Թուրք ներկրողները հաստատել են՝ Ռուսաստանից գնումներ չեն կատարում
Թուրքական ներկրող ընկերությունները հայտարարել են, որ Ռուսաստանից գնումները դադարեցրել են: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով անկարայում Ռուսաստանի առևտրի ներկայացչության հաղորդագրությունը:
«Ներկրողները հաստատում են, որ Թուրքիան դադարեցրել է հացահատիկի, եգիպտացորենի ու ձեթի գնումները Ռուսաստանից»,-հայտնել են ներկայացուցչությունից:
Հիշեցնենք, որ Թուրքիայի կառավարության կողմից մարտի 15-ին կազմված նոր ցուցակից ներկրվող լիցենզավորված ապրանքների շարքից հանվել է ռուսական ցորենը: Այս փոփոխությունից հետո նախկինում առանց մաքսատուրքի Թուրքիա ներկրվող ռուսական հացահատիկի համար այժմ կպահանջվի վճարել 130 տոկոսանոց մաքսատուրք, ինչը գործնականում կարող է անհնար դարձնել հետագա ներկրումը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ