Մոսուլում սպանվել է ԻՊ-ի «գլխավոր դիպուկահարը»
Իրաքի դաշնային ոստիկանությունը հայտնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «գլխավոր դիպուկահարի» ոչնչացման մասին։ Վերջինս, հնարավոր է, Ռուսաստանից է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ոչնչացված ահաբեկիչը ղեկավարել է ԻՊ-ի համար դիպուկահարներ պատրաստելու աշխատանքները։
Իրաքցի ուժայիններն ավելի վաղ հաղորդել էին ԻՊ-ի Աբու Հաջիր ար-Ռուսի մականունով մեկ այլ առաջնորդի ոչնչացման մասին։ Նրանք չեն հստակեցրել ահաբեկչի քաղաքացիությունը, սակայն ընդգծել են, որ դատելով մականունից՝ նա կարող է Ռուսաստանից լինել։
Երկու ահաբեկիչներն էլ սպանվել են կառավարական ուժերի կողմից՝ Մոսուլի արևմտյան թաղամասերում։