Օռլիում ձերբակալել են զինվորականների հարձակման մեջ կասկածվող երկրորդ անձին
Ֆրանսիական իշխանությունները ձերբակալել են մարդու, որը կարող է մասնակից լինել Փարիզի Օռլի օդանավակայանում զինվորականների վրա հարձակմանը, հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով France Info ռադիոկայանին:
«Օռլիում ձերբակալվել է երկրորդ կասկածյալը… Նա, կարծես, օդանավակայանի աշխատակիցներից է»,- Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ռադիոկայանը:
Հիշեցնենք, որ այսօր անհայտ անձը հարձակվել է զինվորականների վրա, որոնք Sentinelle գործողության շրջանակում ապահովում են Օռլի օդանավակայանի անվտանգությունն: Ի պատասխան՝ զինվորականները կրակ են բացել: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել:
Ներկայումս մարդկանց տարհանել են Orly Sud տեմինալից, տեղում աշխատում են ոստիկանության հատուկջոկատայինները: