Քաղաքական 13:03 18/03/2017 Հայաստան

«Բա դեմոկրատիան դա է». Կարեն Կարապետյանը՝ դիլիջանցուն

«Ձեր քաղաքն իրականում շատ սիրուն է, մեծ ներուժ ունի: Վստահ եմ, որ մենք այդ ներուժը չենք օգտագործում, բայց մենք ունենք որոշակի նպատակներ, ծրագրեր, թե ինչպես այդ ներուժն օգտագործել»,- Դիլիջանի մշակույթի տանը նախընտրական քարոզարշավի շրջանակում Դիլիջան քաղաքի և շրջակա գյուղերի բնակիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Այնուհետև նա առաջարկեց  քաղաքացիներին հարցեր ուղղել իրեն: Դիլիջանցիներից մեկի հարցին՝ եթե ձեզ նամակներ, դիմումներ են ուղղում, դուք դրանք կարդում ե՞ք, թե՞ ձեր ենթականերն են  պատասխանում, Կ. Կարապետյանն ասաց. «Նամակների քանակն այնքան շատ է, որ եթե ես բոլորը կարդամ, 24 ժամը ֆիզիկապես չի բավարարի: Այդ իսկ պատճառով որոշակի նամակներ հասնում են ինձ, որոշակի նամակներ բաժանվում են: Ամբողջ աշխարհում է այդպես»:

Բնակիչներից մեկն առաջարկեց քայլեր ձեռնարկել վերագործարկելու Դիլիջանում  գտնվող «Իմպուլս» գործարանը, որտեղ ժամանակին աշխատել է 3000 մարդ: Նա նաև նշեց, որ այսօր Դիլիջանում 2316 գործազուրկ մարդ կա:

««Իմպուլս» գործարանը կաշխատի, թե ոչ,  թելադրում է շուկան: Յուրաքանչյուր համայնք ունենալու է իր 5 տարվա զարգացման  ծրագիրը, որտեղ ձեր համայնքապետը պետք է հստակ ներկայացնի՝ ինչ կա այսօր, որքան աշխատատեղ, միջին աշխատավարձն ինչքան է, ինչ է լինելու 5 տարի հետ,  ինչ աշխատատեղեր կարող է ստեղծվել՝ հաշվի առնելով Դիլիջանի կարողությունները, արձանագրի՝ ինչ բեռ ինքն է վերցնում, ինչ բեռ մարզպետը, ինչ է ակնկալում մեզանից:  Մենք կանգնելու ենք այն համայնքի կողքին, որը ռեալ ծրագիր է տալիս»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Նույն քաղաքացին առաջարկեց նաև կրճատել կուսակցությունների թիվը՝ նշելով, որ Հայաստանում 160 կուսակցություն կա, մի ընտանիք 4-5 անդամ ունի, տարբեր կուսակցությունների անդամներ են, այդ ընտանիքում չկա  միասնություն. «Որտեղ ամուր թիկունք, այնտեղ էլ ամուր, հզոր ճակատը, մեր ժողովուրդը պետք է միասնական լինի, ամուր թիկունք մեր բանակի համար»:

ՀՀԿ փոխնախագահն ասաց. «Չգիտեմ, որ այդքան է: Իմ որոշելու խնդիրը չէ, դուք եք որոշել, որ 160 կուսակցություն լինի, վաղը որոշեք 2-3 կուսակցություն լինի, այդքան էլ լինելու է: Բա դեմոկրատիան դա է»:

Քաղաքացիներից մեկը հարցրեց կուտակային կենսաթոշակային համակագի մասին, մասնավորապես՝ «եթե հանկարծ քաղաքացին մինչև կենսաթոշակային տարիքը՝ 63 տարեկան, չապրի, ո՞վ պետք է այդ կուտակած գումարը ստանա: Հարցի  երկրորդ մասըն էր՝ այսինքն՝ պետությունն իր վրայից այդ բեռը վերցրել է, իսկ ժամանակին ինքն էր ապահում թոշակառուներին, իսկ հիմա մենք ենք այդ ապահովությունը վերցնում ենք մեզ վրա»:

«Վաղվա մեր ծերությունն ապահովելու համար կենսաթոշակային տեսության մեջ կա երկու մոտեցում. մեկը՝ ես այսօր հոգամ, որ վաղը, մյուս օրը ես ապահովեմ, մյուս տարբերակը՝ ես այսօր հոգամ չաշխատողի մասին, որ վաղը, մյուս օրը  այդ օրվա աշխատողը հոգա իմ մասին: Դուք ասում եք՝ պետությունը չի հոգում: Պետությունը հոգում է  այլ ծառայություններով, ամբողջ աշխարհը դրանով է գնում»:

Քաղաքացին հարց տվեց նաև զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման համար ՀՀ յուրաքանչյուր աշխատողից 1000 դրամ գանձելուն մասին՝ ինչքանո՞վ է արդարացված, որ և 60 հազար դրամ աշխատավարձ ստացողից են գանձում 1000 դրամ, և 100 հազար, 200 հազար դրամ ստացողից:

«Մենք այդ հարցն այնքան ենք քննարկել և եկել  ենք լուծման: Իդեալական լուծում,  որի դեպքում մարդ չի գտնվելու, որ դժգոհ չլինի, չի լինելու: Մեր ազգը շատ ունիկալ ազգ է, մեկ-մեկ չափից դուրս բարդ: Այդ հարցը քննարկվել է, լուծումը կայացվել է: Հիմա՝ 3 ամիս անց ինչո՞ւ եք այդ հարցը բարձրացրել»,- արձագանքեց վարչապետը:

Քաղաքացու դիտարկմանը, որ մարդկանց մեջ հարցումներ չեն անցկացվել, Կ. Կարապետյանն ասաց. «Յուրաքանչյուր հարցով հարցում պե՞տք է անցկացվի»:

Միջին մասնագիտական կրթության ոլորտի մի աշխատակից բարձրացրեց իրենց աշխատավարձերի հարցը, որն ավելի քիչ է, քան դպրոցների ուսուցիչների աշխատավարձը, ինչպես նաև իրենք չեն օգտվում սոցփաթեթիներից, որը տրամադրված է դպրոցներին. «Ձեզ հետ հույս ենք կապում»:

Կարեն Կարապետյանն ասաց. «Սոցփաթեթի վերաբերյալ հարցը պրակտիկորեն  բոլոր լսարաններում կա: Դա համարում ենք անտրամաբանական, բայց նաև հասկանում ենք՝  ինչու է այդպես: Ունենք  բյուջե, սահմանափակում: Ցավոք սրտի, այսօր մեր բոլոր քաղաքացիների հոգսերը չենք կարող լուծել: Անհրաժեշտ է ռեգուլյար աշխատանք, աշխատատեղ ստեղծել, հավելյալ արժեք ստեղծել, հարստանալ: Այլ տարբերակ չունենք:  Մինչև  մեր բյուջեն չլցնենք,  աշխատատեղ չստեղծենք, մենք բոլոր հոգսերը չենք կարողանալու լուծել:

Ի՞նչ պետք է անենք: Մենք մեր ծրագրում գրել ենք: Կարո՞ղ ենք դրա տակից դուրս գալ: Այո: Բայց անընդհատ աշխատանք է պահանջում:

Մենք իրականում  տրամադրված ենք այս տարի այնպես աշխատել, որ 2018 թվականին հաստատակամ կայուն աճ ունենանք: Կարծում եմ՝ 2017 թվականի վերջից կարող ենք մեր վրա զգալ, որ մեր կյանքում փոփոխություն է կատարվում: Բայց ինչի՞ց է դա կախված: Մեր աշխատանքից:

Իրականում այս երկու ամսում ունենք  շատ ուժեղ ցուցանիշների աճ, բայց որևէ մեկն իր մաշկի վրա չի զգում: Այնքան պետք է աշխատենք, որ գանք հասնենք մի կետի, որ հաջորդ օրը կյանքի որակի փոփոխություն լինի:

Համեմատության համար ասեմ՝ հողը եթե շատ չոր է լինում, պետք է շատ երկար ջրես, հետո նոր սերմ գցես, որ բերք տա»:

Հանդիպման վերջում ՀՀԿ նախագահի առաջին տեղակալն ասաց. «Եթե դուք որոշեք ձեր ձայնը տալ «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը, ապա, կարծում եմ, դուք կշահեք»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:37
Բախումներ Կիրանցում. ոստիկանները բացեցին ճանապարհը
Ոստիկանները բացեցին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, որն առավոտից փակել էին տավուշցիները։ Ցուցարարներից ոմանք համաձայնել են հեռացնել իրենց...
Աղբյուր` Panorama.am
18:22
«Քանի ժամ է` հարսը սպասում է». տավուշցիները ճանապարհը չբացեցին նշանդրեքի գնացողների համար
Տավուշի մարզի բնակիչները Վրաստան տանող ճանապարհը չբացեցին անգամ նշանդրեքի գնացողների համար։ Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է, թե ինչպես...
Աղբյուր` Panorama.am
18:17
Ղազարյան, ինձ հետո մատով չխոսես. քաղաքացին՝ ՆԳ նախարարին
«Ոսկեպարի համար էլ պայքարելու եմ, Հայաստանի ցանկացած հողի համար էլ պայքարելու եմ»,- ասաց Տավուշի մարզի բնակիչներից մեկը՝ ՆԳ նախարար...
Աղբյուր` Panorama.am
18:03
Արգենտինան աջակցում է Հայաստանին և ճանաչում նրա տարածքային ամբողջականությունը․ ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան
«Մենք խստորեն հետևում ենք տարածքային ամբողջականության վերաբերյալ միջազգային օրենքներին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:01
Իշխանյանը դիմել է Համասյանին՝ դադարեցնել համերգը, դուրս գալ և անհամաձայնությունը հայտնել Տավուշում տեղի ունեցողի հետ
«Ձեր գլխի վրայից թռել են, ձեզ չեն հարցնում ու հանձնում են ձեր տարածքները»:
Աղբյուր` Panorama.am
17:56
Եթե 50-60 հազար մարդ հավաքվի, ուժայինների ղեկավարները վիճելու են՝ ով է առաջինը ձերբակալելու Փաշինյանին. Սուրենյանց
«Եթե մնա Նիկոլ Փաշինյանին, սահմանադրական փոփոխություն կհայտարարի  երկրում ընդամենը մեկ հարցով՝  որ իքնը հռչակվի ցմահ...
Աղբյուր` Panorama.am
17:33
Տավուշի գյուղերի հանձնումը թշնամուն ուղղակիորեն ազդելու է Հայաստանի բոլոր քաղաքացիների վրա. Հայկ Նահապետյան
«Տավուշի գյուղերը հանձնելուց հետո փակվում է  Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Շրջանցող ճանապարհ չկա։ Գազամուղն այդ հատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:24
«Զվարթնոց»-ում տնկվեցին 1540 նոր ծառաթփատեսակներ
 Այսօր  «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տնկվեցին 1500  թուփ  հասմիկ և ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Փրկարարները դին դուրս են բերել ձորակից
Ապրիլի 20-ին, ժամը 09։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
17:05
Տավուշցիները շարունակում են փակ պահել Երևան-Թբիլիսի ճանապարհը
Տավուշի մարզի բնակիչները շարունակում են փակ պահել Երևան Թբիլիսի միջպետական ճանապարհը։ Նրանք իրենց ակցիան սկսել են դեռ երեկ երեկոյան, երբ...
Աղբյուր` Panorama.am
16:50
Խաղաղության օրակարգի համատեքստում 5 ամսում 2 շատ կարևոր իրադարձություն է եղել. Փաշինյան
«Մեր պետությունը գոյաբանական լրջագույն վտանգների ու սպառնալիքների առաջ է կանգնած»,- Լոռու մարզի «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
16:43
Սողոմոն Թեհլիրյանի ազգականներն արժեքավոր նյութեր են հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրընկալվել էին Սողոմոն Թեհլիրյանի հորեղբոր որդու՝ Սամվելի թոռնուհիները` Արփի Օսկանյանը և...
Աղբյուր` Panorama.am
16:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի մինչև +32-ի
Հայաստանի տարածքում ապրիլի 20-ի և 23-ի  կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
16:18
Խnշտանգված Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել դեպքի վայրը, տեսագրություն պահպանված չէ. Ռուբեն Մելիքյան
 ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնած Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը...
Աղբյուր` Panorama.am
16:01
ԱԳՆ հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանն ու օրենքներին. Ղազարյան
«ԱԳՆ հայտարարությունն  սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների հանդիպման ու արդյունքների մասին, ամբողջությամբ հակասում...
Աղբյուր` Panorama.am
15:48
Շատ շուտ մենք կտեսնենք արդեն Սյունիքի միջանցքի հարցն է բացահայտվելու. Արթուր Խաչիկյան
«Սա Տավուշով չի սահմանափակվելու. հարց է՝ 4 գյուղից և մյուս 4 գյուղից հետո ի՞նչ է լինելու մնացածի հետ։ Շատ շուտ մենք կտեսնենք արդեն...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
«Մի անփառունակ ստախոսի արկածների հետևանք է ստեղծվածը։ Բայց չէի կանխատեսել, որ նման սրընթաց զարգացումներ են լինելու»,- լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:21
Մեկ անգամ ևս հիշեցնեմ՝ տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. Գևորգ Դանիելյան
«Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»։
Աղբյուր` Panorama.am
14:53
Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել. Կիրանցին՝ ՆԳ նախարարին
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս։ Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել։  Մենք թուրքից ավել բան չենք գրավել»,-...
Աղբյուր` Panorama.am
14:41
Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
«Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից»,- այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ներկայացուցիչներ ուղարկել Բաքու
Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի  որդին՝ Դավիթ Վարդանյանը կոչ է արել Ֆրանսիայի...
Աղբյուր` Panorama.am
14:12
Դերասան Արամայիս Սարգսյանը «Անահիտ»-ը Երևանից տարել է Վանաձոր՝ համալրելով իր մրցանակների հավաքածուն
Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխությունում  ռեժիսոր էդգար Բաղդասարյանի «Յաշան ու Լեոնիդ...
Աղբյուր` Panorama.am
14:00
Ներքին գործերի նախարարը ժամանեց Տավուշ
Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր քիչ առաջ ժամանեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ «Եկել եմ՝ մի հատ հասկանամ, ի՞նչնէ ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Բագրատ Սրբազան. Այս գործընթացը խաբերությամբ արված գործընթաց է, այն պետք է կասեցվի
«Տավուշը պետք է  դարձնենք ամրոց, հիմա մենք պետք է խոսենք մեր անելիքների մասին»,-Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:36
Ոստիկանները պահանջում են՝ տավուշցիները բացեն ճանապարհը
Ոստիկանները պահանջում են, որ չորս գյուղերի բնակիչները բացեն ճանապարհը, վերականագնեն երթևեկությունը։ Գյուղացիներն ասում են՝ վտանգված է մեր...
Աղբյուր` Panorama.am
13:28
Րաֆֆի Ասլանյան. Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի, հեռացնել րոպեական հաճույքների համար թշնամուն հանձնված ՀՀ ապիկար իշխանությանը
Փաստաբան, Երևանի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է հասկանա, որ խոսելու ժամանակը վաղուց անցել...
Աղբյուր` Panorama.am
13:05
Վահե Հովհաննիսյան. Հարգելի «արևմտամետներ», չե՞ք զարմանում, թե ինչու է Արևմուտքն այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Մենք երեկվանից քննարկում ենք՝ ի'նչ թուղթ հրապարակվեց, ո'ր...
Աղբյուր` Panorama.am
12:58
Իրանցի փորձագետ. Չորս գյուղերի հանձնումն Ադրբեջանին պաշտոնական Երևանի սխալն է
Ծաղկաձորում ընթացող փորձագիտական քննարկմանն Իրանի Իսլամական համալսարանի դոկտոր Ահմադ Քազեմին հայկական լսրանին անկեղծ ասել է՝ ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
17:48 20/04/2024

Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}