունը չի չափվում միայն տարածքով կամ բնակչության քանակով։ Հայաստանն ունի մեծ պոտենցիալ՝ արժանի գործընկեր լինելու համար։ Եվ եթե Ռուսաստանի հետ մենք այսօր ունենք դինամիկ զարգացող ռազմական համագործակցություն, ապա նույնը չի կարելի ասել մյուս ոլորտների վերաբերյալ. մենք կարող էինք ունենալ միանգամայն այլ որակ տնտեսական հարաբերությունների, տարածաշրջանային ինտեգրացիոն ծրագրերի, գիտության, մշակույթի ոլորտներում և այլուր։

Հայաստանն ունի գիտական ծանրակշիռ ներուժ, և ես վստահ եմ, որ կարելի է գտնել հետաքրքիր ուղիներ՝ երկու պետությունների գիտական պոտենցիալների ինտեգրացիան և համագործակցությունը առավել արդյունավետ դարձնելու նպատակով (խոսքը նաև ռազմարդյունաբերական ոլորտին է վերաբերում)։

Այո, Հայաստանն ունի ստրատեգիական հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Սակայն մյուս կողմից՝ միլիոնավոր հայեր բնակություն են հաստատել արևմուտքում՝ ԱՄՆ-ում, Եվրոպայում, և դա մեզ պարտավորեցնում է հավասարակշիռ արտաքին քաղաքականություն, արդյունավետ հարաբերություններ վարել նաև արևմուտքի հետ։

Այսպիսով, Հայաստանն ունի պատմական հնարավորություն՝ դառնալու կամուրջ և տարբեր շահերի հատման կետ։

Բնականաբար, մենք անչափ կարևորում ենք մեր հարաբերությունները Վրաստանի եւ Իրանի հետ, որոնք մեր տարածաշրջանում Հյուսիս-Հարավ աշխարհաքաղաքական առանցքի անխափան աշխատանքի կարևորագույն բաղադրիչներն են, և այս երկրների հետ հարաբերությունները նույնպես էական նշանակություն ունեն մեր արտաքին քաղաքականության համար: Հայաստան-Վրաստան, Հայաստան-Իրան հնարավորինս խորքային հարաբերությունները ոչ միայն բխում են մեր երկրների շահերից, այլև անհրաժեշտ են տարածաշրջանում համաչափ տնտեսական զարգացումը և անվտանգությունը ապահովելու նպատակով:

Հայաստանի համար չափազանց մեծ հետաքրքրություն և կարևորություն են ներկայացնում պատմականորեն ձևավորված, բարի-դրացիական հարաբերությունները նաև արաբական աշխարհի հետ։

Իրաքում և Սիրիայում ԻԼԻՊ-ի չեզոքացումը, միաժամանակ` Իրաքում բոլոր համայնքները ներկայացնող կայուն կառավարության ձևավորումը, ինչպես նաև Սիրիայում հնգամյա արյունալի հակամարտության քաղաքական կարգավորումը, որն իր մեջ անպայման պետք է ներառի Սիրիայում ներկայացված համայնքների ճիշտ հարաբերակցությունը, էապես կփոխեն մթնոլորտը և քաղաքական գործընթացների տրամաբանությունը Մերձավոր Արևելքում:
Մենք նաև հարգանքով ենք վերաբերվում պաղեստինյան ժողովրդի ամբողջական ինքնորոշմանը, ինչպես նաև Իսրայել պետության խաղաղ և անվտանգ գոյակցությանը: Կարծում ենք, որ «երկու պետություն» լուծումն այլընտրանք չունի:

Մենք գիտակցում ենք խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ձևավորվող աշխարհաքաղաքական բևեռի նշանակությունը, որտեղ առանցքային դերակատարում ունի Չինաստանը, և որի հետ, ինչպես նաև աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ, մենք պետք է ձգտենք նոր որակի և բովանդակության հարաբերություններ կառուցել»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}