Հայաստանում վարչապետ աշխատելն այսօր ամենաանշնորհակալ գործն է. Կարեն Կարապետյան
Հայաստանում վարչապետ աշխատելն այսօր ամենաանշնորհակալ գործն է։ Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, Շիրակի մարզում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը:
«Ում մոտ ինչ չի ստացվում, մեղավորը ես եմ։ Եվ այդ իսկ պատճառով այսօր ձևավորված թիմը շատ լավ հասկանում է՝ եթե դուք ձեր վստահության քվեն տաք մեզ, մենք առնվազն 5 տարի անքուն գիշերներ ենք ունենալու, մարդավարի կյանք չենք ունենալու և զրկված ենք լինելու հանգստանալու հնարավորությունից։ Բայց ինչո՞ւ ենք մենք սրա տակ մտնում, որովհետև շատ անհանգիստ ենք մեր վաղվա օրվա համար, շատ անհանգիստ ենք մեր երեխաների համար։ Ես չափազանց անհանգիստ եմ, թե ինչպես ենք զարգանալու, չափազանց անհանգիստ եմ ապակայունացումից, որովհետև մենք խնդիր ունենք Արցախում»,- ասաց Կարեն Կարապետյանը։
Նա նաև հավաքված քաղաքացիներին հարց ուղղեց՝ ինքը նրանց որևէ խոստում տվե՞լ է։ Այնուհետ շեշտեց, որ իր խոսքերը ոչ թե խոստումներ են, այլ մեծ պատրաստակամություն՝ ծառայելու և իր վրա բեռ վերցնելու։
Հարակից հրապարակումներ`
- Հայրենասիրությունը չափացանզ կարևոր է պետական կառավարման համակարգի մեջ. Կարեն Կարապետյան
- Կարեն Կարապետյանը, Վիգեն Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանը խոսում են ՀՀԿ նախընտրական ծրագրի մասին
- Ժամանակը ցույց կտա՝ կլինի՞ Իրան-Հայաստան երկաթգիծ, թե՞ ոչ. Կարեն Կարապետյան
- Մենք ունենք շանս ֆանտաստիկ երկիր ունենալու. Կարեն Կարապետյան