Ջորջ Քլունին ծերանոցում շնորհավորել է 87-ամյա երկրպագուհուն՝ ծննդյան տոնի կապակցությամբ
Ամերիկացի դերասան Ջորդ Քլունին Մեծ Բրիտանիայում գնացել է ծերանոց և շնորհավորել իր 87-ամյա երկրպագուհուն՝ Փեթ Ադամսին, որը նախկինում ցանկություն էր հայտնել ստանալ սիրելի դերասանի շնորհավորանքը: Այս մասին գրում է BBC-ն:
Դերասանը ծաղիկներով ժամանել է «Սոնինգի լուսաբաց» անգլիական ծերանոց, որտեղ ապրում է ծեր կինը:
Ծննդյան օրվանից ոչ շատ առաջ ծերանոցի աշխատակիցները նամակ էին գրել Քլունիին՝ նշելով, որ նրա շնորհավորանքը «երազանքի նվեր» կդառնա Փեթ Ադամսի համար:
Տարեց մարդկանց խնամքով զբաղվող Sunrise UK բարեգործական կազմակերպության աշխատակիցները հայտարարել են, որ Քլունիի վարմունքը հիանալի մարդու վեհանձն քայլ Է:
«Ադամսը ցնծության մեջ էր իր կուռքի հետ հանդիպումից, քանի որ տեսնել Ջորջին ծաղիկներով ու բացիկով, դա հրաշալի անակնկալ էր»,- ասել են նրանք: