Տնտեսություն 16:09 19/04/2017 ԼՂՀ

Բրինձն աճեցված է Արցախի Խերխան գյուղում

«Քարֆուր»-ում վաճառվող բրինձը, պարզվում է, իսկապես աճեցված է Արցախում: Ամերիկահայ Քերոլայն Բաղումյանը Արցախի Մարտունու շրջանի Խերխան գյուղում բնակվող ամուսնու ծնողների հողամասում որոշել է փորձնական բրինձ աճեցնել:  Իրանից բերած սերմը ցանել է հատուկ տուփերի մեջ, խնամել, անհրաժեշտության դեպքում դրանք ծածկի տակ են տեղափոխել: Սպասված 48-50 կիլոգրամի փոխարեն 28 կգ բրինձ են հավաքել, ավելի նեղ՝ քան սերմացուն է:

«Բայց շատ համեղ է»,-Panorama.am-ի հետ զրույցում պատմեց տիկին Քերոլայնը:

Նա ասում է, որ բրինձ արտադրելն այնքան էլ հեշտ գործ չէ, ջուր շատ է ուզում, ծախսն էլ շատ է: Փորձնական արտադրությունը կշարունակեն, բայց ընդլայնել այս պահին չեն նախատեսում:

«Մեծ ծախս է պահանջում ընդլայնումը, ջերմոցի մեջ երևի պետք է լինի արտադրությունը, Ղարաբաղի բնակալիմայական պայմաններն այնքան էլ լավ չեն, շատ խոնավասեր բույս է: Մենք անընդհատ այդ տուփերում աչեցրած բրինձը տեղից տեղ էինք տեղափոխում: Հիմա այս տարի ավելի քիչ քանակությամբ ենք թեստ անելու»,-ասաց նա:

Տիկին Բաղումյանը տեսել է, որ Իրանում բրինձ աճում է, մտադիր է Արցախում էլ հասնել բրնձի արտադրության:

Ստացած բերքի մի մասը տիկին Քերոլայնը փաթեթավորել է, հանձնել «Քարֆուր» և «Նոր Զովք» սուպերմարկետներին: Ասում է՝ շատ չի վաճառվել, ընդամենը 5 կգ:

«Մենք կես կգ-ն 950 դրամով ենք հանձնել խանութին: Այս պահին մենք որևէ օգուտ չունենք,  փորձնական բան է, ցանկանում ենք նաև տեսել մարդկանց  վերաբերմունքը հայրենական արտադրանքին, գնին»,-ասաց նա:

Ամերիկահայ ամուսիները պատրաստվում են այս տարի փորձել, թե ինչպես է աճելու սև բակլան:
«Ամեն տարի մի բան փորձում ենք մի յուրահատուկ բան աճեցնել, սոյայի լոբի ենք աճեցրել, որից պանիր ենք փորձում պատրաստել»,-ասաց նա:

Մինչ վաճառքի հանձնելը բրինձ արտադրող կինը հետաքրքրվել է օրենքի պահանջների մասին, ասել են, փոքր արտադրություն է, ոչինչ պետք չէ: Սակայն այս տարվա հունվարից որոշ բաներ են փոխվում՝ ԵԱՏՄ կանոնակարգերի հետ կապված:

Panorama.am-ին ՍԱՊԾ-ից հայտնեցին, ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկում է իրականացրել «Քարֆուրում»:

Արդյունքում պարզվել է, որ Արցախում (Խերխան գյուղում) Real Yummy Bagels ընկերությունը, ըստ տնօրենի՝ Քերոլայն Բաղումյանի հայտարարության, փորձնական աճեցրել է բրինձ՝ 28,5 կգ, փաթեթավորել և հանձնել այն վաճառքի՝ «Քարֆուր» և Սարյան փ. վրա գտնվող «Նոր Զովք» խանութներ:

«Փաթեթավորված բրնձի մակնշումը թերի է եղել՝ բացակայել է համապատասխանության նշանը, և ՍԱՊԾ-ն ժամանակավորպես կասեցրել է խմբաքանակի իրացումը՝ մինչև անհամապատասխանության վերացումը, միաժամանակ, տրամադրվել է մասնագիտական խորհդատվություն այն կարճ ժամկետում շտկելու և իրացնելու նպատակով:  Ընկերությունը գրանցված է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բազայում»,-ասացին ՍԱՊԾ-ից:


Հիշեցնենք, որ երեկ Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի պետ Վիլեն Ավետիսյանը Panorama.am-ին հայտնել էր, որ  Արցախում բրնձի արտադրություն, ցանքատարածություններ չկան, բրնձի մշակությամբ չենք զբաղվում»:

«Մարդ է եղել, որ սիրողական, փորձնական քիչ տարածքի վրա բրինձ են աճեցրել, սակայն արտադրական նշանակության ցանքատարածություններ չունենք»,-ասել էր նա:

Լուսանկարները՝ Արթուր Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:50
Պեսկովը մեկնաբանել է նախագահական ընտրություններում Սոբչակի մասնակցության հարցը
Պեսկովը նաև Սոբչակին տաղանդավոր մարդ է անվանել։
Աղբյուր` Panorama.am
20:46
Արա Բաբլոյանը հանդիպել է Լեհաստանի Սենատի մարշալեկի հետ
«Մեր պետությունների միջև հաստատված է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, առկա են անհրաժեշտ նախադրյալներ միջպետական հարաբերությունների ընդլայնման համար»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահը:
Աղբյուր` Panorama.am
20:39
Սերժ Թանգյանը 5,000 ԱՄՆ դոլար մրցանակով երաժշտական մարտահրավեր է հայտարարում
Վերջինս տեսանյութում հանրությանն է ներկայացրել նոր ստեղծագործության առաջին 7 նոտաները և առաջարկել է ավարտել այն:
Աղբյուր` Panorama.am
20:30
WhatsApp-ը թույլատրել է հետևել ընկերներին
Հնարավոր է թայմեր միացնել, որի ավարտին գեոլոկացիան կանհետանա ընդհանուր հասանելիության դաշտից։
Աղբյուր` Panorama.am
20:25
Կարեն Կարապետյանի մասնակցությամբ Գյումրիում բացվել է հիմնանորոգված Ռուսթավելի փողոցը
Առաջիկայում քաղաքում իրականացվելու են ենթակառուցվածքների զարգացման, այդ թվում՝ ճանապարհաշինական խոշոր ծրագրեր:
Աղբյուր` Panorama.am
20:09
Քրեական գործեր են հարուցվել՝ Արագածոտնի մարզի երկու դպրոցների տնօրենների կողմից չարաշահումներ կատարելու դեպքերի առթիվ
Տնօրենը ակնհայտ կեղծ տեղեկություններ և գրառումներ է մտցրել հիմնական կրթության վկայականների բաշխման մատյանում, ավարտական քննական արձանագրություններում և դասամատյաններում:
Աղբյուր` Panorama.am
20:00
Էդվարդ Նալբանդյանը կարևորել է վիզային կենտրոնների աշխատանքների բարելավումը
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստման շուրջ։
Աղբյուր` Panorama.am
19:52
Քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-կանադական համագործակցության հեռանկարները
Կողմերը պատրաստակամություն են հայտնել ուսումնասիրել խաղաղապահության և այլ բնագավառներում համագործակցության հնարավորությունները:
Աղբյուր` Panorama.am
19:45
ԱՄՆ քաղաքացիների կեսի կարծիքով՝ ԶԼՄ-ները ստեր են գրում Թրամփի մասին
Ամերիկացիների գրեթե կեսը (46 տոկոսը) կարծում է, որ հիմնականում ԶԼՄ-ները հորինված պատմություններ են հրապարակում ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփի...
Աղբյուր` Panorama.am
19:38
Ռուսաստանում պլաստիկե տոպրակների կիրառման դեմ տուգանք կսահմանվի
Արգելքը կարող է սահմանվել արդեն 2018-2020 թվականներին։
Աղբյուր` Panorama.am
19:30
Նախապայմանների քաղաքականությունը շարունակվելու է. փորձագետը՝ Նալբանդյան-Մամեդյարով առաջիկա հանդիպման մասին
Տպավորություն կա, որ ընդամենը ԵԱՀԿ Մինսկի խումբն է ակտիվանում, բայց ոչ ամենևին բանակցային գործընթացը։
Աղբյուր` Panorama.am
19:24
Պարզվել են Դավթաշենում 29-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու հանգամանքները
Կասկածյալը ձերբակալվել է, նախաքննությունը շարունակվում է։
Աղբյուր` Panorama.am
19:21
Google-ի սեփականատերերը Կանադայում կառուցելու են ապագայի քաղաք
«Մեզ համար սա ուղղակի նախագիծ չէ: Սա գրեթե տասնամյա մտորումների արդյունք է, թե ինչպես տեխնոլոգիան կարող է փոխել մարդկանց կյանքը»:
Աղբյուր` Panorama.am
19:13
Կատալոնական ճգնաժամն Իսպանիայի համար կարող է արժենալ 12 մլրդ Ֆունտ ստերլինգ
Կատալոնիայի ճգնաժամը կարող է բացասական ազդեցություն ունենալ Իսպանիայի տնտեսության համար ու հաջորդ տարում հանգեցնել ՀՆԱ-ի 12 մլրդ Ֆունտ ստերլինգի...
Աղբյուր` Panorama.am
19:03
Հայաստան կայցելի Լեհաստանի արտգործնախարարը
​Նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Վիտոլդ Վաշչիկովսկիի բանակցություններ։
Աղբյուր` Panorama.am
18:53
«Լեհաստանը հավասարակշիռ մոտեցում ունի ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ». Լեհաստանի նախագահ
Խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում:
Աղբյուր` Panorama.am
18:45
Վթարային ջրանջատում Մեղրի քաղաքում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
18:37
Հայաստան և Իրան. երբ հողն է հիշում՝ Արմեն Ամիրյանը ամփոփել է
Նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Աղբյուր` Panorama.am
18:31
Փաստաբան. Հայրապետյանին փաստացի սպանել են
Հայ գործարար, բարերար Լևոն Հայրապետյանի փաստաբան Դավիդ Խեչանը հայտարարել է, որ իր պաշտպանյալի հարազատները չեն համաձայնել հետմահու դադարեցնել...
Աղբյուր` Panorama.am
18:27
«Լավագույն լուծումներ՝ նոր գիտելիքների կիրառմամբ». Կոնվերս Բանկ
Կոնվերս Բանկի աշխատակիցները մասնակցել են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի/ ՎԶԵԲ/  «Certificate of International Trade...
Աղբյուր` Panorama.am
18:19
Ներսես Պողոսյանը շարունակում է հրաժարվել բուժօգնությունից. ՄԻՊ
Պողոսյանը նշել է, որ ունի առողջական խնդիրներ՝ գլխացավեր, ինչպես նաև ցավեր ստամոքսի և երիկամների շրջանում:
Աղբյուր` Panorama.am
18:10
Շիրակի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ կաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ:
Քաղաքացու ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով տվյալներ են ստացվել, որ  Ռուսաստանի Դաշնությունում բնակվող  Ի. Ռ-ն  և ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ոռոգման համակարգը հաշվառելի դարձնելը գերակա խնդիր է ՋՏՊԿ-ի համար. Ա. Հարությունյան
«Ոռոգման ոլորտում մի շարք խնդիրների լուծումը և, ընդհանրապես, հաջողություններ գրանցելը, անհնարին կլինի՝ առանց ջրի հաշվառման գործուն...
Աղբյուր` Panorama.am
17:52
2017թ-ին կիրականացվի մոտ 493 մլն դոլարի ներդրում և կստեղծվի մոտ 7300 նոր աշխատատեղ. Կարայան
2017թ. առաջին կիսամյակում տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ստացումների (ներհոսքի) ծավալը կազմել է շուրջ 1.024 մլն ԱՄՆ-ի...
Աղբյուր` Panorama.am
17:40
ԵՄ խորհրդի շենքը մեկ շաբաթում երկրորդ անգամ է տարհանվել
ԵՄ բրյուսելյան գագաթաժողովից մեկ օր առաջ
Աղբյուր` Panorama.am
17:29
2018-ից Թուրքիան կվերսկսի լոլիկների արտահանումը Ռուսաստան
Ռուսաստանի ԴաշնությանԷներգետիկայի նախարար և ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ 2018թ....
Աղբյուր` Panorama.am
17:10
Լոռիում ամուսնուն մեղադրանք է առաջադրվել կնոջը դանակահարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում...
Աղբյուր` Panorama.am
16:52
Լևոն Հայրապետյանը կանգնած է եղել Արցախի Հանրապետության կայացման ակունքներում. Արցախի նախագահ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին ցավակցական հեռագիր է հղել Լևոն Հայրապետյանի ընտանիքին: ԱՀ նախագահի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արա Զոհրաբյան. «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը վերաբերում է բոլորիս
15:42 18/10/2017

Արա Զոհրաբյան. «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը վերաբերում է բոլորիս

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}