Արարատում տեղի ունեցած դանակահարության գործով կասկածյալը ձերբակալվել է
Մարտի 16-ին ահազանգ ստացվել է Դեղձուտ գյուղում համագյուղացի երիտասարդների միջև տեղի ունեցած վիճաբանության մասին, որի ժամանակ երիտասարդներից մեկին կտրող-ծակող առարկայով պատճառվել է մարմնական վնասվածք:
Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը Panorama.am-ին հայտնեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, պարզվել է վիճաբանության մասնակիցների ինքնությունը, կասկածյալը ձերբակալվել է։
«Իրականացվում են ակտիվ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, կասկածյալը հարցաքննվել է և ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգվում են»,- ասաց նա:
Ըստ մամուլի, Արարատի մարզի Դեղձուտ գյուղում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ դանակահարվել է դաշնակցական պատգամավորի թեկնածու Բագրատ Սարգսյանի քրոջ որդին։