Եվրոպայում գազի խոշորագույն պահեստարան-կայանը սկսել է «արտահոսել»
Գազի «Ռեդեն» ստորգետնյա պահեստարան-կայանի (Գերմանիա)՝ տարբեր ճնշումների ռեժիմներում աշխատելիս կարող է տեղի ունենալ գազի աննշան արտահոսք, տեղեկացնում է vedomosti.ru-ն։
2016 թվականի վերջին և 2017 թվականի սկզբին պարզ էր դարձել, որ «Ռեդենը» ռեզերվուարների հերմետիկության հետ խնդիրներ ունի։ Հատկանշական է, որ մինչ «Գազպրոմի» հետ ակտիվների փոխանակումը խնդիրներ չեն եղել, քանի որ հոսքն իրականցվել է մեկ սեփականատիրոջ ակտիվների շրջանակներում, սակայն այժմ սեփականատերերը տարբեր են։
Թե որքան է կազմում գազի արտահոսքը, չի հաղորդվում։