Մուբարակի փաստաբանը հայտարարել է, որ նա չի լքել հոսպիտալը
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի փաստաբան Ֆարիդ ադ-Դիբը հավաստիացնում է, որ իր պաշտպանյալը դեռևս գտնվում է Մաադիի զինվորական հոսպիտալում և առայժմ չի լքել դրա տարածքը, գրում է ria.ru-ն՝ վկայակոչելով եգիպտական «Շուրուկ» թերթը։
«Մուբարաքը դեռևս Մաադիի զինվորական հոսպիտալում է։ Խոսակցություններն այն մասին, որ նրա որդին՝ Համալը, և անձնական բժիշկը նրան ուղեկցել են Հելիոպոլիս, իրականությանը չեն համապատասխանում»,- հայտնել է պաշտպանը։
Նա նաև նշել է, որ չգիտի՝ երբ նախկին նախագահը կկարողանա լքել հոսպիտալը։
Միաժամանակ, Մուբարակի կողմնակիցների «Աբնա մուբարակ» խմբի աղբյուրը «Ռիա Նովոստիի» հետ զրույցում հաստատել է, որ նախկին նախագահն արդեն տանն է։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին