Մահացել է ՌԴ ժողովրդական արտիստուհի Նինա Օկսենտյանը
101 տարեկանում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի, երկրի ամենամեծ երգեհոնահարուհի Նինա Օկսենտյանը (Նինո Հովհաննեսի Օկսենտյան): ՏԱՍՍ-ին այս մասին հայտնել են Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայից:
Նա 1940-ական թվականներին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա, այնուհետև մնացել է որպես դասախոս: 1950-ական թվականներից նա նաև ակտիվ համերգային գործունեություն է ծավալել:
Նինա Օկսենտյանը ութ սկավառակ է ձայնագրել Յոհան Սեբաստիան Բախի, Գեորգ Ֆիլիպ Տելեմանի, Սեզար Ֆրանկի, ռուս կոմպոզիտորների երաժշտությամբ և վոկալ ստեղծագործություններով:
Նա հյուրախաղեր է ունեցել Խորրդային միության երկրներում և արտասահմանում: Ռուս և արտասահմանցի քննադատները Նինա Օկսենտյանին անվանել են «երգեհոնի ֆանտաստիկ վարպետ»՝ նշելով հնչողության արտահայտչականությունը և ջերմությունը», հիանալի ճաշակը, տաղանդը, նվագի «գեղեկցությունն ու էներգիան»: