Իրավունք 11:45 20/03/2017 Հայաստան

ԱԱԾ-ն հանցավոր խումբ է հայտնաբերել

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են ՀՀ և ՌԴ քաղաքացիներից կազմված հանցավոր խմբի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով գումարների հափշտակության դեպքեր:

ԱԱԾ մամուլի կենտրոնի տեղեկացմամբ, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ հիշյալ խմբի անդամները, հյուրանոցային և ռեստորանային գործունեություն իրականացնելու շինծու պատրվակով, Հայաստանում գրանցել են առևտրային երեք կազմակերպություն, այնուհետև դրանց անվամբ ձեռք են բերել  համակարգչային տեխնիկա հանդիսացող՝ քարտապանի և բանկային քարտի բացակայության պայմաններում քարտի տվյալների մուտքագրմամբ անկանխիկ գործարք կատարելու հնարավորություն ընձեռող ՀԴՄ-տերմինալ։



Հիշյալ տերմինալի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու նպատակով հանցավոր խմբի՝ ՌԴ-ում գտնվող անդամը Հայաստանի իր հանցակիցներին է ուղարկել Ավստրալիայի մի շարք քաղաքացիների անվամբ թողարկված բանկային քարտերի տվյալներ՝ 16-նիշանոց համարները, քարտերի վավերականության ժամկետները և ծածկագրերը։



Ստանալով անհրաժեշտ վավերապայմանները՝ Հայաստանում գործող խմբի անդամները ՀԴՄ-տերմինալում տեղադրել են SIM  հեռախոսային քարտ, սարքը համակցել են համացանցին, որից հետո  բանկային քարտերի վերոհիշյալ տվյալների մուտքագրմամբ Ավստրալիայի քաղաքացիների բանկային հաշվեհամարներից, հյուրանոցային կամ ռեստորանային ծառայությունների դիմաց վճարում կատարելու կեղծ հիմնավորմամբ, իրենց գրանցած կազմակերպությունների հաշվեհամարներին են փոխանցել առանձնապես խոշոր չափերով գումարներ։



Հիշյալ եղանակով 2016թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսներին հանցավոր խմբի անդամներն ավստրալիական բանկերի հաճախորդների հաշվեհամարներից ելքագրել են շուրջ 85 մլն ՀՀ դրամին համարժեք գումար, դրանից 58 մլն ՀՀ դրամը կանխիկացրել և հափշտակել են, իսկ մնացած գումարի կանխիկացումն ավարտին չեն հասցրել։ ՀՀ ԱԱԾ մարմինների իրականացրած օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում հանցավոր խումբը բացահայտվել և վնասազերծվել է։

Նախաքննության ընթացքում հինգ անձի մեղադրանք է առաջադրվել  համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ): Նրանցից 3-ը կալանավորվել են:
Ներկայումս օտարերկրյա իրավասու մարմինների հետ համագործակցության շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ անդրազգային հանցագործությանը հնարավոր առնչություն ունեցող այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ 
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:47
Թուրքիայում մեկ անձին բաժին ընկնող միջին տարեկան եկամուտը մոտ 5.500 դոլար է
Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) հրապարակել է  «Եկամուտների և կենսապայմանների վերաբերյալ» 2016թ. իր ամենամյա...
Աղբյուր` Panorama.am
10:38
Հայաստան կայցելի Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարարը
Սեպտեմբերի 26-28-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն...
Աղբյուր` Panorama.am
10:25
Բակո Սահակյանը նոր նշանակումներ է կատարել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Կոմիտաս Կարապետյանն ազատվել է արտակարգ...
Աղբյուր` Panorama.am
09:41
Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեի առաջին արդյունքները
Վերջին տվյալների համաձայն, հանրաքվին մասնակցել է շուրջ 3,3 միլիոն մարդ:
Աղբյուր` Panorama.am
09:27
Հայաստանում հոգեորսության դեպքերը շարունակում են հաճախակիանալ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրել է. «Մինչ ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ն զբաղված է շինարարական խնդիրներով, Հայաստանում հոգեորսության դեպքերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
09:24
ԲՀԿ-ն որոշել է Սիսիանի քաղաքապետի թեկնածու առաջադրել. «Ժամանակ»
«Ժամանակ»-ում կարդում ենք. «ԲՀԿ-ն որոշել է նոյեմբերին կայանալիք Սիսիանի քաղաքապետի ընտրություններում առաջադրել Կարեն...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Կիլիկիայի Հակոբ»-ի բիզնեսը բարգավաճում է. «Հրապարակ»
Խորհրդարան չանցնելուց հետո ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Կիլիկիա» գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանի գործերը սկսել են...
Աղբյուր` Panorama.am
09:21
Հայաստանը պատանդ չէ հայ-թուրքական արձանագրություններին. «168 Ժամ»
Վերլուծականում անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների հնարավոր կասեցման մասին ՄԱԿ ԳԱ-ում ՀՀ նախագահի դիտարկումներին՝  «168...
Աղբյուր` Panorama.am
09:19
Նախագահը հստակ ամրագրեց, որ Արցախի ինքնորոշումը կայացած փաստ է, նահանջ հնարավոր չէ. «Առավոտ»
«Առավոտ»-ը վերլուծականում անդրադառնալով ՄԱԿ-ում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին՝ գրել է. «Նախագահի հիմնական ուղերձը կայանում է...
Աղբյուր` Panorama.am
09:17
ՀՀԿ-ն ու Հովիկ Աբրահամյանը վերջապես համաձայնության են եկել. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արտաշատում  ՀՀԿ-ն ու Հովիկ Աբրահամյանը վերջապես համաձայնության են եկել։ «Արտաշատի...
Աղբյուր` Panorama.am
09:16
Ամատունի Վիրաբյանը իր բարեկամներին պաշտոններ է նվիրում. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը տարբեր ժամանակներում իր բարեկամներին իր...
Աղբյուր` Panorama.am
09:15
Վարդանիկի որդին կրկին ջրից չոր դուրս եկավ. «Ժողովուրդ»
Գյումրիի նախկին քաղաքապետ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, կրկին ջրից չոր դուրս...
Աղբյուր` Panorama.am
09:14
Մեդվեդևը հոկտեմբերին կայցելի Հայաստան. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով` հոկտեմբերին Երևանում տեղի կունենա ԵԱՏՄ երկրների վարչապետերի հերթական նիստը, որին իր...
Աղբյուր` Panorama.am
09:13
Սամվել Բաբայանն առաջիկայում ստորագրությամբ ազատ կարձակվի. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Իգլայի» գործով նոր զարգացումներ են սպասվում։ Ըստ տեղեկությունների՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
08:50
Կոմիտաս վարդապետի ծննդյան օրն է
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը կազմակերպում է միջոցառումներ: Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:
Աղբյուր` Panorama.am
08:44
Ոստիկանություն. Արաբկիրում տուժածներ չկան
Երեկ երեկոյան ժամը 22.20 Մամիկոնյանց փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում մասնակիցներից մեկը գազային ատրճանակ է կիրառել։...
Աղբյուր` Panorama.am
20:32
Սպահանի Հայոց թեմի թեմակալ առաջնորդ. Լիահույս ենք, որ հետաքննությունը երևան կհանի ճշմարտությունը
Սպահանի Հայոց թեմի թեմակալ առաջնորդ Սիփան Ծ. Վրդ. Քէչէճեանը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով սեպտեմբերի 22-ին կատարված դեպքը:
Աղբյուր` Panorama.am
20:30
Էրմիտաժը՝ աշխարհի լավագույն թանգարանների հնգյակում
Tripadvisor -ի օգտատերերի գնահատմամբ
Աղբյուր` Panorama.am
20:21
Բաբկեն Բագրատյանը՝ պատանիների արծաթե մեդալակիր
Ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնություն
Աղբյուր` Panorama.am
20:19
Ծանրամարտի ԵԱ. Գևորգ Ղահրամանյանը՝ ոսկե մեդալակիր
Պրիշտինայում (Կոսովո) ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում կրտսեր տարիքային խմբում (մինչև 15 տարեկաններ) Գևորգ Ղահրամանյանը...
Աղբյուր` Panorama.am
20:15
Բրիտանացիների կեսն աջակցում է նոր Brexit-ի անցկացումը
Սոցհարցման արդյունքները
Աղբյուր` Panorama.am
20:07
Անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կարելի է կատարել նաև սահմանային անցման կետերում
Իրազեկում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը
Աղբյուր` Panorama.am
20:00
Արցախի Ճարտար և Ֆրանսիայի Դեսին-Շարպիո քաղաքների միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր
Դեսին-Շարպիոն դարձել է 8-րդը ֆրանսիական համայնքներից, որոնք բարեկամական հարաբերություններ են հաստատել Արցախի Հանրապետության քաղաքների հետ։
Աղբյուր` Panorama.am
19:56
Թուրք հաքերները կոտրել են Ֆրանսիայում Հայաստանի զբոսաշրջության գրասենյակի կայքէջը
«Այս հարձակումը նախորդում է Փարիզում բացվող Top Résa միջազգային ցուցահանանդեսին, որը սկսում է վաղը և որը համարվում է աշխարհում զբոսաշրջության ուղղված կարևորագույն միջոցառումներից մեկը»:
Աղբյուր` Panorama.am
19:51
Լևոն Արոնյան-Դին Լիժեն՝ ոչ-ոքի
Չորրորդ պարտիան կխաղացվի վաղը:
Աղբյուր` Panorama.am
19:42
Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում արդեն հաջողությամբ իրականացվել է արյունաստեղծ ցողունային բջիջների չորս փոխպատվաստում
Լևոն Ալթունյանը և ՌԴ առողջապահության նախարարն երկու երկրի առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ այցելել են Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն:
Աղբյուր` Panorama.am
19:33
Հայաստանի ու Արցախի անմոռանալի դեմքը
Լիտվացի բլոգեր Ստանիսլավ Գորբունովը Արցախից վերադառնալուց հետո պատմել է տեսածի ու զգացմունքների մասին: «Այստեղ անցկացրած մեկ շաբաթն...
Աղբյուր` Panorama.am
19:25
Chessify ստարտափը կներկայացնի Հայաստանը Seedstars World-ում
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ Երևանում կազմակերպել է Seedstars միջազգային մրցույթի երևանյան փուլը։ Միջոցառման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բաքվում կարծում էին, որ արնախում արարածներ ենք՝ պատրաստ խեղդելու իրենց
16:40 25/09/2017

Բաքվում կարծում էին, որ արնախում արարածներ ենք՝ պատրաստ խեղդելու իրենց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}