Հասարակություն 12:17 18/03/2017 Հայաստան

Նախընտրական ծրագրերում գիտության վերաբերյալ կետերը լոզունգային են, վերցված են այլ տեքստերից. Արեգ Միքայելյան

«Ցավոք, կուսակցությունների և դաշինքների ծրագրերի մեծ մասում լոզունգային խոսքեր են, շարադրված են ստանդարտ արտահայտություններով, հնարավոր է նույնիսկ վերցված են այլ տեքստերից»,- Panorama.am-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի տնօրեն Արեգ Միքայելյանը։

Նրա խոսքով, նման ծրագրերում, օրինակ, կարելի էր ներառել արտասահմանյան որոշ երկրներում գործող օրենք, ըստ որի գիտությունը հովանավորելու դեպքում ընկերությունները համապատասխան չափով ազատվում են հարկերից, ինչն էապես կնպաստի գիտության հովանավորմանը և կթեթևացնի պետության կողմից անհնարին թվացող գիտության ֆինանսական աճին։

Անդրադառնալով քաղաքական ուժերի՝ գիտության ոլորտի վերաբերյալ առաջարկած ծրագրային փոփոխություններին առանձին-առանձին, Արեգ Միքայլեյանն ասաց. « «Հայկական վերածնունդ» կուսակցությունն առաջարկում է գիտության մեջ կիրառական բաղադրիչի ընդլայնում՝ առևտրայնացման, պետություն-մասնավոր հատված համագործակցության մոդելի ներդրմամբ։ Սա տիպիկ սխալ է, երբ մտածում են, որ առանց հիմնարար գիտության կարող է որևէ կիրառական գիտություն զարգանալ։ Վերջերս շրջանառության մեջ դրված անհիմն լոզունգ է»։

«Ելք»-ի՝ գիտության ֆինանսավորման աճի ցանկությունը, գիտնականը ողջունելի համարեց, սակայն նրա կարծիքով, չկան դրա ապահովմանն ուղղված հիմնավորումներ։

«Նման ցանկություն շատերն են արտահայտում։ Կառանձնացնեի գյուղական համայնքներին ցուցաբերվող ուշադրությունը․ այնտեղ իսկապես կան բազմաթիվ ընդունակ երեխաներ, սակայն նրանց կրթությանը լուրջ ուշադրություն չի դարձվում։ Խրախուսելի է նաև հաշմանդամության աջակցությանն ուղղված ծրագիրը»,-ասաց նա։

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ծրագրում գիտության նկատմամբ մեր զրուցակիցը դրական միտումներ նկատել է, սակայն մտավախություն ունի, որ նորից կարող են մնալ թղթի վրա, քանի դեռ չկա դրանք իրականացնելու ուղիների հստակ ծրագիր. «ԲՈՒՀ-երը և գիտահետազոտական ինստիտուտները մեկ միասնական հաստատության մեջ միավորելու քաղաքականությունը համատարած կիրառելը չի կարելի սկզբունք դարձնել։ Ավելի ճիշտ կլիներ դա իրականացնել կոնկրետ դեպքերում, երբ կա դրա անհրաժեշտությունը և նպատակահարմարությունը»։

Արեգ Միքայելյանի կարծիքով՝ «Ազատ դեմոկրատներ»-ի՝ 2020թ.-ին գիտության ֆինանսավորման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով առնվազն 0.5%-ի, առանձնապես որևէ մեծ տեղաշարժ չի ապահովում։

«Այլ կուսակցությունները գոնե ուսումնասիրել են այս հարցը, տեղեկանալով, որ միջազգային ստանդարտներով այդ տոկոսը պետք է լինի հավասար առնվազն 1-ի։ Խրախուսելի է ԲՈՒՀ-երի կառավարման խորհուրդներն ապակուսակցականացնելու և ԲՈՒՀ-երի խորհրդի նախագահի պաշտոնում բարձրաստիճան քաղաքական պաշտոնյաների նշանակումը բացառելու միտումը»։

Հայկական աստղագիտական ընկերության համանախագահը բացարձակ սխալ  համարեց մագիստրոսական կրթության մակարդակի տևողության կրճատումը 1 տարով։

««Օհանյան-Րաֆֆի-Օսկայան» դաշինքը ցանկանում է մինչև 2020 թվականը գիտության ֆինանսավորման մասնաբաժինը ՀՆԱ-ում պետական բյուջեի և տնտեսության մասնավոր հատվածի հաշվին աստիճանաբար հասցնել 3%-ի:  2020-ին մնացել է ընդամենը 3 տարի, իրենց 10-ամյա ռազմավարական ծրագրով մինչև այդ թվականը չեն հասցնի իրականացնել իրենց պլանները։ Կան մի շարք դրական առաջարկներ, բայց ցավոք դրանք վաղուց արդեն կիրառվել կամ կիրառվում են ՀՀ ԿԳՆ գիտպետկոմի կողմից և այդ տեքստերը կարելի է գտնել բազմաթիվ տեղերում։ Օրիգինալ առաջարկներ համարյա չկան»,-նշեց Ա. Միքայելյանը։

Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքի առաջարկներին, նա նշեց. «Գիտությունը խաղալիք չէ, մանավանդ գիտնականներին իրենց մտավոր մակարդակով էապես զիջող կուսակցական գործիչների համար։ Առաջարկվում է հիմնովին վերափոխել ԳԱԱ կառուցվածքն ու աշխատանքների ուղղությունները․ զուտ լոզունգային արտահայտություն, ամենայն հավանականությամբ նույնիսկ առանց պատկերացում ունենալու այդ մասին»։

Դաշինիքի՝ գիտության և կրթության ծրագրերի բաժնում տեղ գտած հետևյալ առաջարկի մասին՝ առաջիկա հինգ տարիներին ՀՀ-ում յուրաքանչյուր տարի կառուցել առնվազն 10 նոր հրաձգարան, Արեգ Միքայելյանն ասաց. «Ցավոք, հրաձգարաններ կառուցելով մարդկանց չես կրթի, ոչ էլ երկրի գիտական մակարդակը կբարձրացնես։ Սա կարելի էր գրել նախընտրական ծրագրի այլ բաժիններում»։

Անդրադառնալով Հայաստանի կոմունիստական կուսակցության գաղափարախոսությանը, նա նշեց, որ խորհդային տարիներին կրթության և գիտության վիճակն, իհարկե, համեմատաբար լավ էր. «Առանց մանրամասնելու, կարելի է նշել պետության կողմից ընդհանուր վերաբերմունքի մակարդակը։ Ի վերջո, ղեկավարության կողմից երկիրը զարգացնելու որևէ ձգտում նախ և առաջ պետք է արտահայտվի հենց կրթության և գիտության նկատմամբ հոգատարությամբ։ Սակայն իհարկե չի կարելի կիրառել 25 տարվա և ավելի հնության համակարգը»։

Հանրապետական կուսակցության առաջարկը, որ պետք է գիտության մեջ կիրառական բաղադրիչն ընդլայնվի, նա ասաց. «Սա հենց վարչապետի քարոզչությունն է, որ շեշտը դրվի կիրառականի վրա, բայց ես դա սխալ եմ համարում»։

Ամփոփելով խոսքը, տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի տնօրենն ասաց. «Իհարկե, ամեն դեպքում պետությունը պարտավոր է աճեցնել գիտության ֆինանսավորումը, սակայն առաջանում է փակուղի, երբ հարցը հասնում է նրան, թե որտեղից վերցնել այդ լրացուցիչ ֆինանսավորումը, քանի որ ոչ մի ոլորտ չի համաձայնվի իր ֆինանսական միջոցների կրճատմանը։ Ուրեմն՝ պետք է հստակ ցույց տալ, թե ինչպես են պատկերացնում այդ հնարավոր աճը։ Որևէ ծրագրում ես նման առաջարկների չհանդիպեցի։  Որքան ինձ հայտնի է, կրթության և գիտության վերաբերյալ կետերը մշակելիս չի եղել որևէ քննարկում կամ խորհրդատվություն հենց կրթության և գիտության ներկայացուցիչների հետ»։ 
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:32
Տոմսկում արջի մսից ավելի քան տասը մարդ է թունավորվել
Թունավորվածներից երկուսը երեխաներ են:
Աղբյուր` Panorama.am
20:30
Օդի ջերմաստիճանը 25-26-ին կբարձրանա
Վաղը ցերեկը կգրանցվի +20-+22 աստիճան տաքություն:
Աղբյուր` Panorama.am
20:09
Դավիթ Տոնոյանը նոր նշանակումներ է կատարել
Ու կոչումներ շնորհել:
Աղբյուր` Panorama.am
20:00
Արցախի ՊՆ. Ադրբեջանը կրկին կիրառել է «ՍՊԱՅԿ» հակատանկային հրթիռ
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:05-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը խախտել է...
Աղբյուր` Panorama.am
19:53
Գարի Քյոսայանն առաջիկայում հանդես կգա անակնկալներով
Իսկ մինչ այդ՝ հոկտեմբերի 28-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում նրա հոբելյանական համերգն է:
Աղբյուր` Panorama.am
19:42
Թուրքիայում հեղաշրջման փորձի համար 17 մարդ ցմահ կազատազրկվի
Թուրքիայում հեղաշրջման փորձի շրջանականերում «Թյուրքսաթ» հեռուստաընկերության շենքի վրա հարձակման համար 17 մարդ ցմահ կազատազրկվի:...
Աղբյուր` Panorama.am
19:30
Միշան եվրատեսիլյան բեմից բարության կոչ կհղի
Հայտնի է այն երգը, որով «Մանկական Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին կներկայանա hայաստանյան պատվիրակ Միշան (Միքայել...
Աղբյուր` Panorama.am
19:21
ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 23-ից 24-ը ԱՄՆ-ի մայրաքաղաք...
Աղբյուր` Panorama.am
19:09
ՔԿ. Մայրը կասկածվում է գումարի դիմաց նորածին երեխային այլ անձի խնամքին հանձնելու մեջ
Երեխայի կենսաբանական մոր նկատմամբ՝ որպես կասկածյալի, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Աղբյուր` Panorama.am
19:01
Բիչախչյան. Անձնագրում վավերականության նշում կատարելու համար պահանջվում է ամենաշատը 30 րոպե
«Հաջորդ օրը անձնագիրը հանձնելու մասին խոսք լինել չի կարող»:
Աղբյուր` Panorama.am
18:53
Սիրիան թուրք զինվորների ներկայությունը Իդլիբում համարում է ագրեսիա
«Մենք իրավունք ունենք այդ ագրեսիային համարժեք պատասխան տալ»:
Աղբյուր` Panorama.am
18:49
Սերժ Սարգսյան. Ապօրինի պահվող հրազենը և զինամթերքը պետք է արագ հայտնաբերվեն և առգրավվեն
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վթարային ջրանջատում Սևանում
Հոկտեմբերի 24-ին ժամը 10.00-22.00-ը:
Աղբյուր` Panorama.am
18:33
«Սամվել Բաբայանն ընդհանրապես դրա հետ կապ չունի»
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը:
Աղբյուր` Panorama.am
18:25
Գորգերի նվիրաբերման հանդիսավոր արարողություն՝ Գանձասարի վանքում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր Գանձասարի վանքում մասնակցել է Արցախի եկեղեցիներին հայկական ոճով գորգերի նվիրաբերման...
Աղբյուր` Panorama.am
18:18
Վրաստանի մի քանի խոշոր քաղաքներում ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի
Մարթվելիում «Ազգային շարժում»-ից առաջադրված էր Մամուկա Դանիելյանը, ում օգտին քվեարկել են 35.81 տոկոսը:
Աղբյուր` Panorama.am
18:00
Թրամփը հայտարարել է, որ սոցցանցերում իրեն կարդում է 125 մլն մարդ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox Business հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ  սոցիալական ցանցերում հսկայական հարթակ ունի: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ստորագրվել է «Երևան` խելացի քաղաք» ռազմավարական ծրագրի եռակողմ հուշագիրը
Երևանի քաղաքապետարանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը կնքել են համագործակցության եռակողմ...
Աղբյուր` Panorama.am
17:46
Նոր նամականիշ՝ նվիրված «Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակը» թեմային
Այսօր Մատենադարանի շենքում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Սուրբ Ղազար...
Աղբյուր` Panorama.am
17:40
Կոնվերս բանկի ակցիան՝ արտերկրից դրամական փոխանցումներ ստացողների համար
Կոնվերս Բանկը գործարկել է ակցիա արտերկրից պարբերաբար դրամային փոխանցումներ ստացող հաճախորդների համար: «Ակցիայի շրջանակներում Կոնվերս...
Աղբյուր` Panorama.am
17:35
Վրացի գործիչները հայտարարել են հայկական կարուսելի մասին
ՏԻՄ ընտրությունների ավարտից հետո վրացի մի քանի քաղաքական գործիչներ հայտարարել են «հայկական կարուսելի» մասին:...
Աղբյուր` Panorama.am
17:32
Երիտասարդները պետք է գիտությամբ զբաղվեն, ոչ թե պսևդոգիտությամբ․ Կորյուն Նահապետյան
եր իրականության մեջ քիչ չեն երիտասարդները, ովքեր ատենախոսական թեզեր են պաշտպանել, գիտական աստիճան ստացել, բայց գիտությամբ չեն զբաղվում:
Աղբյուր` Panorama.am
17:21
«Մենք Հայաստանում ենք, այն հրաշալի է». Ալյոնա Սվիրիդովա
Ռուս երգչուհի Ալյոնա Սվիրիդովան «Ինստագրամի» իր էջում լուսանկար է հրապարակել Հայաստանից։ Հայկական բնաշխահրի ֆոնին լուսանկարում...
Աղբյուր` Panorama.am
17:17
Մակրոնի շան միզելն ընդհատել է հանդիպումը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ երկամյա շունը միզել է բուխարու մեջ այն պահին, երբ նախագահը կրտսեր նախագահների հետ հանդիպում էր անցկացնում ու...
Աղբյուր` Panorama.am
17:10
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը 5-ամյա պայմանագիր կառաջարկի Մոուրինիոյին
Նոյեմբերին կսկսվեն «Մանչեսթեր Յունայթեդ» անգլիական ֆուտբոլային ակումբի և Ժոզե Մոուրինիոյի բանակցությունները։ Անգլիական ակումբում...
Աղբյուր` Panorama.am
16:53
«Ձրիակեր Լուկաշենկո, լքիր քո աշխատասենյակը»
Բարկացած բելառուսցիները պահանջում են երկրի նախագահ Լուկաշենկոյի հրաժարականը։ Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle պարբերականը։ Մինսկում...
Աղբյուր` Panorama.am
16:43
Լրագրողների իրավունքների խախտումների քանակը մտահոգիչ է. Աշոտ Մելիքյան
Ներկայացվեց ԽԱՊԿ 2017թ. երրորդ եռամսյակի զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների վերաբերյալ
Աղբյուր` Panorama.am
16:37
Lավատեսություն չունեի, որ Ադրբեջանը հավատարիմ է լինելու ստանձնած պարտավորություններին. Կորյուն Նահապետյան
Մենք պետք է հակառակորդին հասկացնենք, որ այս հակամարտությունը ռազմական հանգուցալուծում չունի։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տնտեսագետ. Հայաստան-ԵՄ համաձայնագրի տնտեսական էֆեկտն այնքան էլ մեծ չէ
14:50 23/10/2017

Տնտեսագետ. Հայաստան-ԵՄ համաձայնագրի տնտեսական էֆեկտն այնքան էլ մեծ չէ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}