Ահաբեկիչները չեն կարողացել ճեղքել Դամասկոսի պատմական կենտրոնի պաշտպանությունը
Սիրիական բանակի և «Ջաբհաթ ան-Նուսրա» ծայրահեղական խմբավորման միջև մարտերից մի քանի ժամ անց՝ մինչ այժմ, ահաբեկիչներին չի հաջողվել մտնել Դամասկոսի արևելքում գտնվող Աբբասիդների շրջան, գրում է ria.ru-ն։
Ավելի վաղ ահաբեկիչներին հաջողվել էր թափանցել և ամրապնդվել Ջոբարի ավտոկայանի տարածքում, սակայն Փարիս ալ-Հուրիի փողոցի մոտ 400 մետր տարածությամբ առանցքային հատվածը, որը բաժանում է կայարանի շրջանը և Աբբասիդների հրապարակը, նախկինի նման շարունակում է մնալ զինվորականների վերահսկողության տակ։ Ճակատի հենց այս հատվածում են մղվում կատաղի մարտերը։ Ծայրահեղականները փորձում են ներխուժել հրապարակ, որպեսզի շարժվեն Սիրիայի մայրաքաղաքի պատմական թաղամասեր։
Ահաբեկիչներից զատ՝ Ջոբարում կենտրոնացված է Դամասկոսի բնակչության զգալի մասը։ Նրանցից ոմանք կամավոր կերպով համագործակցում են ահաբեկիչների հետ, այն դեպքում, երբ ոմանց ահաբեկիչները պահում են ուժով՝ որպես կենդանի վահան։