Ղրիմը պատրաստվում է Թուրքիայի հետ պատերազմի
Երեքշաբթի Ղրիմում վայրէջք են կատարել զենքերով և տեխնիկայով բեռնված ԻԼ-76 ինքնաթիռներ։ Զորավարժություններին իրենց մասնակցությունը կբերեն ավելի քան 2.5 հազար դեսանտայիններ, ինչպես նաև ռուսական օդուժի և Սևծովյան նավատորմի միավորումներ, գրում է gazeta.ru-ն։
Ուկրաինայում և ՆԱՏՕ-ում հայտարարել են, որ զորավարժություններն անց են կացվում «բռնազավթված տարածքում»։
«Այսօր վայրէջքի հրապարակ է իջեցվել շուրջ 350 դեսանտային, դեսանտի 10 մարտական ավտոմեքենա, ինչպես նաև նյութական միջոցներով մի քանի կոնտեյներ»,- ասել է ՌԴ օդադեսանտային ուժերի ղեկավար Անդրեյ Սերդյուկովը։
Ռազմածովային նավատորմի գլխավոր շտաբի նախկին ղեկավար, ադմիրալ Վիկտոր Կրավչենկոն էլ հայտարարել է, որ նման ծավալների գործողությունը Ուկրաինայի զինված ուժերի հնարավորությունների սահմաններում չէ, ինչպես որ դուրս է Վրաստանի, Ռումինիայի և Բուլղարիայի հնարավորությունների սահմաններից։
Փորձագետի խոսքով, Ղրիմում ծովային դեսանտի գործողությունները միայն Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի հնարավորությունների շրջանակներում է։
«Այդ դեպքում առաջին ջութակ կնվագեն Թուրքիայի բանակն ու նավատորմը։ Մի խոսքով, Անկարան չի ճանաչում Ղրիմը Ռուսաստանի կազմ մտցնելու օրիանականությունը»,- հիշեցրել է Կրավչենկոն։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ