Քաղաքական 19:22 20/03/2017 Հայաստան

Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը մշակույթի ոլորտում

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող  կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքներն իրենց նախընտրական ծրագրերում ներկայացրել են ընտրվելու դեպքում տարբեր ոլորտներում իրականացվելիք հիմնական քայլերը: Նրանք անդրադարձել են նաև ազգի պահպանման համար ամենակարևոր ոլորտին՝ մշակույթին:

«Ելք» դաշինքի ծրագրի համաձայն՝ գյուղական համայնքներում դպրոցները կդառնան կրթամշակութային կենտրոններ, որտեղ կգործեն մարզական, արվեստի, արհեստի, ինտելեկտուալ խաղերի խմբակներ, առավելագույնս կսահմանափակվի ցածրաճաշակ մշակույթի քարոզը, աջակցություն կցուցաբերվի հայոց լեզվի զարգացմանը: Մշակութային քաղաքականության հիմնական նպատակը կդառնա հանրության կրթական ցենզի շարունակական բարձրացումը:

Հայաստանն առաջ տանող ու արժանապատիվ ներկայացնող մշակույթ և արվեստ՝  «Ազատ դեմոկրատներ» կուսակցության  ծրագրում է նշված: Կուսակցությունը կարևորում է  նախադպրոցական ու դպրոցական տարիքից սկսած մշակութային դաստիարակությունը, մշակույթի, արվեստի բնագավառում ազատ մրցակցությունը, հովանավորչական կամ խտրական քաղաքականության բացառումը, ազգային փոքրամասնությունների մշակութային կյանքի կազմակերպման, ճանաչելիության ու ներկայացվածության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը, մշակութային համագործակցության  խթանումը հայկական սփյուռք ունեցող և հատկապես ԵՄ անդամ երկրների հետ: Կուսակցությունը գտնում է, որ պետք է ուշադրության կենտրոնում պահել թանգարանները, գրադարանները, մշակույթի ու արվեստի օջախները որպես նոր սերնդի ու երիտասարդության դաստիարակության և մշակութային արժեքների պահպանության կենտրոններ, պայմաններ ստեղծել երաժշտական և թատերական արվեստի զարգացման համար: Մարզերում մշակութային կյանքի աշխուժացման համար առաջարկում են 5 տարվա ընթացքում պետություն-մասնավոր հատված համագործակցության ճանապարհով վերականգնել և արդիականացնել համայնքային մշակույթի տները, հաստատել ժամանակացույց Հայաստանի պատմաճարտարապետական հուշարձանների և մշակութային այլ արժեքների պահպանման ու վերականգնման համար, բացառել պետության կամ մասնավոր հատվածի կողմից դրանց աղավաղումն ու կառուցապատման զոհ դարձնելը, խթանել գրահրատակչության, թատերական արվեստի ու մյուս ճյուղերի զարգացումը:  Մշակույթի ոլորտի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու առաջարկ էլ ունեն «Ազատ դեմակրոտներն» իրենց ծրագրում:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունն առաջարկում է մեծացնել մշակույթի ոլորտին հատկացվող պետական աջակցությունը, բարելավել Երևանում և մարզերում մշակութային օջախների պայմանները, ձևավորել ժամանակակից ցանց, մշակույթի ոլորտում ժամանակակից շուկայական մեխանիզմներ, ապահովել օտարերկրյա ներդրումներ,  մասնավորապես կինեմատոգրաֆիայի բնագավառում, որի տարեկան շրջանառությունն աշխարհում կազմում է միլիարդավոր դոլարներ:

«Ծառուկյան» դաշինքի ծրագրով առաջարկվում է առաջիկա 10 տարիներին վերականգնել ՀՀ տարածքում գտնվող պատմա-մշակութային բոլոր կոթողները` սահմանելով դրանց առաջնահերթությունները, բացառիկ ծրագրերի ներդրմամբ  ձեռնարկել Արևմտյան Հայաստանում հայկական պատմա-մշակութային կոթողները վերականգնելու և պահպանելու նախագծեր:

Կոնգրես-ՀԺԿ դաշինքն առաջարկում է կապիտալ ներդրումներ կատարել տարեկան ՀՆԱ առնվազն 2 տոկոսի չափով զբոսաշրջության ենթակառուցվածքների զարգացման և զբոսաշրջիկների համար գրավիչ մշակութային օջախների և օբյեկտների պահպանման և ստեղծման համար, պետական աջակցությունը մշակութային նախաձեռնություններին իրականացնել միայն ծրագրային նախագծերի միջոցով՝ բաց մրցույթներով, բացառել վարչական միջամտությունը ստեղծագործական գործընթացներին։ Մշակութային քաղաքականության մեջ ապահովել բազմաձև մասնակցության հնարավորություններ, ինչպես անհատական, այնպես էլ հասարակական, համայնքային և այլ բնույթի նախաձեռնությունների տեսքով: Առաջարկում են օրենսդրորեն պետական հատուկ կարգավիճակ տալ բացառիկ մշակութային ժառանգություն հանդիսացող հաստատություններին և պատմաճարտարապետական հուշարձաններին, ապահովելով հասարակական մասնակցությունը դրանց կառավարմանը, պետական հոգածության ներքո պահել ազգային փոքրամասնությունների մշակութային և լեզվական բազմազանությունը՝ այն դիտարկելով որպես Հայաստանի մշակութային միջավայրի բաղկացուցիչ:

«Վերացնել պետական արտոնյալ հովանավորչությամբ մշակույթի գործիչների «արժևորումը»։ Հրաժարվել պետության կողմից զանազան տիտղոսներ և կոչումներ շնորհելու պրակտիկայից»»,- նշված է դաշինքի ծրագրում:

«Հայաստանի Հանրապետական» կուսակցության  ծրագրում  նշված է, որ հայ ժողովուրդի հարուստ մշակույթն ու  պատմությունը ոչ միայն պետք է պահպանել, այլև աշխարհին ներկայացնել և մշակույթը հետաքրքիր դարձնել: Նախ տալով ախտորոշումը՝ մարզերի մշակութային անհամաչափ զարգացում, աշխարհասփյուռ հայության մշակութային ներուժի միասնական դրսևորումների անբավարար մակարդակ, մշակույթի ոլորտի զարգացման տնտեսական բաղադրիչի ցածր արդյունավետություն, մշակութային ծրագրերի և հեռուստահաղորդաշարերի ցուցադրման սակավություն, այլ մշակույթների անբավարար ներկայացվածություն Հայաստանում, մշակութային կազմակերպությունների կողմից ծառայությունների մատուցման գործընթացներում ժամանակակից տեղեկատվական և տեխնիկական միջոցների ոչ արդյունավետ օգտագործում, նաև ներկայացնում են նպատակը:  Մասնավորապես առաջարկում են մշակութային արտադրանքի և ծառայությունների, պատմամշակութային ժառանգության և մշակութային արժեքների օգտագործման տնտեսական բաղադրիչի խթանման միջոցով հայ մշակույթի ավելի լայն հանրահռչակումը ՀՀ-ում և արտերկրում, մշակութային ժառանգության պահպանումը և տարածումը: Այդ նպատակով առաջարկում են՝ մարզերում մշակույթի համաչափ զարգացման խնդիրների լուծման համար իրականացնել «Մշակույթը մարզերում» ծրագիրը, արդիականացնել ոլորտում դրամաշնորհային ծրագրերի իրականացման և պետական պատվերի տեղադրման մեխանիզմները, նոր թափ հաղորդել մշակութային հուշանվերային արտադրանքի մշտապես թարմացվող, ժամանակի պահանջներին համապատասխանող տեսականու ստեղծման և տարածման գործընթացին, փոխել ժամանակակից հայ գրողներին պետական աջակցության տրամադրման ձևաչափն ու սկզբունքները. աջակցությունը տրամադրել ոչ թե ուղղակիորեն գրքի հրատարակմանը (բացառությամբ առաջին գրքերի և սփյուռքահայ գրականության), այլ գրողի և նրա ստեղծագործության ճանաչելիության բարձրացմանը: Առաջարկվում է նաև ստեղծել հայ գրականության թարգմանական ծրագրերի աջակցության հատուկ ֆոնդ»:

«Հայաստանի կոմունիստական» կուսակցության ծրագրում կոնկրետ մշակույթին վերաբերող դրույթ չկա,  բայց նշված է. «Մեր ծրագիրը նպատակ ունի վերստին ներկայացնել հայ ժողովրդի ստեղծագործ աշխատանքով ձեռք բերած վիթխարի նվաճումները Սոցիալիստական Հայաստանի` արդյունաբերության, գյուղատնտեսության, գիտության, կրթության, առողջապահության, մշակույթի և հանրային կյանքի մյուս բնագավառներում, որոնք բավարար պայմաններ էին ստեղծել մարդուն սահմանադրորեն աշխատանքով ապահովելու, սոցիալական արդարության բարձր մակարդակ հաստատելու, անվճար կրթության, բուժման, բնակարանով ապահովելու և այլ սոցիալական երաշխիքներ տալու ուղղությամբ»:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի «365 օր» ծրագրով առաջարկվում է օրենսդրական պայմաններ ստեղծել մշակույթի ազատ զարգացման համար, վերանայել «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» և այլ առնչվող օրենքները, պարբերական մամուլն ու գրահրատարակչությունն ազատել ավելացված արժեքի հարկից, պետական համապատասխան նոր կառույցի միջոցով խորացնել Հայաստան-Արցախ-Սփյուռք մշակութային առնչությունները, միաժամանակ ընդարձակել և ամրապնդել Հայաստանի միջազգային մշակութային կապերը: Հայաստանի բոլոր դեսպանատներում ստեղծել մշակութային կցորդի ինստիտուտ, իրականացնել մշակութային ժառանգության պահպանմանը, զարգացմանը և արտերկրում դրա քարոզմանն (այդ թվում` համացանցով) ուղղված համալիր ծրագրեր: ՕՐՕ-ն նույնպես առաջարկում է վերականգնել և արդիականացնել համայնքային, առավելապես գյուղական բնակավայրերի մշակույթի տների համակարգը, ապահովել մշակութային, կրթական և գիտական կյանքի ապակենտրոնացումը մայրաքաղաքից դուրս գտնվող օջախներում, խրախուսել նորերի ստեղծման նախաձեռնությունները, մեծացնել մշակութային հաստատությունների նկատմամբ պետական հոգածությունը:

Հ.Յ. Դաշնակցության նախընտրական ծրագրի  «Պետական կառավարում» բաժնում անդրադարձ կա նաև մշակույթի ոլորտի աշխատակիցներին՝  «ընդլայնել հանրային ծառայության սոցիալական փաթեթից օգտվողների շրջանակը՝ ներառելով առողջապահության, մշակույթի, կրթության և գիտության ոլորտի բոլոր աշխատակիցներին»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:12
Նալբանդյան. Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը միակն է, որը երբևէ չի դադարեցրել իր գործունեությունը
«Միգրանտների և փախստականների աննախադեպ մեծ արտահոսքը Միջերկրածովյան տարածաշրջանից և Մերձավոր Արևելքից, հատկապես Սիրիայից և Իրաքից,...
Աղբյուր` Panorama.am
15:07
Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակին նվիրված ծառատունկ Վարշավայում
Վարշավայի քաղաքապետարանը և Լեհաստանում ՀՀ դեսպանությունը Լեհաստանի թագավոր Կազիմիր Մեծ արքայի կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն շնորհված...
Աղբյուր` Panorama.am
15:00
Թուրք լրագրողը ծաղրել է ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի երկրպագուներին
Թուրքական «Sabah» թերթի սյունակագիր Մևլութ Թեզելն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի ժամանակ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
14:57
Հատել են 408 հատ տարբեր տեսակի ծառեր
Առաջացրել է առանձնապես խոշոր՝ 25.444.500 ՀՀ դրամի վնաս:
Աղբյուր` Panorama.am
14:53
«Հրազդան» ՔԿՀ-ի օպերատիվ խմբի ղեկավարի գործը հանձնվել է դատախազին
Կաշառք տալու և կաշառք ստանալու դեպքերի վերաբերյալ  հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2015...
Աղբյուր` Panorama.am
14:45
«Հավաքների ազատության մասին» օրինագծից «Ելքի» առաջարկով խնդրահարույց դրույթը հանվեց
«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագծում խնդրահարույց թվացող դրույթը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Նալբանդյան. Նոյեմբերին Երևանում կանցկացվի ԵԱՀԿ համաժողով
«Նոյեմբերի 22-ին Երևանում կայանալու է «Քրիստոնյաների և այլ կրոնական խմբերի դեմ ատելության հողի վրա հանցագործությունների...
Աղբյուր` Panorama.am
14:32
Վիգեն Սարգսյանն ուղղում է իր խոսքը սխալ մեկնաբանողներին
Սահմանային լարվածության վերաբերյալ հարցին նախարարը չպատասխանեց:
Աղբյուր` Panorama.am
14:21
ԱԳՆ խոսնակ. Բաքուն ևս մեկ անգամ չարաշահեց ԼՂ խնդրի հետ կապ չունեցող կոնֆերանսը
«Բաքուն ևս մեկ անգամ չարաշահեց ԼՂ խնդրի հետ կապ չունեցող Պալերմոյում անցկացվող կոնֆերանսը էժանագին մանիպուլյացիաներով»: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:00
Հայամետ թուրք գործարարին մեղադրում են գյուլենականների հետ կապի մեջ
Քավալայի ձերբակալման պատճառներից մյուսն այն է, որ նա առնչություն է ունեցել 2017թ. դեկտեմբերի 18-25-ը գյուլենականների դեմ բացված գործին:
Աղբյուր` Panorama.am
13:50
Ես երկու ձեռքով կողմ եմ այս համակարգին. Հրայր Թովմասյան
«Այս ներդրվող մեխանիզմը կոչված է հարկահավաքության մեխանիզմը հեշտացնելուն։ Սա չաշխատող համակարգ է»,- այս մասին այսօր ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
13:47
Իրանական աղբյուր. Շիաների նկատմամբ բռնաճնշումները համակարգվում են Մեհրիբան Ալիևայի կողմից
«Իրանական մամուլում այս օրերին Ադրբեջանի վերաբերյալ երկու ուշագրավ քննարկում է ընթանում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Արմեն...
Աղբյուր` Panorama.am
13:46
Արամ Հարությունյանը հավաստիացնում է՝ չի պատրաստվում արտագաղթել
«Ո՛չ, այդ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում»։
Աղբյուր` Panorama.am
13:39
Մեղադրական եզրակացության մեջ գրված չէ, որ պահանջվել է իշխանափոխություն. Արամ Մանուկյան
ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարությունը շարունակվում է
Աղբյուր` Panorama.am
13:36
Արթուր Պետրոսյանը և Հենրիխ Մխիթարյանը նույնպես քվեարկել են Ռոնալդուի և Զիդանի օգտին
Երեկ հրապարակվեցին The Best FIFA Football Awards (ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ) մրցանակի 2017 թ. դափնեկրի, ինչպես նաև 2017 թ. լավագույն...
Աղբյուր` Panorama.am
13:23
100 անգամ հանդիպել են, ոչ մի բան էլ չի փոխվելու. Մանվել Գրիգորյանը՝ Ժնևյան հանդիպման մասին
Ըստ պատգամավորի՝ սահմանային լարվածությունն ու կրակոցները «89 թվի հետևանքներն են»:
Աղբյուր` Panorama.am
13:13
Շարմազանով. Միջազգային կառույցները պարտավոր են դատապարտել Ադրբեջանի կողմից «ՍՊԱՅԿ»-ի կիրառումը
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խիստ դատապարտել է Ադրբեջանի կողմից զինադադարի հերթական խախտումը՝ հավելելով, որ սա ցույց է տալիս, որ այդ...
Աղբյուր` Panorama.am
13:03
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գնահատականը՝ Վրաստանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը Վրաստանում հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ զեկույց է հրապարակել։ Զեկույցում  նշվում է, որ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Կարծում եմ՝ ձեր մոտ անաչառությունն ավելի դրական է. ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալը՝ դատավորին
Շեգավիթի դատարանում մեկնարկել է ՊՊԾ գնդի գրավմանը մասնակցած խմբից 11 անդամի գործով դատավարությունը:
Աղբյուր` Panorama.am
12:52
Լոքյան. Այն ձևերը, որով աշխատել ենք, փոքր արդյունավետություն ունեն
«Եվրամիության շատ երկրներ անցել են էլեկտրոնային կառավարման, ժամանակն է, որ մեր տեղական իշխանություններն անցնեն էլեկտրոնային...
Աղբյուր` Panorama.am
12:48
Վարչապետ. Կառավարությունը շահագրգռված է չինական կապիտալի՝ հայաստանյան շուկա ներգրավմամբ
Հայաստանն ու Չինաստանն ունեն փոխշահավետ համագործակցության մեծ ներուժ, հաշվի առնելով նաև բիզնեսի համար մեր երկրի հնարավորությունները՝ ԵԱՏՄ,...
Աղբյուր` Panorama.am
12:38
Շառլ և Աիդա Ազնավուրները կպարգևատրվեն Ռաուլ Վոլլենբերգի մեդալով
Ազնավուրների ընտանիքը այս հեղինակավոր մրցանակին արժանանում է մարդասիրական գործունեության համար:
Աղբյուր` Panorama.am
12:30
ՀՀ ոստիկանապետի հրաժարականի նախադրյալ այս պահին չեմ տեսնում. Ալիկ Սարգսյան
Ալիկ Սարգսյանը համոզմունք հայտնեց՝ ոստիկանության լիազորությունները ոչ մի դեպքում չպետք է կրճատել, այն որևէ կառույցի չպետք է միացնել:
Աղբյուր` Panorama.am
12:23
Փաստաբան Գառնիկ Թուխտարյանը պարգևատրվել է «Փաստաբանության ասպետ» ոսկե մեդալով
«Գառնիկ Թուխտարյանը փաստաբանի օրինակելի կերպար է իր զսպվածությամբ, համարձակությամբ, արհեստավարժությամբ և եզակի հռետոր է»:
Աղբյուր` Panorama.am
12:12
Բակո Սահակյան. Նման ձեռնարկումների միջոցով մեր պատմամշակութային ժառանգությունը զարգանում է
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանին և «Մեգերյան Կարպետ» ընկերության նախագահին նախաձեռնությունը կյանքի կոչելու համար:
Աղբյուր` Panorama.am
12:07
Մխիթարյանների թողած գիտական ժառանգությունը լուրջ ուսումնասիրությունների կարիք ունի. Հրանուշ Հակոբյան
«Ամբողջ տարվա ընթացքում ոչ միայն Վենետիկում, Հայաստանում, այլև աշխարհի տարբեր հայ համայնքներում կազմակերպվելու են բազմապիսի միջոցառումներ,...
Աղբյուր` Panorama.am
12:00
Գևորգ Կոստանյան. Անիմաստ ժամանակ չարժի ծախսել այս օրինագծի վրա
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց՝ արհեստական խոչընդոտներ են ստեղծվում կալանավորված անձանց...
Աղբյուր` Panorama.am
11:48
ՀՔԾ վարույթին է հանձնվել «Վանաձոր» ՔԿՀ տարածք թմրամիջոց տեղափոխելու դեպքով հարուցված քրգործը
Հանցագործությունն առերևույթ կատարվել է նույն քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի կողմից:
Աղբյուր` Panorama.am
11:37
Մեքսիկացի պատգամավորներն Արցախում են
Մեքսիկայից ժամանած պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն ու Կառլոս Էռնանդես Միրոնն այցելել են...
Աղբյուր` Panorama.am
11:23
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Հադրութի շրջանում
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դավիթ Լոքյան. Ժամանակն է անցնել էլեկտրոնային կառավարման
12:11 24/10/2017

Դավիթ Լոքյան. Ժամանակն է անցնել էլեկտրոնային կառավարման

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}