Կրթություն, գիտություն 16:43 23/03/2017 Հայաստան

Կրթությունը նախընտրական ծրագրերում. քննարկում

«Հանրային քաղաքականության ինստիտուտ» հետազոտական կենտրոնն այսօր կազմակերպել էր «Կրթություն և ընտրություն. կրթությունը նախընտրական ծրագրերում» թեմայով քննարկումը, որի  ընթացքում 2017թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի բանախոսները ներկայացրեցին Հայաստանում կրթական քաղաքականության և կրթության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ իրենց դիրքորոշումը։

«Ելք» դաշինքի ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը նշեց, որ իրենց քաղաքական ուժն առաջարկում է հանրակրթական դպրոցներում կներդնել միջազգային բակալավրիատ ծրագիրը. «Առանձին դպրոցներում այս ծրագրի ներդրումը չի կարող հաջողության հասնել, քանի որ դա ընդհանուր միջավայր չի ապահովում։ Մենք Դիլիջանի դպրոցում ծրագրի նախաձեռնողներին առաջարկում ենք այդ հասմակարգը ներդնել հանրապետության բոլոր դպրոցներում։ Իշխանության գալուց հետո ձեռնամուխ ենք լինելու դրան, կարծում ենք՝ դա դրսի լավագույն փորձերից մեկն է և ընդհանուր համակարգում դրա ներդրումը լուրջ հաջողությունների կբերի»։

Նրա խոսքով՝ ներկայիս իշխանություններն էլ խոսում են միջազգային բակալավրիատ ծրագրի հայաֆիկացման մասին, բայց առանց քաղաքական շեշտակի համակարգային փոփոխությունների ցանկացած ծրագրի ներդրումը հանրակրթական ոլորտում որևէ հաջողություն չի կարող ունենալ։

«Ազատ դեմոկրատներն» առաջարկում են բուհերի, դպրոցների ղեկավար կազմերին զերծ պահել քաղաքականությունից, քաղաքական քարոզներից ու ընտրվելու դեպքում պարտասվում են օրենսդրորեն հարցին լուծում տալ։

«Կուսակցականացաված կրթական համակարգը հասարակությունը վերածում է ֆեոդալական համակարգի։ Այսօր դպրոցի ու տնօրենի ինքնավարությունը հավասարեցվել է զրոյի։ Հիմա այնքան են խորամանկացել, որ դպրոցներում ստորգետնյա ձևերով են քարոզչություն տանում։ Բուհերը նույնպես նույն սկզբունքով են աշխատում, ծառայել միայն գործող իշխանական ուժին։ Կառավարման խորհուրդները ղեկավարում  են քաղաքական իշխանությունները՝ մի նպատակի համար, որպեսզի ընտրությունների ժամանակ որքան ուզենան «խփեն»»,-նշեց քննարկմանը մասնակից «Ազատ դեմոկրատների» ԱԺ պատգամավորի թեկնածու Անահիտ Բախշյանը։

«Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Կարեն Թումանյանն էլ հայտնեց, որ իրենց քաղաքական ուժն առաջարկում է ուսումնարանների, քոլեջների համակարգի զարգացում և ընդունելության քննությունների վերացում. «Կան մասնագիտություններ, որոնց վրա պետությունը պետք է ուշադրություն դարձնի։ Պետություն-կառավարություն-բուհերի ղեկավարություն կապը շատ թույլ է դրված»։

Ինչ վերաբերում է ընդունելության քննությունների վերացմանը, նրա խոսքով, պետք է հեշտ ընդունվեն, դժվար ավարտեն. «Արտասահմանյան փորձը դիտարկելիս տեսնում ենք, որ շատ հեղինակավոր բուհեր կան, որտեղ ընդունելության քննությունները ֆորմալ են, կարևորը սովորելու ընթացքն է»։

«Ծառուկյան» դաշինքը նախընտրական խրագրում դրույթ է ներկայացրել, որ ոչ մի լավ սովորող ուսանող ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով չպիտի դուրս մնա համալսարանից։ Իսկ թե ինչպես են պատրաստվում այդ ֆինանսական հարցերը լուծել, դաշինքի ներկայացուցիչ Արման Աբովյանն ասաց. «Ֆինանսական հարցեը կարելի է ապահովել տարբեր միջոցներով։ Կարելի է կատարել բուհին որոշակի հարկային արտոնություններ տալով, պետբյուջեյում նախատեսել մի որոշակի գումարային հատված, որը հնարավորություն կտա լավ սովորող ուսանողին կրթություն ստանալ։ Մեխանիզմները տարբեր են, մենք պատրաստ ենք քննարկել այդ մեխանիզմները»։

Կոնգրես-ՀԺԿ դաշինքն էլ գտնում է, որ բուհերը և գիտահետազոտական իսնտիտուտները պետք է միավորվեն մեկ միասնական հաստատության մեջ։

«Մեզ մոտ մինչև օրս պահպանվում է խորհրդային միությունից եկող արհեստական բաժանումը գիտության և կրթության միջև այնպիսի մի հսկայի առկայությամբ, որը կոչվում է Գիտությունների ազգային ակադեմիա։  Երբ ասում ենք Գիտությունների ազգային ակադեմիա,  ամենևին չենք խոսում առանձին ինստիտուտների և գիտնականների մասին, այլ մտածում ենք այն, ինչ-որ կոչվում է նախագահություն, այսինքն՝ բյուրոկրատական մի կառույց, որը, կարծես թե, երկրորդ գիտության նախարարություն լինի։ Մենք առաջակում ենք վերացնել այդ բյուրոկրատական կառույցը և այդ պայմաններում ազատություն ստացած յուրաքանչյուր ակադեմիական ինստիտուտ որոշի՝ իր համար առավել արդունավետ է հետազոտական ոլորտը զարգացնել որևէ համալսարանի ֆակուլտետի հետ միավորվելով, թե մեկ այլ եղանակ ստեղծելով»,-ասաց դաշինքի ներկայացուցիչ Սամվել Կարաբեկյանը։

Հայաստանի համալսարանները աշխարհի հեղինակավոր համալսարանների կողքին ճանաչելի դարձնելու խնդիր է դրել Հանրապետական կուսակցությունը։

ՀՀԿ համամասնական ցուցակի անդամ Ռուզաննա Մուրադյանի խոսքով՝ այդ գործընթացն  արդեն սկիզբ է առել, պետք է այն զարգացնել։

«Իմ կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզեցի, որ շատ ու շատ դաշինքներ ու կուսակցություններ ներառել են իրենց ծրագրում այս պահին կառավարության դրույցներում եղած ծրագրեր։ Մենք ևս որոշ դրույթներ վերցրել ենք կառավարության ծրագրից»,-ասաց նա։

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը արհեստածին է համարում ավագ դպրոցն ու մագիստրատուրաները։ Կոմկուսի անդամ Արմինե Դավթյանը գտնում է, որ խորհրդային տարիներին եղած 10-ամյա կրթությունը եղել է բավականին որակյալ, իսկ 12-ամյա կրթությունը լուրջ սոցիալական խնդիր է առաջացնում, ինչպես նաև պետական բյուջեի համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն։

«Խորհրդային ժամանակաշրջանում ցանկացած դասագիրք, ուսումնական, բուհական ծրագիր անցնում էր բավականին լուրջ նախագծային քննարկում գիտահետազոտական համակարգում, իսկ այսօր գիտահետազոտական ինստիտուտները պարապուրդի են մատնված։ Ես այսօր տեսնում եմ բոլոր կուսակցությունների մոտ ծրագրեր, որոնք եղել են խորհրդային շրջանում և ժամացույցի պես աշխատել են»,-հավելեց նա։

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն էլ առաջարկում է դպրոցների տնօրենների համար սահմանել վարչական տույժեր՝ մանսավորապես կրոնական և քաղաքական քարոզչություն իրականացնելու դեպքում։ 

«Պետության հիմքերից մեկն Հայ առաքելական եղեղեցին է,  չափի մեջ քարոզը նորմալ է, բայց ոչ դասաժամերի հաշվին»,-ասաց ՕՐՕ-ի պատգամավորության թեկնածու Սուսաննա Մուրադյանը։
Նա հավելեց նաև, որ պետք է բացառել ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի ու վարչապետի՝ բուհերի կառավարման նախագահ լինելու փաստը։

Հայ Հեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչ, Երևանի քոլեջներից մեկի տնօրեն Պարույր Սանթրոսյանը չհամաձայնվելով կառավարման խորհուրդներում ապակուսակցականացման հետ կապված հարցերի հետ, դիմելով ՕՐՕ-ի ներկայացուցչին, ասաց. «Որպես քոլեջի գործող տնօրեն՝ ինձ համար անհասկանալի է կուսակցականացման հետ կապված հարցը։ Ընդդիմադիր ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ Սուսաննա Մուրադյանը մեր քոլեջի կառավարման խորհրդի անդամ է։  Իմ ասածը հետևյալն է, որ մարդուց է կապված ամեն ինչ, չի կարելի մարդու կուսակցական պատկանելիությունից ելնելով որոշել նրա աշխատել-չաշխատելու իրավունքը, պետք է նայել մարդուն, հետո նոր նրա կուսակցական պատկանելիությանը»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}