Հասարակություն 01:58 02/04/2017 Հայաստան

Հերոսները մեր կողքին. Մոնթեի «դուխը» բոլորիս էր փոխանցվել

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Երևանի պետական համալսարանի Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ուսանող Ալբերտ Հովհաննիսյանի մտքում դեռ ապրիլյան պատերազմն է ու այդ պատերազմում կորցրած ընկերները:

21-ամյա Ալբերտը Գեղարքունիքի մարզից է: 2014 թվականին ավարտելով առաջին կուրսը` կիսատ է թողնում ուսումը և ծառայության է անցնում Հադրութի շրջանում՝ որպես կապավոր:

Զորամասի լավագույն կապավորի ծառայությունը նորմալ ու հանգիստ ընթանում էր մինչև ապրիլի 2-ը:

Ապրիլյան պատերազմից ու իր արածից քիչ է խոսում, բայց դրա փոխարեն պատմում է մարտի դաշտում կորցրած ընկերների, նրանց խիզախությունների մասին:

«Ապրիլի 1-ի գիշերը ես կապի հերթապահ էի զորամասում: Երբ տագնապը տվեցին, սկզբում կարծեցինք, թե սովորական ուսումնական տագնապ է, սակայն 6:30 սահմաններում մեր զորամասի վրա հակառակորդի հրետանու հարվածից հասկացանք, որ սովորական բան չէ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասում է Ալբերտը:

Նրա խոսքերով՝ տանկային վաշտերը միանգամից ուղղվել են դեպի 9-րդ պաշտպանական շրջան:

«Հրամանատարի տեղակալը հարցրեց, թե ով է ուզում դիրքեր գնալ, առաջինը ես ցանկություն հայտնեցի: Այդ ժամանակ զուտ հետաքրքրություն էր, ու հրամանատարի տեղակալի  հետ գնացինք պաշտպանական շրջան»,- ասում է Ալբերտը:

Մի քանի վայրկյան դադարից հետո շարունակում է. «Բենիամին Եղոյանն այնտեղ էր: Նա տանկային դասակի հրամանատարն էր, շատ էր ուրախացել, որ իսկական պատերազմի պետք է մասնակցի: Այդ ժամանակ հրամանատարը կապ տվեց, թե ով կարող է առաջ գնալ, Բենիամինը՝ Մոնթեն առաջիններից էր, որ ցանկություն հայտնեց գնալու և գնացին: Նրա հետ էին նշանառու օպերատոր Վլադիմիր Ալիխանյանը,  Տիգրան Աբգարյանը»:

Ալբերտը հիշում է, որ Մոնթեի «դուխը» նաև մյուսներին էր փոխանցվել. «Մոնթեն անընդհատ ուզում  էր առաջ գնալ ու երբ հրաման ստացավ, անմիջապես գործի անցավ: Ադրբեջանական մեկ տանկ ու մարտական մեքենա խոցելուց հետո դիրքից իջան, այնքան մեծ էր ոգևորությունը, որ ուրախությունից գոռում էր՝ ասելով, թե էսպես մի երկու տանկ էլ խփեմ, ազգիս պարտքը կփակեմ: Հաջորդը օրը Մոնթեն իր տանկով նորից  բարձրացավ այդ դիրքը, սկզբում նշան բռնեց, որ կրակի, բայց չկրակեց: Հակառակորդն այդ դիրքում իր դրոշն էր դրել, տանկիստներն առաջ գնացին, տանկով բարձրացան  դրոշի վրա, հողին հավասարացրեցին ու հետ եկան: Երբ հարցրեցինք, թե ինչի չխփեցիր, պատասխանեց՝ դիրքին մոտիկ խաչ կար, վախեցա խաչին կկպնեմ: Ինքը շատ դուխով, հայրենասեր մարդ էր:  Ես հպարտ եմ, որ իրան ճանաչել եմ, որ հնարավորություն եմ ունեցել իր հետ շփվել»,- ասում է Ալբերտը:

Ապրիլյան պատերազմի մասնակիցը հիշում է, որ հաջորդ առավոտյան Մոնթեն նորից իր անձնակազմի հետ առաջ է գնում: «Իմ ընկերները հետ չեկան:

Նրանց տանկի  խոցվելուց հետո աննկարագրելի ցավ էի ապրում, կորցրել էինք՝ Մոնթեին, Տիկոյին ու Դիլոյին՝ Վլադիմիրին: Պատերազմը դաժան բան է»,- նշում է Ալբերտը:

Իր կատարած քայլերի մասին էլ շարունակում է լռել, միայն ասում է, որ հրապարակման ենթակա չէ ու նորից հիշում է իր մարտական ընկերներին. «Ապրիլի 3-ն էր, մոտս սիգարետ չկար, գնացի Բենոյից ուզեցի: Տանկի վրա կանգնած էր, սիգարետը տվեց  ու էդ պահին ուղղակի ասացի՝ զգույշ կլինես: Բենոն գրկեց ինձ, համբուրեց ու ասաց՝ ինչ լինելու է, կլինի: Ուզում ես հիմա գնամ Երևան, բայց եթե այսօր իմ վերջին օրն է, ուրեմն ոչինչ չես փոխի: Ինքը, կարծես թե զգար: Իսկ գնալուց առաջ բոլորին ձեռքով արեց, ասես հրաժեշտ էր տալիս: Դրանից հետո նրանց տանկը խոցվեց»:

Ալբերտի խոսքերով՝  պատերազմը մեծ հետք է թողել իր վրա, միաժամանակ շատ բան սովորեցրել: Հիմա լավ է հասկանում կյանքի, հայրենիք ասվածի, խաղաղության իմաստը: «Կյանքին այլ հայացքով եմ նայում, բանակից առաջ բազմաթիվ երազանքներ ունեի, իսկ հիմա նպատակներ եմ դնում  ու փորձում  առաջ գնալ: Ուզում եմ նորմալ աշխատանք ունենալ, իսկ դրանից հետո արդեն մնացածը կաշխատեմ  իրականություն դարձնել»,- ասում է Ալբերտ Հովհաննիսյանը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:29
Միքայել և Կարեն Վարդանյանները 300 մլն դրամ են տրամադրել անպտղության հաղթահարմանը Հայաստանում
44-օրյա պատերազմից անմիջապես հետո, բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանների նախաձեռնությամբ տրվեց բարեգործական կենսական նշանակություն ունեցող...
Աղբյուր` Panorama.am
10:27
Ջորջ Տաբակյան. Իսկ գեներալի կոչումով զինվորականը զորացրվել է իր մնացած խղճի հետ
«Repat Armenia» հիմնադրամի և «Սահման» ՀԿ-ի համահիմնադիր Ջորջ Տաբակյանը, որ նախկինում պաշտպանության նախարարի խորհրդականն...
Աղբյուր` Panorama.am
10:24
Ալվինա Աղաբաբայան. Ուժի ու արժանապատվության լեզուն ընդունում են բոլորը, այդ թվում` թշնամին
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբայանը գրում է. «Հոկտեմբերի 15-ին ռուս խաղաղապահները մտել են Արցախի ՊԲ N...
Աղբյուր` Panorama.am
10:20
Ալբերտ Հովհաննիսյանը՝ «Արցախի հերոս»
Ղարաբաղյան երրորդ պատերազմում անմահացած Ալբերտ Հովհաննիսյանին շնորհվել է «Արցախի հերոս» կոչումը։ Հրետանավորի հայրը՝ Արտակ...
Աղբյուր` Panorama.am
10:19
«Հրապարակ». Գյումրու ՔՊ-ի շտաբում վիճաբանություն և ծեծկռտուք է եղել
«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրիի ընտրություններում պարտվելուց հետո Գյումրու ՔՊ-ի շտաբում վիճաբանություն և ծեծկռտուք է եղել։...
Աղբյուր` Panorama.am
10:16
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցության ներսում կարծում են, որ այս պարտությունները լավ էին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կիրակի օրը հանրապետության մի շարք համայնքներում կայացան ՏԻՄ ընտրություններ, որոնց արդյունքում...
Աղբյուր` Panorama.am
10:13
«Փաստ». Ներքին կարգով հանձնարարել են օրական տրամադրել առավելագույնը 10 անձնագիր
«Փաստ» թերթը գրում է. «Արդեն տևական ժամանակ է՝ Հայաստանում անձնագրերի հետ կապված ինչ-որ անհասկանալի գործընթացներ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
10:05
«Հրապարակ». Ռուբեն Վարդանյանը որոշիչ ստուգարք է հանձնելու` ինքը հերթական իշխանական պրոյե՞կտն է, թե՞ ընդդիմություն է
«Հրապարակ» թերթը գրում է. «Տաթև համայնքում առաջատարը ՔՊ-ն է` 1280 ձայնով, որը կազմում 48.9 տոկոս, սակայն սա բավարար չէ...
Աղբյուր` Panorama.am
10:02
«Ժողովուրդ». Սանոսյանը առաջիկայում պատրաստվում է իր ղեկավարած գերատեսչությունը «մաքրել» թիմակից նախկիններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Գնել Սանոսյանը նախարարության...
Աղբյուր` Panorama.am
10:00
«Փաստ». Ի՞նչ է թաքցնում «Դոմինո փրոդաքշնը»
«Փաստ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում կայացած միջոցառումը, որը նվիրված էր Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
09:57
«Հրապարակ». Գործով, որպես ապացույց, ներկայացվել է մի ոստիկանի ցուցմունք, որը միտինգում կոչ անողներից մեկի ձայնը նմանեցրել է Արագած Ախոյանի ձայնին
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր մի խումբ քաղաքական ու հասարակական գործիչների՝ Արագած Ախոյանին, Արշակ Զաքարյանին, Տիգրան...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Ժողովուրդ». ՀՔԾ պետի նորանշանակ տեղակալին կրկին ՀՔԾ տեղափոխելը խորը արմատներ ունի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՔԾ պետի նորանշանակ տեղակալ Մուշեղ Բաբայանին կրկին ՀՔԾ տեղափոխելը խորը արմատներ ունի: Բանն այն...
Աղբյուր` Panorama.am
09:53
«Փաստ». Փաշինյանի մոսկովյան այցի ընթացքում եղել են կուլիսային հանդիպումների մի ամբողջ շղթա
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք այն տեղեկություններին, որ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
09:50
«Հրապարակ». Փաշինյանը Սյունիք էր գործուղել մարդկանց, ում վրա «ատամ» ունի և պարտությունը կկոտրի նրանց գլխին
«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիսում ընտրատեղամասերում քվեների հաշվարկից հետո ոչ միայն Առուշ Առուշանյանի շտաբում են շամպայն...
Աղբյուր` Panorama.am
09:46
«Փաստ». ՔՊ-ի տեղական շտաբները պարզապես քարուքանդ են լինում
«Փաստ» թերթը գրում է. «Նոյեմբերի 14-ին ընտրություններ տեղի կունենան Ստեփանավան, Կապան և Իջևան համայնքներում, իսկ դեկտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
09:44
«Ժողովուրդ». Ի՞նչ մանրամասներ են հայտնի դարձել «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց տեղի ունեցած սպանության դեպքից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել «Մոսկվա» կինոթատրոնի...
Աղբյուր` Panorama.am
09:42
Լյուդմիլա Դենիսովայի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է
Խոշտանգումների կանխարգելման ոլորտում Եվրոպայում առաջատարներից համարվող Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձի փոխանակման նպատակով Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
09:31
Մարդուն չի կարելի ենթարկել խտրականության քաղաքական հայացքների համար. ՄԻՊ
Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քվեարկության օրվանից անմիջապես հետո հանրային տիրույթ են բերվել մարդկանց խմբերի...
Աղբյուր` Panorama.am
09:24
Դադիվանքում ապրող հոգևորականները 6 ամիս է փակված են այնտեղ. Բագրատ Սրբազան
«Մեր ժողովուրդն ապրում է թե՛ ֆիզիկական, թե՛ հոգևոր ծանր և դժվարին իրավիճակում․ բայց ողջ ժողովուրդը, ազգը չի այդպես, ես չեմ ուզում, որ մենք...
Աղբյուր` Panorama.am
09:22
Տիգրան Աբրահամյանը ՊՆ-ից տարօրինակ հատվածներով պատասխան է ստացել
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է. «Գրությամբ դիմել էի...
Աղբյուր` Panorama.am
09:16
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն
Շուշիում հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած բանակցությունների արդյունքում` Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:06
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
20:42
Վլադիմիր Պուտինը ողջունել է Երևանում անցկացվող հայ-ռուսական ութերորդ տարածաշրջանային ֆորումի մասնակիցներին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է հոկտեմբերի18-19-ը Երևանում անցկացվող հայ-ռուսական ութերորդ տարածաշրջանային ֆորումի մասնակիցներին։...
Աղբյուր` Panorama.am
20:30
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ամփոփվել են կատարված աշխատանքները
Հոկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2021թ. անցած ամիսներին կատարված...
Աղբյուր` Panorama.am
20:28
Հրդեհ Սառնաղբյուր գյուղում
Հոկտեմբերի 18-ին, ժամը 15։32-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սառնաղբյուր գյուղի 19-րդ փողոցում այրվում է...
Աղբյուր` Panorama.am
20:27
Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 42 մարդ
Հոկտեմբերի 18-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 479 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից...
Աղբյուր` Panorama.am
20:24
Ավստրիացի և չեխ հիվանդները կբուժվեն Եվրոպայի առաջին անդրսահմանային բժշկական կենտրոնում, որտեղ ժամանակին երկաթե վարագույրն էր
Ավստրիա-Չեխիայի սահմանին բացվել է Եվրոպայի առաջին անդրսահմանային բժշկական կենտրոնը: Այնտեղ, որտեղ ժամանակին երկաթե վարագույրն էր, այժմ բժիշկները...
Աղբյուր` Panorama.am
20:15
Նորվեգիան «Moderna» պատվաստանյութի զգալի խմբաքանակ կտրամադրի Հայաստանին․ Հելեն Սանդ Անդրեսեն
Հոկտեմբերի 18-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելեն...
Աղբյուր` Panorama.am
20:12
Վերահաստատում մեր կամքն ու վճռականությունը շարունակական պայքարի ճանապարհին․ «Վերածնվող Հայաստան» կուսակցություն
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Երեկ, ի թիվս Հայաստանի Հանրապետության մի...
Աղբյուր` Panorama.am
20:07
Էդգար Ղազարյանը պարգևատրվել է Ժեշովի համալսարանի մեդալով
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը հայտնում է, որ պարգևատրել է «Ժեշովի համալսարանի մեդալ»-ով։ «2021 թվականի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը
17:28 09/09/2021

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}