Մարտի 20-ը ը երջանկության միջազգային օրն է
Այսօր նշվում է Երջանկության միջազգային օրը։ Այն առաջին անգամ նշվել է 2012 թվականին՝ ՄԱԿ-ի կողմից՝ աջակցելու այն գաղափարին, որ երջանկության ձգտումը ընդհանուր զգացմունք է մեր մոլորակի բոլոր մարդկանց համար, հայտնում է calend.ru-ն։
Այսօրվա տոնը կոչված է ցույց տալու, որ երջանկությունը մարդկության հիմնական նպատակներից մեկն է հանդիսանում։ Այս կապակցությամբ տոնի հեղինակները բոլոր երկրներին կոչ են անում ջանքեր ուղղել յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությա ամրապնդմանը։ ՄԱԿ-ն իր բոլոր անդամ երկրներին, միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին , ինչպես նաև քաղաքացիական հասարակությանը առաջարկում է Երջանկության օրը նշել համապատասխան ձևով, այդ թվում՝ լուսավորչական միջոցառումներով։
Տոնի նախաձեռնությունը պատկանում է Բութանին: Համարվում է, որ Բութանի Թագավորությունում ապրող մարդիկ ամենաերջանիկն են աշխարհում: